Ռիտա Սակելլարիու

հույն երգչուհի

Ռիտա Սակելլարիու (հուն․՝ Ρίτα Σακελλαρίου, նոյեմբերի 22, 1934(1934-11-22)[1], Chamezi, Կրետեի շրջան, Հունական Երկրորդ Հանրապետություն - օգոստոսի 6, 1999(1999-08-06)[2], Աթենք, Հունաստան), հույն երգչուհի։

Ռիտա Սակելլարիու
Բնօրինակ անունհուն․՝ Ρίτα Σακελλαρίου
Ի ծնե անունհուն․՝ Μαργαρίτα Σακελλαρίου
Ծնվել էնոյեմբերի 22, 1934(1934-11-22)[1]
Chamezi, Կրետեի շրջան, Հունական Երկրորդ Հանրապետություն
Երկիր Հունաստան
Մահացել էօգոստոսի 6, 1999(1999-08-06)[2] (64 տարեկան)
Աթենք, Հունաստան
ԳերեզմանԱթենքի առաջին գերեզմանատուն
Ժանրերլաիկո
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
 Rita Sakellariou Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռիտան ծնվել է 1934 թվականի հոկտեմբերի 22-ին։ 12 տարեկանում ստիպված է եղել թողնել դպրոցը, որպեսզի ապրուստ հայթայթի և օգնի ընտանիքին։ Նա հաց և լիմոն է վաճառել Պիրեյոսի փողոցներում։ Ավելի ուշ՝ 1950-ական թվականներին, նա աշխատել է գործարաններում, սակայն առաջին ամուսնությունից հետո կրկին ստիպված է եղել պայքարել հանուն գոյության, ինչի արդյունքում աղբ է հավաքել ետնախորշերում[3]։ Այնուհետև Ռիտան ամուսնացել է ըմբիշ Ստեֆանոս Սիդիրոպուլոսի հետ, որն ուներ «Սպիտակ հրեշտակ» մականունը, և որի հետ ծանոթացել էր 1969 թվականի Սալոնիկ քաղաքում։ Նրանք ամուսնական դաշինքն են կապել մեկ տարի անց[3]։

Երաժշտական գործունեության ընթացքում նա ձայնագրել է բազմաթիվ հիթեր, այդ թվում՝ «Istoria Mou, Amartia Mou», «An Kano Atakti Zoi», «Aftos O Anthropos», «Paranomi Mou Agapi» և «Ena Tragoudi»։ 2010 թվականի մարտի 14-ին Alpha TV-ը Սակելլարիուին անվանել է նոր դարաշրջանի (որն սկսվել է 1960 թվականից) պատմության 17-րդ արտիստը[4]։

Վերջին տարիները նա ապրել է Աթենք քաղաքի Նեա Սմիրնի թաղամասում[5]։

Մահ խմբագրել

1998 թվականին Ռիտան և նրա ընկերուհի Լակիս Կորեսը կարճ ճամփորդության են մեկնում դեպի Էպիդավրոս։ Այնտեղ Ռիտան իրեն վատ է զգում։ Հիվանադանոցում բուժզննումը ցույց է տալիս, որ նա տառապում է թոքերի քաղցկեղով[6]։

Սակելլարիուն մահացել է 1999 թվականի օգոստոսի 6-ին 64 տարեկանում՝ անցկացնելով 40 օր Աթենքի հիվանդանոցում։ Մինչև դա նա բուժում էր անցել Նյու Յորքի ուռուցքաբանական կենտրոններից մեկում։ Լակիսի խոսքերով՝ Ռիտայի վերջին խոսքերը հետևյալն էին. «Օ՜, Լակի՛ս, իսկ ես այնքա՜ն անելիքներ ունեի»[7]։

Ունեցել է չորս տղա և մեկ աղջիկ՝ երկու երեխան առաջին ամուսնությունից, երեքը՝ երկրորդից։ Թաղվել է օգոստոսի 9-ին Աթենքի առաջին գերեզմանոցում[8][9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.tanea.gr/2019/11/22/people/rita-sakellariou-san-simera-gennithike-i-laiki-ntiva-pou-latreytike-oso-liges/
  2. 2,0 2,1 2,2 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Smith, Helena (1999 թ․ օգոստոսի 16). «Rita Sakellariou». The Guardian (բրիտանական անգլերեն). 0261-3077. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  4. Chart Show: Your Countdown, Alpha TV, 14 марта 2010
  5. «Ιστορία μου, αμαρτία μου...» (հունարեն). Espresso. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  6. «Συγκλονιστικές αποκαλύψεις για τις τελευταίες μέρες της ζωής της Ρίτας Σακελλαρίου» (հունարեն). E-Radio.gr. 2016 թ․ օգոստոսի 7. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  7. «Η ζωή της ντίβας στο σανίδι,» (հունարեն). NewsNowgr.com. 2012 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  8. «Το τέλος μιας "ιστορίας"» (հունարեն). ΡΙΖΟΣΠΑΣΤΗΣ. 1999 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  9. «Μία παράσταση ιστορίας, αμαρτίας (και άτακτης ζωής)» (հունարեն). 2012 թ․ մայիսի 9. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիտա Սակելլարիու» հոդվածին։