Ռոբերտ Բախչաջյան

հայ քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, գրող, հասարակական գործիչ

Ռոբերտ Հարությունի Բախչաջյան (փետրվարի 27, 1957(1957-02-27), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, գրող, հասարակական գործիչ[3][4], «Արարատ» Միջազգային գիտությունների ակադեմիայի անդամ։

Ռոբերտ Բախչաջյան
Ծնվել էփետրվարի 27, 1957(1957-02-27) (67 տարեկան)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Բնակության վայր(եր)Ֆրանսիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ֆրանսիա
Մասնագիտությունքիմիկոս, գրող, հասարակական գործիչ, գիտնական և պատմաբան
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ, Գիտական հետազոտությունների ազգային կենտրոն և Էքս Մարսել համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկական քիմիա[1], Քիմիական կինետիկա[1], oxidation?[1], Կատալիզ[1], հայ[1] և անվանի անձ[1]
Ալմա մատերԵՊՀ դեղագիտության և քիմիայի ֆակուլտետ (1979)
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն[1], անգլերեն[1] և ռուսերեն[1]

Կենսագրություն խմբագրել

Ռոբերտ Բախչաջյանը ծնվել է 1957 թվականին Լենինական քաղաքում։ Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը ավարտել է 1979 թվականին[5]։ Զբաղվել է գիտական աշխատանքով Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտում։

1986 թվականին Խորհրդային Հայաստանում Բախչաջյանը ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան։ 1995 թվականին Հայաստանից տեղափոխվել է Ֆրանսիա։ Նրա գիտությունների թեկնածուի աստիճանը Ֆրանսիայում համարժեք է համարվել դոկտորի աստիճանի։ Նույն թվականին Լոնդոնում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը։ Բախչաջյան գիտական մշակումների արդյունքները կիրառվում են քիմիայի արդյուանաբերության արտերկրի հեղինակավոր ընկերությունների կողմից։ Ռոբերտ Բախչաջյանը գիտական գործունեությունը շարունակել է Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում, Էքս Մարսել համալսարանում։ 2009-2012 թվականներին ղեկավարել է հայ-ֆրանսիական համատեղ գիտական խումբը՝ երկու երկրների միջև գիտական համագործակցության ծրագրի շրջանակում։

Բախչաջյանի «Բիմոդալ օքսիդացում՝ տարասեռ և համասեռ ռեակցիաների զուգորդումը» անգլերեն լեզվով ծավալուն մենագրությունը Բելգիայի Գենտի համալսարանի քիմիական ճարտարագիտության պրոֆեսոր Ժ. Տիբոյի առաջարկությամբ իբրև դասագիրք ներառվել է ուսումնական ծրագրերում՝ ուսանողներին հանձնարարվող գրականության ցանկում[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. «Robert Bakhtchadjian». prabook.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
  3. Бахчаджян Роберт
  4. 21-րդ դարի երկու հարյուր նշանավոր հայերի մասին պատմող գիրք է հրատարակվել Ֆրանսիայում
  5. «Աշխարհի մեծամասնությունը չգիտի նշանավոր հայերի գործունեության մասին». PanARMENIAN.Net. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
  6. Հայ գիտնականի աշխատությունն ընդգրկվել է Բելգիայի համալսարանի ուսումնական ծրագրում

Արտաքին հղումներ խմբագրել