Ռոբերտ Ջեքսոն (անգլ.՝ Robert Houghwout Jackson, փետրվարի 13, 1892(1892-02-13)[2][3][4][…], Spring Creek Township, Ուորեն շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - հոկտեմբերի 9, 1954(1954-10-09)[3][4][5], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), գլխավոր դատախազ (1940-1941) և ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր (1941-1954), Նյունբերգյան դատավարության ժամանակ ԱՄՆ-ի գլխավոր մեղադրող։

Ռոբերտ Ջեքսոն
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Օլբանիի իրավունքի դպրոց[1] և Jamestown High School?
Մասնագիտություն՝ դատավոր, փաստաբան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 13, 1892(1892-02-13)[2][3][4][…]
Ծննդավայր Spring Creek Township, Ուորեն շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
Վախճանի օր հոկտեմբերի 9, 1954(1954-10-09)[3][4][5] (62 տարեկան)
Վախճանի վայր Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Թաղված Frewsburg
Քաղաքացիություն  ԱՄՆ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Փենսիլվանիա նահանգի Սփրինգ Կրիկ քաղաքում, ավարտել է Ֆրյուսբուրգի (Նյու Յորք նահանգ) դպրոցը։ 18 տարեկանում Ջեյմսթաունում սկսել է աշխատել որպես իրավաբանի օգնական մինչև 1913 թվականը՝ մեկ տարվա ընդմիջումով, քանի որ հաճախում էր Իրավունքի դպրոց (Նյու Յորք նահանգ)՝ պարապմունքների։ 21 տարեկանում Ջեքսոնը քննություն է հանձնել փաստաբանի որակավորում ստանալու համար և սկսել է ինքնուրույն պրակտիկան։ Հաջորդ քսան տարիների ընթացքում նա ունեցել է փաստաբանի հաջող կարիերա։

1934 թվականին անցել է քաղաքացիական ծառայության և նշանակվել ԱՄՆ ֆինանսների նախարարության ներքին եկամուտների Բյուրոյի խորհրդական (այժմ՝ Ներքին Եկամուտների ծառայություն)։ Երկու տարի անց Ջեքսոնը դարձավ ԱՄՆ-ի գլխավոր դատախազի օգնականը և գլխավորեց արդարադատության նախարարության հարկային վարչությունը, իսկ ևս մեկ տարի անց՝ հակամենաշնորհային վարչությունը։ 1938 թվականին Ջեքսոնը դարձավ գլխավոր սոլիսիտոր։ Արդարադատության նախարարությունում ծառայության ժամանակ Ջեքսոնը մասնակցել է մի քանի գործերի, որոնք լայն ճանաչում են ձեռք բերել Ռուզվելտի Նոր կուրսի ժամանակ, մասնավորապես ֆինանսների նախկին նախարար Էնդրյու Մելոնի գործում, որը մեղադրվում էր հարկերից խուսափելու մեջ[6], և հակամենաշնորհային գործ Alcoa ընկերության դեմ[7]։ 1940 թվականին Ռուզվելտը Ջեքսոնին նշանակել է գլխավոր դատախազի պաշտոնում (միաժամանակ՝ արդարադատության նախարարության ղեկավար), բայց արդեն հաջորդ տարի Ջեքսոնը զբաղեցրել է Գերագույն դատարանի դատավորի ազատված տեղը։

Եղել է իր ժամանակի ամենահեղինակավոր դատավորներից մեկը։ Ջեքսոնի կողմից գրված որոշումներն ու նրա հատուկ կարծիքները հետագայում հաճախ մեջբերվում էին դատարանների կողմից։ Այդ գործերի թվում, որոնց վերաբերյալ որոշումը կազմել է Ջեքսոնը, կարելի է նշել՝ Արևմտյան Վիրջինիայի կրթության դեպարտամենտն ընդդեմ Բարնեթի[8] (հակասահմանադրական է ճանաչվել այն կանոնը, որը աշակերտներին պարտավորեցնում է պատիվ տալ ամերիկյան դրոշին)։ 1950 թվականների սկզբին Գերագույն դատարանի ապագա նախագահ Ուիլյամ Ռենկվիստը Ջեքսոնի մոտ աշխատել է որպես գրասենյակային ծառայող[9]։

1945 թվականին Թրումենը Ջեքսոնին նշանակել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ՝ հետագայում նացիստական ռազմական հանցագործների նկատմամբ դատավարության ժամանակ։ Ջեքսոնը մասնակցել է միջազգային ռազմական տրիբունալի կանոնադրության գրմանը, իսկ հետո եղել է ԱՄՆ-ի կողմից գլխավոր մեղադրողը Նյուրնբերգյան գործընթացում (օգնական Թոմաս Դոդ

Ռոբերտ Ջեքսոնը մահացել է 1954 թվականին՝ 62 տարեկանում, ԱՄՆ-ի համար նշանակալից գործի վերաբերյալ որոշում կայացնելուց անմիջապես հետո՝ Բրաունը կրթության խորհրդի դեմ (Գերագույն դատարանը անօրինական է ճանաչել դպրոցներում բաժանումը), որի ընդունման մեջ նա կարևոր դեր է խաղացել[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 The First Amendment Encyclopedia
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  5. 5,0 5,1 5,2 Munzinger Personen (գերմ.)
  6. «Self-Defense». Time. 1935 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 16-ին.
  7. «Round for Mellon». Time. 1937 թ․ մայիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 20-ին.
  8. West Virginia State Board of Education v. Barnette, 319 U.S. 624 (1943)
  9. Бискупич, Джоан (2005-09-04). «Rehnquist left Supreme Court with conservative legacy». USA Today. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 16-ին.
  10. Brown v. Board of Education, 347 U.S. 483 (1954)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Ջեքսոն» հոդվածին։