Ռոբերտա Լոմբարդի
Ռոբերտա Լոմբարդի (իտալ.՝ Roberta Lombardi, օգոստոսի 15, 1973, Օրբելտելլո, Գրոսետո, Տոսկանա, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, Իտալիայի պատգամավորների պալատի պատգամավոր, «Հինգ աստղերի շարժում» խմբակցության առաջին նախագահ։
Ռոբերտա Լոմբարդի իտալ.՝ Roberta Lombardi | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր | Օրբելտելլո, Գրոսետո, Տոսկանա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մայրենի լեզու | իտալերեն |
Կրթություն | Հռոմի Սապիենզա համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ |
Կուսակցություն | Հինգ աստղերի շարժում |
Roberta Lombardi Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱնձնական կյանք
խմբագրելԾնվել է Օրբետելլոյում, այնուհետև տեղափոխվել է Հռոմ։ Իրավաբանական կրթություն է ստացել Հռոմի Լա Սապիենցա համալսարանում՝ «Միջազգային առևտրային իրավունք» մասնագիտությամբ և «LUISS» Միջազգային ազատ համալսարանում՝ «մենեջմենթ» մասնագիտությամբ[1][2]։
Ռոբերտան 19 տարեկանից զբաղվել է քաղաքացիական գործունեությամբ՝ տարբեր ժամանակներում աշխատել է որպես բուժքույր, կազմակերպություններում քարտուղար, որպես մուլտիպլիկատոր մանկական երեկույթներում և տարբեր խանութներում, ինչպես նաև զբաղվել է դասավանդման և խորհրդատվական գործունեությամբ[1]։ Նա երկու երեխա է մեծացնում[1]։
Քաղաքական գործունեություն
խմբագրել2008 թվականին Ռոբերտան մասնակցել է Հռոմի տարածաշրջանային ընտրություններին «Հռոմում Բեպպե Գրիլլոյի քաղաքացիական ընկերների ցուցակից»՝ զբաղեցնելով 199-րդ տեղը[2]։ 2007 թվականի հունվարից նա ավելի ուշ պաշտոնապես դարձել է «Հինգ աստղերի շարժում» կուսակցության անդամ[1]։ 2012 թվականի դեկտեմբերին մասնակցել է խորհրդարանական ընտրություններին և հաղթանակ տարել Լացիո 1 ընտրատարածքում՝ հաջորդ տարի տեղ ստանալով պատգամավորների պալատում։
2013 թվականի մարտի 19-ին Ռոբերտան պատգամավորների պալատում գլխավորել է «Հինգ աստղերի շարժում» խմբակցությունը։ Հունիսի 5-ին նա դե ֆակտո հրաժարվել է այդ պաշտոնից՝ զիջելով այն Ռիկարդո Նուտիին, սակայն շարունակել է զբաղվել տարբեր բյուրոկրատական հարցերով[3][4]։ 2015 թվականի հունվարի 28-ից Ռոբերտա Լոմբարդին եղել է պատգամավորների պալատի 11-րդ հանձնաժողովի անդամ։
Սկանդալներ
խմբագրել2013 թվականի հունվարին Ռոբերտա Լոմբարդին բլոգում գրառում էր կատարել հետևյալ բովանդակությամբ․
Քանի դեռ ֆաշիզմի գաղափարախոսությունը չի ծնվել, այն պետության մասին շատ բարձր դատողություն է ապահովում։ Ֆաշիզմը սոցիալիզմից ոգեշնչված ազգի ընդհանրության զգացում է տալիս, բարձր դատողություն պետության և ընտանիքի պաշտպանության մասին։
Հաջորդ օրը Լոմբարդին զայրացել է այն բանի համար, թե ինչպես են մեկնաբանել իր խոսքերը և մերժել է ֆաշիստական գաղափարախոսությանը աջակցելու մեղադրանքները՝ հայտարարելով, որ ընդամենը տվել է դարաշրջանին պատմական ակնարկը[7][8]։ Լոմբարդիի մեկ այլ սկանդալային պնդումն այն է եղել, որ անարդարացի աշխատանքից տուժած աշխատողներին սոցիալական պաշտպանություն տրամադրելը շեղում է նորմայից[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Il blog di Roberta Lombardi. Bio Արխիվացված 2013-03-26 Wayback Machine (իտալ.)
- ↑ 2,0 2,1 M5s, Roberta Lombardi dai 199 voti al Campidoglio a capogruppo della Camera Արխիվացված 2016-09-20 Wayback Machine (իտալ.)
- ↑ https://it-it.facebook.com/permalink.php?story_fbid=386479131460553&id=350507821724351
- ↑ «M5s alle prese con la "dura realtà" del Parlamento: i capigruppo non ruoteranno ogni 3 mesi, Crimi e Lombardi manterranno le poltrone» (իտալերեն). huffingtonpost.it. 2013 թ․ մարտի 29. Վերցված է 2014 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Lombardi scivola sull'elogio del fascismo...». unita.it. 2013 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Roberta, la mamma a 5 stelle che arreda case per emiri e miliardari». Corriere della Sera. 2013 թ․ մարտի 4. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
- ↑ В Италии соратница депутата-комика восхваляет фашизм Արխիվացված 2016-11-12 Wayback Machine (ռուս.)
- ↑ «M5S, Lombardi: «Allibita, io contro il fascismo»». Corriere della Sera. 2013 թ․ մարտի 5. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Roberta Lombardi: "L'articolo 18? Un'aberrazione"» (իտալերեն). giornalettismo.com. 2013 թ․ մարտի 10. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2020-08-13 Wayback Machine (իտալ.)
- Անձնագիր Իտալիայի պատգամավորների պալատի կայքում (իտալ.)