Ռոբերտ Մանուկյան (նկարիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոբերտ Մանուկյան (այլ կիրառումներ)
Ռոբերտ Խաչատուրի Մանուկյան (սեպտեմբերի 11, 1929, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 6, 2019, Երևան, Հայաստան), հայ նկարիչ։
Ռոբերտ Մանուկյան | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Ռոբերտ Խաչատուրի Մանուկյան |
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1929 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | ապրիլի 6, 2019 (89 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1957) |
Մասնագիտություն | նկարիչ |
Կենսագրություն Խմբագրել
Ռոբերտ Մանուկյանը ծնվել է 1929 թվականին Երևանում։ 1957 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ստեղծագործում է գեղանկարչության, գրաֆիկայի բնագավառներում։
Գործերից են՝ «Ապագա ձկնորսները» (1959 թ.), «Նախօրեին» (1970 թ.), «Նավզիկե» (2002 թ.), «Մեսրոպ Մաշտոց» (2004 թ. բոլորը՝ կոմպոզիցիա), «Իսկրա» (եռապատկեր, 1971 թ.), «Հայկական պար» (թերթեր, երկուսն էլ՝ գրաֆիկա), 1988 թվականի երկրաշարժին նվիրված եռապատկեր (1990 թ., լիտոգրաֆիա) և այլն։ Հեղինակ է նաև գրքերի ձևավորումների[1]։
Մանուկյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2], Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, Բաղդադի, Մոսկվայի և Կաունասի Ազգային թանգարաններում, Խարկովի, Ռիգայի, Սանկտ-Պետերբուրգի, Բեռլինի, Փարիզի, Լոս-Անջելեսի և այլ քաղաքների անհատական հավաքածուներում[3][4]։
Անհատական ցուցահանդեսներ Խմբագրել
- Երևան, 1953 թ.
- Յուրմալա, 1980 թ.
- Մոսկվա, 1970 թ.
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am։ Վերցված է 2019-04-06
- ↑ Նկարիչ Ռոբերտ Մանուկյան. Նկարել կարող են շատերը, բայց ստեղծագործել ոչ բոլորը
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Ռոբերտ Մանուկյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-04-ին։ Վերցված է 2016-06-06