Ռոբեր դը Կոտ (ֆր.՝ Robert de Cotte, 1656[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - հուլիսի 15, 1735(1735-07-15)[4][5][6][…], Պասի, Սենա, Ֆրանսիա), ֆրանսիացի ճարտարապետ[8], դեկորատոր և նկարիչ-զարդանկարիչ։

Ռոբեր դը Կոտ
ֆր.՝ Robert de Cotte
Դիմանկար
Ծնվել է1656[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Մահացել էհուլիսի 15, 1735(1735-07-15)[4][5][6][…]
Մահվան վայրՊասի, Սենա, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա[7]
ԵրկերPalais Rohan, Strasbourg? և Palais Thurn und Taxis?
Մասնագիտությունճարտարապետ և դիզայներ
ԱնդամությունՃարտարապետության թագավորական ակադեմիա
ԵրեխաներJules-Robert de Cotte? և Marie Anne Catherine de Cotte?
 Robert de Cotte Վիքիպահեստում

Կյանքը և ստեղծագործությունը խմբագրել

Լինելով իր աներորդու՝ պալատական ճարտարապետ Ժյուլ Արդուեն Մանսարի աշակերտն ու օգնականը, նրա հետ աշխատել է Փարիզում և Վերսալում։ 1672 թվականից կատարել է Ֆրանսիայի Լյուդովիկոս XIV թագավորի պատվերները։ 1687 թվականին ընդունվել է թագավորական ճարտարապետական ակադեմիա։ 1689 թվականին՝ Իտալիայում սովորելուց հետո, դարձել է պալատական ճարտարապետ։ 1702 թվականին նրան տրվել է ազնվական տիտղոս։ 1708 թվականին՝ Ժյուլ Արդուեն Մանսարի մահից հետո, նշանակվել է թագավորի առաջին ճարտարապետը։ Նույն թվականին դարձել է Ճարտարապետության թագավորական ակադեմիայի տնօրեն։ Ժ. Բոֆրանի հետ միասին նախագծել է Վյուրցբուրգի պալատը։ 1699 թվականից ղեկավարել է Գոբելենների թագավորական մանուֆակտուրան։ Ինտերիերների և կահույքի ձևավորման նախագծերը, որոնք ստեղծվել են դը Կոտի կողմից նեոկլասիկ ոճով, ի հեճուկս Եվրոպայում այդ տարիներին տարածված ռոկոկո նորաձևության, տարածվել են փորագրանկարների միջոցով։ Ռոբեր դը Կոտի որդին՝ Ժյուլ դը Կոտը (1683-1767), նույնպես եղել է ճարտարապետ։

Դե Կոտը ժամանակին եղել է Եվրոպայում հայտնի և ճանաչված ճարտարապետ՝ չնայած նրան, որ նա հազվադեպ է լքել Փարիզը։ Նրա ամենահայտնի աշխատանքների թվում են․

  • Վերսալյան պալատի կապելլայի ավարտումը,
  • Պոպպելսդորֆ ամրոցը Բոննում (1715)
  • Տուրն ի Թաքսիս պալատը Մայնի Ֆրանկֆուրտում (1729-1734)
  • Մեծ Տրիանոն պալատի պատկերասրահը (պերիստիլ) Վերսալում (1687)
  • Երգչախմբերի տեղի ձևավորում Փարիզի Աստվածամոր տաճարում (1699)
  • Հյուրանոց դե Բուրբոն (1717)
  • Վերդենի եպիսկոպոսական պալատ (1724)
  • Եպիսկոպոսական պալատ Շալոն սյուր Մարնում (1719-1720)
  • Ռոգանի պալատը Ստրասբուրգում (1731-1742)
  • Փարիզի Սուրբ Ռոշ եկեղեցու ճակատը (Ջ. Լեմերսիեի նախագծով) (Église Saint-Roch, 1730)

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Ֆրանսիայի ազգային գրադարանում (Փարիզ) պահվում է Ռոբեր դը Կոտի նկարների ութհատորյակը (Cabinet des Estampes, Fonds Robert de Cotte)։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբեր դը Կոտ» հոդվածին։