Ռոզա Հոուփ

Աֆրիկայում հաստատված բրիտանացի նկարչուհի

Ռոզա Սոմերվիլ Հոուփ (անգլ.՝ Rosa Somerville Hope, հունիսի 8, 1902(1902-06-08), Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն - մայիսի 7, 1972(1972-05-07), Կոկստադ, Հարրի Գվալա, Կվազուլու-Նատալ, ՀԱՀ)[1], անգլիացի նկարչուհի, ով 1935 թվականին այցելել է Հարավային Աֆրիկա և հանգրվանել այնտեղ։ Մայրը եղել է Քեմբերվել արվեստի դպրոցի ուսուցիչ, հայրը՝ գործակալ։

Ռոզա Հոուփ
Ծնվել էհունիսի 8, 1902(1902-06-08)
ԾննդավայրՄանչեսթեր, Միացյալ Թագավորություն
Վախճանվել էմայիսի 7, 1972(1972-05-07) (69 տարեկան)
Մահվան վայրԿոկստադ, Հարրի Գվալա, Կվազուլու-Նատալ, ՀԱՀ
ՔաղաքացիությունFlag of South Africa (1928–1994).svg ՀԱՀ
ԿրթությունՄանչեսթերի իգական ավագ դպրոց և Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց
Մասնագիտություննկարչուհի
ԱնդամակցությունՆկարիչ-տպագրիչների թագավորական միություն և Society of Graphic Art?
Commons-logo.svg Rosa Hope Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ռոզա Հոուփը ծնվել է 1902 թվականին Մանչեստր քաղաքում։ Նախ սովորել է Ռոմիլեյի դպրոցում, ապա երկվորյակ քրոջ Մուրիելի հետ՝ Մանչեստրի աղջիկների ավագ դպրոցում։ 1918 թվականին 20 £ կրթաթոշակով դասընթացներ է անցել Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոցում։ 1926 թվականին «Հովիվների երկրպագությունը» փրագրության համար արժանացել է Հռոմի մրցանակի։ Աշխատանքը հետագայում ցուցադրվել է Լոնդոնի թագավորական ակադեմիայում։ Ռոզա Հոուփը սովորել է Հենրի Տոնսկի (1862-1937), Ֆիլիպ Ուիլսոն Սթերի (1860-1942) և Ջոն Ուիթլիի (1892-1955) մոտ։ Այդ ժամանակաշրջանում ապրել է Downshire Hill 40 հասցեում, նույն տանը, որտեղ 1852 թվականին ապրել է գրող Մարկ Ռութերֆորդը։ Երբ 1935 թվականին Ռոզա Հոուփն այցելել է Հարավային Աֆրիկա, որտեղ Սլեյդի դպրոցից նրա նախկին ուսուցիչ պրոֆեսոր Ջոն Ուիթլին նրան առաջարկել է դասավանդել Քեյփթաունի համալսարանի Մայքլիս գեղարվեստի դպրոցում։ Հոուփը հիմնել է դպրոցի տպագրության և փորագրության բաժինը։ 1938 թվականին ընդունվել է որպես Նատալի համալսարանի գեղարվեստի բաժնի ավագ դասախոս, որտեղ աշխատել է մինչև 1957 թվականը[2]։ Այստեղից նա հաճախակի նկարչական ճամփորդությունների է մեկնել Դրակենսբերգ և Տրանսկեի, նրան երբեմն ուղեկցել է նկարիչ-ընկեր Ֆիլիս Մակքարթին։ Ռոզա Հոուփի ստեղծագործությունները որպես նվիրատվություն հանձնվել են Նատալի համալսարանի նկարչական արվեստի կենտրոնին։ 1939 թվականին Ռոզա Հոուփը նախագծել է հարավաֆրիկյան Այրինի գյուղի փոստատան Մեծ թրեքի հարյուրամյակի հախճասալե պատկերը[1]։

1923 թվականի հունվարին ընտրվել է Նկարիչ-փորագրողների թագավորական ընկերության անդամ։ Եղել է գրաֆիկական արվեստի միության, Նկարիչների համպսթեդ միության և Տպագրության հավաքողների ակումբի անդամ։ Ռոզա Հոուփի ստեղծագործությունները ցուցադրվել են «New English Art Club»-ում, Ռեդֆերն պատկերասրահում, Old Bond Street-ում և Messrs-ում։ Մինչև 1942 թվական ցուցադրվել է Հարավաֆրիկյան նկարիչների հասարակության հետ։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Child Dennis (2002)։ Painters in the northern counties of England and Wales։ Dennis Child։ էջ 105։ ISBN 978-0-9523247-1-3 
  2. «South African Society of Artists»։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-07-ին։ Վերցված է 2018-09-14 

Արտաքին հղումներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Kokstad Advertiser - 11 May 1972.