Ռոբերտ Պարկեր

գինու քննադատ

Ռոբերտ Պարկեր (անգլ.՝ Robert McDowell Parker Jr., հուլիսի 23, 1947(1947-07-23)[1], Բալթիմոր, Մերիլենդ[2]), ամերիկյան և համաշխարհային առաջատար գինու քննադատներից։

Ռոբերտ Պարկեր
անգլ.՝ Robert McDowell Parker Jr.
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 23, 1947(1947-07-23)[1] (76 տարեկան)
ԾննդավայրԲալթիմոր, Մերիլենդ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունUniversity of Maryland Francis King Carey School of Law? և University of Maryland, Baltimore?
Մասնագիտությունլրագրող, գրող, հրատարակիչ և փաստաբան
Պարգևներ և
մրցանակներ
Քաղաքացիական վաստակի համար շքանշանի Մեծ խաչ և Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա
Կայքrobertparker.com

Ծնվել է Մերիլենդ նահանգի Բալթիմորում։ 1973 թվականին ավարտել է Մերիլենդի համալսարանը՝ իրավունքի դոկտորի աստիճանով Քոլեջ-Զբոսայգում։ Այնուհետև մոտ 10 տարի աշխատել է որպես իրավաբան բանկում, սակայն 1984 թվականին թողել է այդ աշխատանքը, որպեսզի իր կյանքը լիովին նվիրի գինու տարբեր տեսակների գնահատմանը։

Նրա գինիների վարկանիշը 100-բալանոց սանդղակով է և 1978 թվականից նրա կողմից թողարկվող The Wine Advocate տեղեկագիրը մեծ ազդեցություն ունի գինիների գնման վրա և համարվում է Բորդոյի նոր թողարկած գինիների գների որոշման հիմնական գործոնը, քանի որ հենց այդ գինիներին է Պարկերը սովորաբար նախապատվությունը տալիս։ Նրա կողմից հրատարակվող տեղեկագիրն ունի ավելի քան 40.000 բաժանորդ ԱՄՆ-ում և 37 այլ երկրներում։ 1982 թվականին գրավել է Միջազգային ուշադրությունը, երբ ի տարբերություն շատ այլ գինեգործական քննադատների, Բորդոյում պատրաստված գինիներն անվանել է գերազանց գինիներ[3]։

Պարկերը մնում է աշխարհի ամենահայտնի գինու քննադատը մի շարք թերթերի և այլ հրատարակությունների կարծիքով[4][5][6], չնայած նրա արձագանքների և գնահատականների վերաբերյալ բազմաթիվ վեճերին[7][8][9][10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
  2. 2,0 2,1 2,2 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  3. «Wine Prices». wine-searcher.com. Wine-Searcher. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  4. Edgecliffe-Johnson, Andrew (2012 թ․ դեկտեմբերի 14), «Robert Parker, the American Bacchus», Financial Times
  5. Teague, Lettie (2012 թ․ դեկտեմբերի 10), «A Wine Advocate Hands Over Reins», The Wall Street Journal (paper), էջեր B1, B3 {{citation}}: |format= requires |url= (օգնություն)
  6. Prial, Frank J. Decantations: Reflections on wine by the New York Times wine critic. — New York: St. Martin's Press[en], 2001. — ISBN 0-213-38443-8
  7. Colman, Tyler Wine Politics: how governments, environmentalists, mobsters, and critics influence the wines we drink. — Berkeley and Los Angeles, California: University of California Press[en], 2008. — С. 2. — ISBN 978-0-520-25521-0. — «Why does one man's palate decide the winners and losers in the world of wine?».
  8. Charlie Rose, interviewer (April 24, 2001). «Segment: "The Nose."». 60 Minutes. CBS. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին. «"He is the most important wine writer that we have ever seen since the grape was invented." —Michael Aaron to Charlie Rose»
  9. Steinberger, Mike, Slate.com (June 17, 2002). The Great and Powerful Shnoz
  10. Bruce-Gardyne, Tom, The Herald (August 9, 2010). The world’s leading wine critic Արխիվացված 2012-10-06 Wayback Machine