Ռոբերտ Զիլե (լատիշ․՝ Roberts Zīle, հունիսի 20, 1958(1958-06-20), Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի քաղաքական գործիչ և տնտեսագետ (տնտեսագիտության դոկտոր)։

Ռոբերտ Զիլե
լատիշ․՝ Roberts Zīle
Դիմանկար
Ծնվել էհունիսի 20, 1958(1958-06-20) (65 տարեկան)
ԾննդավայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Լատվիա
ԿրթությունԼատվիայի համալսարան և Լատվիայի բնական գիտությունների և տեխնոլոգիայի համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Մասնագիտությունքաղաքական գործիչ և տնտեսագետ
Զբաղեցրած պաշտոններԵվրոպական պարլամենտի պատգամավոր, Minister of Finance?, Լատվիայի Սեյմի պատգամավոր, Լատվիայի Սեյմի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր և Եվրոպական պարլամենտի պատգամավոր
ԿուսակցությունNational Alliance? և For Fatherland and Freedom/LNNK
Կայքrobertszile.lv
 Roberts Zīle Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռոբերտ Զիլեն ավարտել է Լատվիայի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, վերապատրաստվել ԱՄՆ Այովայի համալսարանում, կանադական Բրենդոն համալսարանում[1][2]։ 1982 - 1996 թվականներին եղել է գիտաշխատող, ապա Լատվիայի ագրարային տնտեսագիտության պետական ինստիտուտի բաժնի վարիչ։ 1989-1993 թվականներին Զիլեն աշխատել է որպես տնտեսական խմբագիր Լատվիայի Քաղաքացիական Կոնգրեսի Պիլսոնիս թերթում, ինչպես նաև Ազգային անկախություն թերթում։ Աշխատել է Ավստրալիայի Լատրոբ համալսարանում։ Ռոբերտ Զիլը մասնակցել է Ժողովրդական ճակատի գործունեությանը։ Ռիգայի քաղաքային խորհրդի և Լատվիայի 6-րդ, 7-րդ, 8-րդ Սեյմայի անդամ[3]։ Վիլիս Կրիշտոպանսի, Անդրիս Շքելեի և Անդրիս Բերզինշի կառավարությունում եղել է միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության հատուկ հանձնարարությունների նախարար[4][5]։ Եվրախորհրդարանի անդամ (2004 թվականի հուլիսից)։ Հանուն հայրենիքի և ազատության/ԼԱԱՇ կուսակցության նախագահ։

Հրապարակումներ խմբագրել

  • Roberts Zīle, Changing Ownership in Latvia through Agrarian Reform, September 1992, Latvian State Institue of Agrarian Economics and Center of Agricultural and Rural Development Iowa State University
  • Roberts Zile, Inna Steinbuka, Remigijs Pocs, Juris Krumins, Helmuts Ancans, and Uldis Cerps, Latvia Entering the XXI Century: Economy, Finances, Integration, 2000, Riga: Nacionālais Medicīnas Apgāds.
  • Roberts Zīle, The Development of Privatization in Latvian Agriculture, October 1993, Latvian State Institue of Agrarian Economics and Center of Agricultural and Rural Development Iowa State University.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Roberts Zile». the Guardian (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին. {{cite web}}: Text "The Guardian" ignored (օգնություն)
  2. «Home». www.europarl.europa.eu (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին. {{cite web}}: Text "European Parliament" ignored (օգնություն); Text "MEPs" ignored (օգնություն)
  3. «Latvijas Republikas Ministru Kabinets: Latvijas Republikas valdības sastāvs 1998.gada 26.novembris – 1999.gada 16.jūlijs». web.archive.org. 2014 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին.
  4. «Roberts Zīle atkāpjas no Nacionālās apvienības līdzpriekšsēdētāja amata». www.tb.lv (լատվիերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին.
  5. «Wayback Machine» (PDF). web.archive.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել