Ռոբերտ I (Ֆրանսիայի թագավոր)

Ռոբերտ I (օգոստոսի 15, 860, Անժե, Մեն և Լուար - հունիսի 15, 923, Սուասոն), Փարիզի կոմս, Նեյստրիայի մարկիզ, 922 - 923 թվականներին Ֆրանկների արևմտյան թագավորության թագավոր Ռոբերտինների հարստությունից։ Ռոբերտ Հզորի կրտսերի կոմս Անժուեցու և Ադելիդա Տուրսկու տղան, և Էդ թագավորի եղբայրը։

Ռոբերտ I
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 15, 860
Ծննդավայր Անժե, Մեն և Լուար
Վախճանի օր հունիսի 15, 923 (62 տարեկան)
Վախճանի վայր Սուասոն
Դինաստիա Robertians?
Հայր Ռոբերտ Հզոր
Մայր Adelheid van Tours?
Ամուսին Béatrice of Vermandois?
Զավակներ Hugh the Great?[1], Emma of France? և Adela of France?[2]

Կենսագրություն խմբագրել

Անհամաձայնություն Կառլոս III Հասարակի հետ խմբագրել

X դարի սկզբին Ռոբերտը եղել է Ֆրանսիայի ամենակարող մեծատոհմիկներից մեկը[3]։ Նրա տիրապետության տակ էին գտնվում Անժու, Տուրեն, Բլուա, Շարտր, Գատինե, Մեն և Սանլիս կոմսությունները։ Մեծ խիզախությամբ և շատ վճռական Ռոբերտն իր եղբոր՝ թագավոր Էդի մահվանից հետո իր զիվորական ծառայությունը առաջարկեց Կառլոս Հասարակին։ Թագավորը նրան ֆրանկների դուքսի պաշտոնը շնորհեց և նրան տրամադրեց ամբողջ կառավարությունը։ Գրեթե 4 տարի նա օգտվում էր Կառլոսի խորհուրդներից և վստահում էր նրան։ Բայց հետագայում նրանց հարաբերությունները վատացան։ Որպես մահացած Էդ թագավորի եղբայր, Ռոբերտը մտածում էր, որ նա բարեհաճություն է վայելում Կառլոս III Հասարակի մոտ։ Նրա համար դժգոհությունը ավելի զգայուն դարձավ, երբ 920 թվականին նրա վրա հարձակվեցին Սուասոն տարածքի մոտ։ Երբ թագավորը նստած էր իր պալատում, նրա հրամանով դուքսին նստացրեցին նրա աջ կողմում, իսկ թագավորական սիրահար Ագանոնային (ֆր.՝ Haganon) նստացրեցին թագավորի ձախ կողմում[4][5]։

Խորհրդակցելով նրանց հետ, նա ուղարկեց դեսպաններին տեղեկացնել թագավորին, որ նա չի կարող տանել այն, որ նրան հավասարեցնում են Ագանոնի հետ։ Թագավորն այդ վիրավորանքներին անդրադարձավ անգթաբար և պատասխանեց, որ նա ավելի շուտ կհրաժարվի Ռոբերտի խորհրդից, քան կհրաժարվի չընկերակցել Ագանոնայի հետ։ Ռոբերտը չափազանց շատ վրդովվեց այդ պատասխանով և իր հայտնի մարդկանց հետ գնաց դեպի Տուր։ Այնտեղ շատ խոսակցություններ եղան վիրավորանքների մասին, որոնք ուղղված էին Ռոբերտին, և նա շատ անգամ խորհրդակցում էր իր մարդկանց հետ, թե ոնց կառավարությունը վերցնեն իրենց ձեռքը։ Նա շատերին նվերներ էր ուղարկում և վստահեցնում էր, որ ավելի շատ կուղարկի։ Նրանց, որոնց կարողացավ իր կողմը գրավել, Ռոբերտը միշտ դրդում էր բաց դավաճանության և ասում էր, որ կարելի է հեշտ և արագ գրավել թագավորությունը, եթե բոլորը հայտնվեն պալատում, կարծես թե եկել են խորհրդակցության։ Առաջարկությունը դուր եկավ գրեթե բոլորին, և նրանք երդվեցին կատարել այն։ Սակայն երբ նրանց մտածածը գրեթե ստացվել էր և թագավորն իրենց ձեռքում էր, հայտնվեց Հերիվեն (Էրվեն), որը Ռեյմսի արքեպիսկոպոսը և թագավորի օգնականն էր, և զինված մարդկանց հետ ազատեց Կառլոս III Հասարակին։ Հետագայում արքեպիսկոպոսը Ռոբերտին և նրա մարդկանց հաշտեցրեց թագավորի հետ։

Կանայք և երեխաներ խմբագրել

Ռոբերտինների ընտանիք
Նախորդ
Կառլոս III Հասարակ
Արևմտյան Ֆրանկների թագավոր
922—923
Հաջորդ
Ռաուլ I

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kindred Britain
  2. Lundy D. R. The Peerage
  3. Detlev Schwennicke, Europäische Stammtafeln: Stammtafeln zur Geschichte der Europäischen Staaten, Neue Folge, Band II (Marburg, Germany: Verlag von J. A. Stargardt, 1984), Tafel 10(անգլ.)
  4. Charles remained a captive until his death in 929. Robert was succeeded as king by his son-in-law Rudolph, Count of Burgundy, also known as Raoul.
  5. Roger Collins, Early Medieval Europe, 300–1000, Second Edition (New York: St. Martin's Press, 1999), p. 361(անգլ.)
  6. Возможно, родилась ранее — около 892 года — и, как следствие, была дочерью Роберта I от первого брака.(ռուս.)

Գրականություն խմբագրել

  • Рихер Реймский: История
  • Флодоард: Анналы
  • Тейс Л.: Наследие Каролингов
  • Эрлихман В.В.: Правители мира
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ I (Ֆրանսիայի թագավոր)» հոդվածին։