Ռոբերտ Գեյր
Ռոբերտ Գեյր (անգլ.՝ Robert Gair, 1839[1], Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - 1927[1], ԱՄՆ), գյուտարար, որը ստվարաթղթե փաթեթավորման հեղինակն է։
Ռոբերտ Գեյր | |
---|---|
Ծնվել է | 1839[1] |
Ծննդավայր | Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | 1927[1] |
Մահվան վայր | ԱՄՆ |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և ԱՄՆ |
Մասնագիտություն | գյուտարար |
Robert Gair Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1853 թվականին ընտանիքի հետ Էդինբուրգից (Շոտլանդիա) գաղթել է ԱՄՆ։ Հոր հետ միասին Նյու Ջերսիում աշխատել է սանտեխնիկ, հետո Նյու Յորքում զբաղվել է մանրածախ առևտրով։ ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ընթացքում ծառայել է դաշնային բանակում։ 1864 թվականին Մանհեթենում բացել է իր առաջին թղթի գործարանը[2]։ Այդ ընթացքում Գեյրը զբաղվել է թղթե տոպրակների արտադրությամբ։ Սկզբնական փուլում դրանք պատրաստվել են ձեռքով՝ կանանց աշխատանքի կիրառմամբ, իսկ հետագայում՝ հատուկ սարքավորումներով (ամենամեծ չափի տոպրակները նախատեսված էին կրինոլինների փաթեթավորման համար)[3]։ 1879 թվականին Գեյրը մշակել է տարաների համար ստվարաթղթե փաթեթավորման պատրաստման տեխնոլոգիան[4]։ 1890-ական թվականներին Bloomingdale’s, Colgate, Pond’s առևտրական ցանցերի և մի քանի ծխախոտային ընկերությունների պատվերով նա արտադրել է ստվարաթղթե փաթեթավորում։ Ամենամեծ հաջողությանը գործարարը հասել է 1896 թվականին, երբ National Biscuit Company (Nabisco)-ը իր հայտնի «Uneeda» բիսկվիտները սկսել է փաթեթավորել Գեյրի արտադրած ստվարաթղթերով[5]։ 1900-ական թվականներին նա մտել է ծալքավոր ստվարաթղթերից պատրաստված տուփերի բիզնես, որը հետագայում զարգացվել է E. S. & A. Robinson ընկերության կողմից, որի հետ Գեյրը ունեցել է գործնական սերտ հարաբերություններ[6]։
Գեյրը դարձել է թղթե կայսրության հիմնադիրը և Բրուքլինի մի քանի շենքերի սեփականատերը, որոնցից շատերը 21-րդ դարում դեռ կրում են նրա անունը[7]։ մահացել է 88 տարեկանում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Faceted Application of Subject Terminology
- ↑ «Gairville, Brooklyn» (անգլերեն). New York History Walks. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Twede and Selke, 2005, p. 33.
- ↑ Gray, Christofer (2004 թ․ մարտի 14). «Streetscapes: Robert Gair, Dumbo and Brooklyn; Neighborhood's Past Incised in Its Facades» (անգլերեն). New York Times. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Chappell Ellison. «Inventing the Cardboard Box» (անգլերեն). Etsy. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Robinsons of Bristol. , 1945, p. 1». ES&A Robinson, Darwin, Bernard.
- ↑ Andrew Dolkart, 2008, p. 226.
Գրականություն
խմբագրել- Dolkart A. Guide to New York City Landmarks. — John Wiley & Sons, 2008. — 451 p. — ISBN 978-04-7028-963-1
- Twede D., Selke S. E. M. Cartons, Crates and Corrugated Board: Handbook of Paper and Wood Packaging Technology. — DEStech Publications, Inc, 2005. — 517 p. — ISBN 978-19-3207-842-8
Արտաքին հղումներ
խմբագրել- Chappell Ellison. «Inventing the Cardboard Box» (անգլերեն). Etsy. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Գեյր» հոդվածին։ |