«Աշնանային տերևներ» (անգլ.՝ Autumn Leaves), անգլիացի նկարիչ պրեռաֆայելիտ Ջոն Էվերետ Միլլեյի նկարը, որը ստեղծվել է 1856 թվականին և նույն տարում էլ ցուցադրվել է գեղարվեստի թագավորական ակադեմիայում։

Picto infobox artiste.png
Աշնանային տերևներ
Autumn Leaves
Millais - Herbstblätter.jpg
տեսակգեղանկար
նկարիչՋոն Էվերետ Միլլե
տարի1856
բարձրություն104,3
լայնություն74
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՄանչեստրի պատկերասրահ
հավաքածուՄանչեստրի պատկերասրահ
քաղաքՄանչեսթեր
կայք

ՍյուժեԽմբագրել

Աղջիկները հավաքում են աշնանային տերևները։ Նրանք երևի պատրաստվում են խարույկ վառել, ներքևի ձախ մասում արդեն երևում է ծուխը։ Նկարից երևում է, որ արդեն գիշեր է գալիս։

Ստեղծման պատմությունԽմբագրել

Նկարում պատկերված է Շոտլանդիայում գտնվող նկարչի տան բակը, վառելու նպատկով տերևները հավաքով աղջիկը Էլիսն է՝ նկարչի կնոջ քույրը (կինը՝ Էֆֆի Գրեյը պատկերված է կենտրոնում) և նրանց ընկերուհիները։ Միլլեի խոսքերով, «նա երբեք չի ունեցել նման լսող մոդելներ։ Երբ անհրաժեշտություն կար նրանք նստում էին խոհանոցում, օգնելով մաքրել կարտոֆիլը կամ նայում էին դռանը, կամ էլ ժամերով լուռ նստում էին, առանց շարժման կրակին նայելով»[1]։

Քննադատները նկատել են, որ նկարը ստեղծելու ժամանակ Միլլեն ոգեշնչվել է Ալֆրեդ Թեննիսոնի «Արքայադուստր» (անգլ.՝ The Princess, 1847) պոեմով։ Նրանք հատկապես ոգեշնչել է հետևյալ տողերը.

  Արցունքեր, զուր թափված արցունքներ, դրանում չեմ տեսնում ոչ մի իմաստ։
Արցունքները հոգու խորքում կուտակված սուրբ տխրությունից
Ընթանում են դեպի աչքերը, ծնվելով սրտում,
Երբ ես նայում եմ երջանիկ աշնանային դաշտերին,
մտածում եմ վաղուց անցած օրերի մասին։
 

Արդյունքում Միլլեն քննադատություն գրեց Ֆրեդերիկ Ջորջ Սթիվենսին. «Ես ցանկանում էի, որպեսզի նկարի հանդիսավորություն մարդկանց մեջ արթնացներ խորը կրոնական երկյուղածություն և ինձ թվում էր, որ վառվող տերևները ավելի էր համապատասխանում դրան»[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Эдмунд Швинглхурст «Прерафаелиты»
  2. www.usp.nus.edu.sg/victorian/painting/millais/paintings/ringel3.html
  3. Люди Викторианской эпохи: Британская живопись 1837-1901, стр. 73, 1997 (The Victorians: British Painting 1837-1901, p.73, 1997)

Արտաքին հղումներԽմբագրել