Ռոբերտ Ճեպանկար Ավետիսի (Ռոպերտ) (ծնվել է փերրվարի 8-ին 1909, Այնթապ), հայ ակնաբույժ, կոկորդաբան, հասարակական գործիչ; Բժիշկ գիտական թեկնածու (1970, Երևան1934 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1935 թվականից ապրում է Հալեպում, ուր 1948 թվականին հիմնճլ է «ճեպեճյան ակնաբուժարանը», որը 1971 թվականից ակնաբույժների պատրաստման կենտրոն է։ ճեպանկարը կատարել է աչքի (հատկապես տրախոմա) և կոկորդի հիվանդությունների բուժման ու կանխարգելման աշխատանքներ։ Սիրիայում առաջինն է կիրառել ակնաբուժության ժամանակակից մեթոդները։ 1947 թվականին կատարել է աչքի եղջերապատվաստման վիրահատություն։ Մշակել է կոպերն անշարժացնելու նոր եղանակ դիթիլինով, առաջարկել ակնագնդի մեջ թափանցած երկաթի բեկորները հանող մագնիս և ակնաբուժական մի շարք գործիքներ։ 1948 թվականին հիմնել է Աչազրկության կանխարգելման սիրիական ընկերությունը, որի նախաձեռնությամբ Հալեպում բացվել է կույրերի առաջին դպրոցը (19551948 թվականից ֆրանսիական ակնաբուժական ընկերության, 1965 թվականից՝ Սիրիայի ակնաբուժական ընկերության անդամ (1975-1977 թվականին՝ նախագահ), 1979 թվականից՝ ՀԽՍՀ ակնաբույժների ընկերության պատվավոր անդամ, 1956 թվականից Սիրիայի ներկայացուցիչն է․ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում։ 1955 թվականին Զարեհ Գաբլանի հետ հիմնել է «Մարտիրոս Սարյան» նկարչական ակադեմիան։ Ճեպանկարի ջանքերով Սովետական Հայաստան են տեղավւոխվել նկարիչներ Արմիսի և ժ․ Օրագյանի որոշ գործեր, բազմաթիվ ձեռագրեր, հնատիպ գրքեր, հայկական ժանյակների հավաքածու են։ 1968-1970 թվականին գլխավորել է ՀԲԸՄ Սիրիայի մասնաճյուղը։ 1968 թվականին ստեղծել է ՀԲԸՄ «Մատենագիտական հանձնախումբ», որը հրատարակում է գրքեր («Պատմություն Սուրիո հայ տպարաններու», 1973, «Գեղարդ» սիրիահայ տարեգիրք, 1975, 1978)։ Պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 96 CC-BY-SA-icon-80x15.png