Ռոբինզոն Կրուզո (ֆիլմ, 2003)
«Ռոբինզոն Կրուզո» (ֆր.՝ Robinson Crusoë), Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի համատեղ արտադրության արկածային հեռուստաֆիլմ, որը նկարահանվել է Դանիել Դեֆոյի համանուն վեպի մոտիվներով և թողարկվել է 2003 թվականին[1]։
Ռոբինզոն Կրուզո ֆր.՝ Robinson Crusoé | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա Միացյալ Թագավորություն Կանադա |
Ժանր | վեպ |
Թվական | 2003 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Thierry Chabert? |
Սցենարի հեղինակ | Ֆրեդերիկ Վիտու |
Դերակատարներ | Պիեռ Ռիշար |
Օպերատոր | Կառլո Վարինի |
Մոնտաժ | Jeanne Kef? |
Տևողություն | 205 րոպե |
Սյուժե խմբագրել
Ֆիլմի սյուժեն ունի էական տարբերություններ Դանիել Դեֆոյի օրիգինալ գրքից։
Ռոբինզոնը ծնողների հետ ապրել է մինչև 18 տարեկանը։ Նա երկար ժամանակ համոզում էր հորը, որ իրեն թողնեն գնալ շուրջերկրյա նավարկություն, քանի որ դա Կրուզոյի ամենամեծ երազանքն էր։ Դրանից հետո նրան թույլ են տալիս։ Ռոբինզոն Կրուզոն Բրազիլիայում շաքարի պլանտացիայի 60-ամյա սեփականատեր է։ Նավի վրա խռովություն է բարձրանում, և ինչից հետո նրան ափ են իջեցնում անմարդաբնակ կղզում։ Հաջորդ օրը նավը ընկնում է փոթորկի մեջ և խորտակվում նույն կղզու մոտ։ Նավի մնացորդների մեջ Ռոբինզոնը գտնում է իրեն անհրաժեշտ կենցաղային իրեր և Վեներա շանը, որը նավով ճամփորդում էր իր հետ։
Ռոբինզոնը կարգավորում է իր կենցաղը։ Շունը սատկում է ուժեղ ջրհեղեղի ժամանակ։
Որոշ ժամանակ անց կղզի են ժամանում վայրենիներ, որպեսզի այնտեղ ուտեն ուրիշ ցեղի ռազմիկի։ Ռոբինզոնը փրկում է վայրենուն և նրան սովորեցնում իր լեզուն՝ տալով նրան Ուրբաթ անունը։
Ի տարբերություն գրքի բուն սյուժեի՝ այս ֆիլմում Ռոբինզոնը գտնվել է կղզում ոչ թե 28, այլ ընդամենը 15 տարի։
Դերերում խմբագրել
Դերասան | Դեր |
---|---|
Պիեռ Ռիշար | Ռոբինզոն Կրուզո |
Նիոկլյա Կազալե | Ուրբաթ |
Ժան-Կլոդ Լեգե | «Սանտա Լյուչիայի» ավագ օգնական |
Մարի Բերո | Իզաբել |
Միշել Պերրոն | «Սանտա Լյուչիայի» նավապետ |
Ավրորա Բասնուևո | Մելանի |
Ուլիկ Անելիո | Ալֆրեդո |
Ժան Բեռնար Կոտե | խոհարար |
Ժեննիֆեր Լորե | 20-ամյա Իզաբել |
Մայքլ Ռադդեր | «Սև արքայազնի» նավապետ |
Ստեֆան Դեմերս | «Սև արքայազնի» լեյտենանտ |
Գի Լերու | խռովարար |
Ժան Ռայմոն Շալե | ուղևոր |
Թողարկում տեսաերիզով խմբագրել
Արտոնագրված DVD-ով ֆիլմը թողարկել է «CP Digital» ընկերությունը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Robinson Crusoe (Review)». The Sydney Morning Herald (անգլերեն). 2004 թ․ հունվարի 17. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Florence, Mirti (2003 թ․ դեկտեմբերի 18). «Special fetes». La Vie (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
- Icher, Bruno (2003 թ․ դեկտեմբերի 22). «Robinson pris en Defoe». Libération (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
- Levieux, Michele (2002 թ․ օգոստոսի 17). «"Robinsonnade" a Cuba Tournage. Pierre Richard, naufragé volontaire sur les côtes cubaines, dans le rôle de Robinson Crusoé, cela méritait bien le détour». L'Humanité (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
- Morain, Jean-Baptiste (2004 թ․ հունվարի 1). «les naufragés de l'île». Les Inrockuptibles (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.