Ռոբերտ Հարությունյան (դերասան)
հայ դերասան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոբերտ Հարությունյան (այլ կիրառումներ)
Ռոբերտ Վազգենի Հարությունյան (հունվարի 8, 1951, Գուսանագյուղ, Անիի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ ՀՀ վաստակավոր արտիստ (2007)։
Ռոբերտ Վազգենի Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1951 (70 տարեկան) |
Ծննդավայր | Գուսանագյուղ, Անիի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1973) |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան և կինոդերասան |
Պարգևներ և մրցանակներ | Հայաստանի վաստակավոր արտիստ |
ԿենսագրությունԽմբագրել
Ռոբերտ Հարությունյանը ծնվել է ՀՀ Անիի շրջանի Գուսանագյուղ գյուղում։ 1969-1973 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցում։ 1986 թվականից Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան։ Հյուրախաղերով հանդես է եկել արտերկրում։ 1998 թվականից Արհեստակցական միության նախագահն է[1][2]։
ՆերկայացումներԽմբագրել
- Դերասան՝ Վիլյամ Շեքսպիրի «Համլետ»
- Դունկան՝ Վիլյամ Շեքսպիրի «Մակբեթ»
- Իշխան՝ Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»
- Անխելք՝ Ս. Ստրատիևի «Ավտոբուս»
- Երևում՝ Պերճ Զեյթունցյանի «Մեծ լռություն»
- Կայափա՝ «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը»
- Վարդան Ալթունյան՝ «Փարիզյան դատավճիռ»
- Կուֆիսել՝ Մարկ-Ժիլբեր Սովաժոնի «Չաո»[3]
- Մանուկ աղա՝ Հակոբ Պարոնյանի «Կատակերգություն»
- Սոնդերս՝ «Բարի գալուստ»
- Ք. Լյուդվիգի «Մամա միա»
- Վիլյամ Սարոյանի «Խենթացած մի գնա»
- Ս. Հարությունյանի, Ա. Խանդիկյանի «Անվերջ վերադարձ» (Միշտ աշխատող)
ՖիլմերԽմբագրել
- «Մենավոր ընկուզենի», 1986
- «Ավտոբուս», 1988
- «Քույրիկը Լոս Անջելեսից», 1993
- «Ղարաբաղյան անավարտ օրագիր», 1995
- «Լռության սիմֆոնիա», 2001
- «Ժանո», 2004
- «Մի նայիր հայելուն», 2009
- «Welcome papa», 2009
- «Հովիվը», 2012
Բեմադրած ներկայացումներԽմբագրել
- «Կատակերգություն» (ըստ Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»-ի)
- Հ. Բերգերի «Սիրային խառնաշփոթ»
Պարգներ, մրցանակներԽմբագրել
- ՀՀ վաստակավոր արտիստ, 2007
- ՀԹԳՄ ոսկե մեդալ, 2011
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ռոբերտ Հարությունյանի մասին avproduction.am կայքում
- ↑ Ռոբերտ Հարությունյանի մասին ԵԴԹ կայքում
- ↑ «ՉԱՈ»։ ydt.am։ Վերցված է 2016-11-28