Լատվիայի բնական գիտությունների և տեխնոլոգիայի համալսարան
Լատվիայի բնական գիտությունների և տեխնոլոգիայի համալսարան (մինչև 2018 թվականի մարտի 6-ը՝ Լատվիայի գյուղատնտեսական համալսարան, լատիշ.`Latvijas Lauksaimniecības universitāte; LLU)[3], բարձրագույն կրթական հասատատություն Ելգավայում (Լատվիա)։
Լատվիայի բնական գիտությունների և տեխնոլոգիայի համալսարան Latvijas Lauksaimniecības universitāte | |
---|---|
Տեսակ | Հասարակական |
Միջազգային անվանում | Latvia University of Life Sciences and Technologies |
Հիմնադրված է | դեկտեմբերի 23, 1938 |
Ռեկտոր | Իրինա Պիլվերե |
Ուսանողներ | 4778 (2013) |
Ընդհանուր անձնակազմ | 778 (2013) |
Դոկտորներ | 186 (2013)[1] |
Պրոֆեսորներ | 354 (2013) |
Անդամակցություն | ORCID[2] |
Երկիր | Լատվիա |
Տեղագրություն | Ելգավա, Ելգավա և Ռիգա |
Կայք | llu.lv(լատիշերեն) |
Latvia University of Life Sciences and Technologies Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրել1939 թվականին գյուղատնտեսության ֆակուլտետը առանձնացել է Ռիգայի տեխնիկական համալսարանից և դարձել Ելգավայի գյուղատնտեսության ակադեմիա[4], որը տեղակայվել է Ելգավայի պալատում[5]։ 1944 թվականին, ամրոցի ավերումից հետո, բուհը տեղափոխվել է Ռիգա։ 1961 թվականին ակադեմիան տեղափոխվել է Ելգավայի վերակառուցված պալատ, որտեղ տեղակայված է մինչ օրս։ 1991 թվականին Լատվիայի գյուղատնտեսության ակադեմիան դարձել է համալսարան[3]։ 2018 թվականի մարտի 6-ին անվանափոխվել է Լատվիայի բնական գիտությունների և տեխնոլոգիայի համալսարան[3]։
Ռեկտորներ
խմբագրելԼատվիայի բնական գիտությունների և տեխնոլոգիայի համալսարանը իր պատմության ընթացքում ունեցել է 16 ռեկտոր։
- Պավիլս Կվելդե (1939-1940, 1941-1944)
- Պաուլ Գալենիեկս (1940-1941)
- Յանիս Օստոբ (1941)
- Մաքսիս Էգլիտիս (1944)
- Յան Պեյվե (1944-1950)
- Ամալիա Ցեկուլինա (1950-1954)
- Յանիս Վանագս (1954-1961)
- Պավիլս Զարինշ (1961-1966)
- Օլգերտս Օզոլս (1966-1976)
- Կազմիր Շպոգիս (1976-1980)
- Վիկտոր Տիմոֆեև (1980-1986)
- Իմանտս Գրոնսկիս (1986-1992)
- Վոլդեմարս Ստրիկիս (1992-2002)
- Պետերիս Բուշմանիս (2002-2004)
- Յուրիս Սկյուանս (2004-2014)
- Իրինա Պիլվերե (2014-այժմ)
Համալսարանը այսօր
խմբագրելՀամալսարանը ներկայացնում է տարբեր մակարդակի կրթություն․
- Հիմնական կրթություն
- Բակալավրիատ
- 1-ին մակարդակի բարձրագույն պրոֆեսիոնալ կրթություն
- 2-րդ մակարդակի բարձրագույն պրոֆեսիոնալ կրթություն
- Մագիստրատուրա
- Դոկտորանտուրա
Համալսարանը ներկայացնում է 75 կրթական ծրագիր 9 ֆակուլտետներում[6]․
- Գյուղատնտեսության ֆակուլտետ
- Անասնաբուժության ֆակուլտետ
- Տեխնիկական ֆակուլտետ
- Գյուղական ճարտարապետության ֆակուլտետ
- Պարենային տեխնոլոգիաների ֆակուլտետ
- Տնտեսության ֆակուլտետ
- Տնտեսական գիտությունների ֆակուլտետ
- Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ֆակուլտետ
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Doktoranti. Latvijas Lauksaimniecības universitāte
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ 3,0 3,1 3,2 «Latvia University of Agriculture changes its name to Latvia University of Life Sciences and Technologies». Latvia University of Life Sciences and Technologies. 2018 թ․ մայիսի 6. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
- ↑ United Nations Economic Commission for Europe (2002). Latvia: Towards a Knowledge-Based Economy. United Nations. էջ 23. ISBN 92-1-116822-8.
- ↑ «The Jelgava palace throughout the centuries». Latvia University of Life Sciences and Technologies. Վերցված է 2011 թ․ մարտի 9-ին.
- ↑ Latvian University of Life Sciences and Technologies: Structure
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լատվիայի բնական գիտությունների և տեխնոլոգիայի համալսարան» հոդվածին։ |
Կատեգորիա:Լատվիայի համալսարաններ Կատեգորիա:1938 հիմնադրումներ