Alpha TV (Ալֆա ԹիՎի), հունական մասնավոր հեռուստաալիք, հիմնվել է գործարար Արիստիդ Ալաֆուզոսի կողմից 1993 թվականին «Skai TV» (հուն․՝ ΣΚΑΪ TV) անվանումով։ Ի տարբերություն այլ մասնավոր հեռուստաալիքների, նոր ալիքը ուներ մարզական և լրատվական ուղղվածություն, դառնալով Mega Channel և ANT1 հեռուստաալիքների գլխավոր մրցակիցը։ Սակայն ալիքը սպասված հաջողությունը չունեցավ, և 1999 թվականին վաճառվեց գործարար Դիմիտրիս Կոնտոմինասին։ Նոր սեփականատերը սկսեց թարմացումների գործընթացը, 2000 թվականին վերանվանեց անվանումը «Alpha TV»-ի։ Հեռարձակման ծրագիրը սկսվեց ուղղվել 45 տարեկանից բարձր հեռուստադիտողների համար։ Նաև սկսվեց արբանյակային հեռարձակում դեպի Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա և Օվկիանիա։ Բարեփոխումների շնորհիվ հեռուստաալիքը Հունաստանի հեռուստաշուկայում զբաղեցրեց երրորդ տեղը[1]։ 2008 թվականին Դիմիտրիս Կոնտոմինասը հեռուստաընկերության բաժնետոմսերի մեծ մասը վաճառեց լյուքսեմբուրգյան «RTL Group» մեդիահոլդինգին[2]։

Alpha TV
Alpha TV logo
Երկիր{{{2}}} Հունաստան Սալոնիկ
Հեռարձակման գոտի{{{2}}} Հունաստան ԵվրոպաԵվրոպա
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ  Կանադա
{{{2}}} Ավստրալիա
Հեռարձակման լեզուհունարեն
Հեռարձակման սկսման թվական1993
Նախկին անվանումSkai TV
ՀիմնադիրԱրիստիդ Ալաֆուզոս
ՍեփականատերRTL Group (66,6%)
Դիմիտրիս Կոնտոմինաս (34,4%)
🌐www.alphatv.gr

Ծանոթագրություններ խմբագրել