Ռոզա Գրիգորյան (բանասեր)

հայ բանասեր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոզա Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռոզա Հայրապետի Գրիգորյան (հունվարի 25, 1931(1931-01-25), Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 13, 2003(2003-08-13), Երևան, Հայաստան), բանասեր-բանագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1996

Ռոզա Գրիգորյան
Ծնվել էհունվարի 25, 1931(1931-01-25)
Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 13, 2003(2003-08-13) (72 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունբանասեր
Հաստատություն(ներ)Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր

Կենսագրություն խմբագրել

1953 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1960-2003 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող։

Առաջինն է ուսումնասիրել հայ մանկական բանահյուսությունը։ Գրիգորյանի մշակմամբ լույս է տեսել «Մանկապատում» բանաստեղծությունների ժողովածուն[1]։

Երկեր խմբագրել

  • Հայ ժողովրդական օրորոցային և մանկական երգեր, ժողովածու, 1970։
  • Հայ ժողովրդական հեքիաթներ, հ. 8, 1977 (համահեղինակ)։
  • Գեղարքունիք, 1983։
  • Սասնա ծռեր, 7 նորահայտ պատումներ, 2000։
  • Հայ մանկական բանահյուսությունը, 2002։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.