Ռոբին Հարդի
Ռոբին Հարդի (անգլ.՝ Robin Hardy (Canadian writer), հուլիսի 12, 1952, Հալիֆաքս, Կանադա - հոկտեմբերի 28, 1995, Tonto National Forest), կանադացի լրագրող և հեղինակ[1]։
Ռոբին Հարդի | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12, 1952 |
Ծննդավայր | Հալիֆաքս, Կանադա |
Մահացել է | հոկտեմբերի 28, 1995 (43 տարեկան) |
Մահվան վայր | Tonto National Forest |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գրող, վիպասան, խմբագիր, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր և բանաստեղծ |
Ծնվել է Նոր Շոտլանդիայի Հալիֆաքս քաղաքում և մեծացել է Մանիտոբա նահանգի Վինիպեգ քաղաքում և Օտտավայում, Օնտարիոյում[1]։ Հարդին գրել է սովորել Ալբերտայի համալսարանում և իրավաբանի մասնագիտություն է ստացել Դոլհոուսի համալսարանում` նախքան Տորոնտոյում բնակություն հաստատելը, որտեղ նա դարձել է Կանադայում աչքի ընկնող The Body Politic գեյ ամսագրի հաստիքային գրող և խմբագիր[1]։ Նաև ռադիոնյութեր է պատրաստել CBC Radio-ի համար, համագործակցել է այնպիսի պարբերականների հետ, ինչպիսիք են NOW, Canadian Forum և Fuse, եղել է Օնտարիոյի գեյերի և լեսբիների իրավունքների պաշտպանության միության ակտիվիստ և առաջին վճարվող աշխատակիցը[1]։
1984 թվականին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ եղել է Cloverdale Press-ի խմբագիրը և Publishing Triangle-ի հիմնադիր անդամներից մեկը[2]։ Հարդին նաև շատ վեպեր է գրել դեռահասների համար, հեղինակել է գիտական-գեղարվեստական, առեղծվածային և սարսափ վեպեր, հիմնականում տպագրվելով գրական կեղծանուններով. Call of the Wendigo վեպը միակն է եղել, որը հրատարակվել է նրա իրական անվամբ[1]։
Նա նաև որպես ֆրիլանսեր համագործակցել է այնպիսի հրատարակչատների հետ ինչպիսիք են The Advocate-ն, Village Voicն և Penthouse-ը[1]։
Հարդին իր կյանքի ընթացքում նաև պոեզիա է գրել, չնայած որ այն չի հրատարակվել որպես գիրք[1], սակայն «Ուրվականները» կարճ պատմվածքի տեսքով ներկայացվել է CBC Ամենամյա գրական մրցույթին[1]։
Հարդին 1993 թվականին տեղափոխվել է Արիզոնայի Թուսոն քաղաք[1]։
1995 թվականի հոկտեմբերի 28-ին Հարդին մահացել է Արիզոնայի Տոնտո ազգային անտառում, արշավի ժամանակ[2]։ Նրա անավարտ ոչ գեղարվեստական Тhe Landscape of Death: Gay Men, AIDS and the Crisis of Desire ձեռագիրը ավարտվել է Դավիդ Գրոֆի կողմից և հրատարակվել է 1999 թվականին` Crisis of Desire: AIDS and the Fate of Gay Brotherhood անվանումով։ Այդ գիրքը առաջադրվել է 12-րդ Լամբա գրական մրցանակին[3]։
Նրա թղթերից և ձեռագրերից շատերը պահվում են Նյու Յորքի հանրային գրադարանի արխիվներում։ Սքոթ Սայմոնսի և Նորման էլդերի հետ, նա դարձել է Իան Յանգի` 2013 թվականին հրատարակված Encounters with Authors: Essays on Scott Symons, Robin Hardy, Norman Elder գրքի գլուխներից մեկի քննարկման առարկան։