Ռոբերտո Դ’Ավերսա

իտալացի ֆուտբոլիստ

Ռոբերտո Դ’Ավերսա (իտալ.՝ Roberto D'Aversa,օգոստոսի 12, 1975(1975-08-12)[1], Շտուտգարտ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), իտալացի ֆուտբոլիստ և ֆուտբոլի մարզիչ։

Ռոբերտո Դ’Ավերսա
իտալ.՝ Roberto D'Aversa
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 12, 1975(1975-08-12)[1] (48 տարեկան)
Ծննդավայր Շտուտգարտ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Կարիերա

խմբագրել

Խաղային

խմբագրել

«Միլան» ակումբի սան է։ Այնուամենայնիվ այդպես էլ չի խաղացել առաջին թիմի կազմում՝ խաղալով հիմնականում Սերիա A-ի ոչ մեծ ակումբներում կամ ցածր լիգաներում։ 2004/05 թվականի խաղաշրջանում 6 ամսով հեռացվել է ֆուտբոլից պայմանավորված խաղի մասնակցելու համար։ Հեռացվել են նաև «Սիենա» ակումբի այլ խաղացողներ՝ Ստեֆանո Բետարինին, Անտոնիո Մարասկոն, Մաուրիցիո Կակավալեն, Ալֆրեդո Ֆյաանոն և Ջենորոզո Ռոսսին։ 2007 թվականի հունվարի 28-ին «Մեսինա» ակումբի կազմում խաղացել է իր առաջին մրցախաղը Սերիա A -ում։ Դա տեղի է ունեցել «Ասկոլի» ակումբի դեմ մրցախաղում[2]։

Մարզային

խմբագրել

2016 թվականի դեկտեմբերի 3-ին նշանակվել է Պրո լիգայի «Պարմա» ակումբի գլխավոր մարզիչ[3]։ Պայմանագիր է ստորագրել մինչև 2017/18 թվականի խաղաշրջանի ավարտ[4]։ 2018 թվականի հունիսի 30-ին երկարացրել է պայմանագիրը «gialloblù»-ի հետ մինչև 2020 թվականի հունիսի 30[5]։ 2020 թվականի օգոստոսի 23-ին «Պարմա»-ն հայտարարել է մասնագետից բաժանվելու մասին[6]։ Դ’Ավերսայի գլխավորությամբ «Պարմա»-ն ժամանակից շուտ անցել է 2016/17 Պրո լիգա՝ հաղթելով փլեյ-օֆֆը Սերիա B 2017/18-ի բարձր տեղերի համար, իսկ հաջորդ մրցաշրջանում 2-րդ տեղից դուրս է եկել Սերիա A 2018-19, որտեղ առաջին մրցաշրջանում զբաղեցրել է 14-րդ տեղը, երկրորդում՝ 11-րդ տեղը։

2021 թվականի հունվարի 7-ին նորից գլխավորել է «Պարմա» ակումբը՝ Ֆաբիո Լիվերանիի հեռանալուց հետո[7][8]։

2021 թվականի հուլիսի 4-ին փոխարինել է Կլաուդիո Ռանիերիին «Սամպդորիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում։ Պայմանագիր է ստորագրել մինչև 2023 թվականի հունիսի 30-ը[9]։ 2022 թվականի հունվարի 17-ին պայմանագիրը խզվել է[10]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
  3. «Gli uomini di mister D'Aversa» (իտալերեն). Sito ufficiale del Parma Calcio 1913. 3.12.2016. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  4. «Il nuovo allenatore del Parma Calcio è Roberto D'Aversa. Lo ha presentato il vice presidente Marco Ferrari» (իտալերեն). Sito ufficiale del Parma Calcio 1913. 3.12.2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  5. «Rinnovato il contratto di mister D'Aversa fino al 30.06.2020» (իտալերեն). Sito ufficiale del Parma Calcio 1913. 30.06.2018. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  6. «Roberto D'Aversa sollevato dall'incarico» (իտալերեն). Sito ufficiale del Parma Calcio 1913. 23.08.2020. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.(չաշխատող հղում)
  7. «Bentornato Roberto D'Aversa!» (իտալերեն). Sito ufficiale del Parma Calcio 1913. 7.01.2021. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
  8. ««Парма» уволила Ливерани и назначила Д′Аверсу, возглавлявшего команду до августа». Sports.ru. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
  9. «D'Aversa è il nuovo allenatore della Sampdoria». U.C. Sampdoria (իտալերեն). 2021 թ․ հուլիսի 4. Վերցված է 2021 թ․ հուլիսի 4-ին.
  10. «U.C. Sampdoria: comunicato stampa del 17 gennaio 2022». U.C. Sampdoria (իտալերեն). 2022 թ․ հունվարի 17. Վերցված է 2022 թ․ հունվարի 17-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտո Դ’Ավերսա» հոդվածին։