Ռոբերտ Այլեր
Ռոբերտ Այլեր (ռուս.՝ Robert Michael Iler, մարտի 2, 1985[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասան, հայտնի է դարձել «Սոպրանոները» քրեա-դրամատիկական սերիալում Էյ-Ջեյ Սոպրանոյի դերի շնորհիվ, որը 1999-2007 թվականներին ցուցադրվել է HBO հեռուստաալիքով։
Ռոբերտ Այլեր անգլ.՝ Robert Iler | |
---|---|
Ծնվել է | մարտի 2, 1985[1] (39 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Կրթություն | PS 6? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, պոկեր խաղացող և պոդքաստեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Նյու Յորքում՝ իռլանդական ծագում ունեցող ընտանիքում[2][3]։
Կարիերա
խմբագրելԱռաջին անգամ էկրանին հայտնվել է 1995 թվականին Մերիլին Մենսոնի «Dope Hat» սինգլի տեսահոլովակում։
1997 թվականին դեր է ստացել Pizza Hut գովազդում, նկարահանվել է էպիզոդիկ դերեր է կատարել «Saturday Night Live» հեռուստաշոուում և մի քանի ֆիլմերում։ Միևնույն ժամանակ ակտիվորեն հաճախել է դերասանական փորձերի։ Լսումներից մեկի ժամանակ ստացել է գլխավոր հերոս Թոնի Սոպրանոյի որդու՝ Էյ-Ջեյ Սոպրանոյի դերը։ 2001 թվականի մայիսին կրթությունը շարունակելու համար ընտրել է տնային կրթության ձևը[2][3]։
Խնդիրներ օրենքի հետ
խմբագրել2001 թվականի հուլիսին Այլերը ձերբակալվել էր բրազիլացի երկու զբոսաշրջիկներին թալանելու փորձ կատարելու և մարիխուանա օգտագործելու համար։ Գողությունը խոստովանելու դիմաց նա ստացել է երեք տարի պայմանական ազատազրկում[4]։ Այլերի շահերը պաշտպանում էր հայտնի փաստաբան Մայքլ Բախները[5]։
2005 թվականի հոկտեմբերի 23-ին թղթախաղի անօրինական ակումբներ ոստիկանների այցի ժամանակ նկատվել է «Ace Point» ակումբի այցելուների թվում։
Ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1999 | Տիկի ծածկագիր | The Tic Code | Դենի Հարլի |
1999-2007 | Սոպրանոյի կլան | The Sopranos | Էյ Ջեյ Սոպրանո |
1997-2003 | Օզ | Oz | Խաղային շոուի մասնակից |
2002 | Լովելաս | Tadpole | Չարլի |
2003 | Խենթ | Daredevil | Հանցագործ №1 |
2004 | Օրենք և կարգ. հատուկ կորպուս | Law & Order: Special Victims Unit | Թրոյ Լինսկի |
2004 | Մեռած գոտի | The Dead Zone | Դերեկ Ռանկին |
2006 | Չորս թագավորներ | Four Kings | Ռոբ |
2009 | Օրենք և կարգ | Law & Order | Չադ Քլեյն |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Thttps://techsoftware.site
- ↑ 2,0 2,1 Levin, Gary (March 30, 2007). «Gandolfini, Iler sit down for father-son chat». USA Today.
- ↑ 3,0 3,1 «Cast of 'Sopranos' Discusses Show's Success». CNN. 2001 թ․ մայիսի 18.
- ↑ 'Sopranos' Star Busted. The Smoking Gun. August 1, 2001.
- ↑ Rush, George (2001 թ․ հուլիսի 10). «Sopranos Teen Eyes Role With grand Jury». NY Daily news. No. Archives. NY Daily News. NY Daily news. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Այլեր» հոդվածին։ |