Ռիսեր-Լարսենի ծով (անգլ.՝ Riiser-Larsen Sea), Հնդկական օվկիանոսի ծայրամասային ծով Անտարկտիդայի ափին։ Սահմանակից է Լազարևի (արևմուտքում) և Տիեզերագնացների (արևելքում) ծովերի հետ։ Մակերեսը 1138,3 հազար կմ² է, խորությունը՝ ավելի քան 3000 մ։

Ռիսեր-Լարսենի ծով
Տեսակծով
ՄայրցամաքԱնտարկտիդա
ՎարչատարածքԱնտարկտիկայի համաձայնագրի տարածք
Խորություն3000 մետր
Քարտեզ
Քարտեզ

Գրեթե ամբողջ տարին ծածկված է դրեյֆող սառույցներով։ Կան շատ սառցասարեր։ Ռիսեր-Լարսենի ծովի մասին առաջին տեղեկությունը տվել է Ֆ․ Բելինգսհաուզենի ռուսական արշավախումբը (1819-1821)։ Ուսումնասիրել և առանձնացրել է որպես ինքնուրույն ծով խորհրդային անտարկտիկական արշավախումբը, 1962 թվականին։ Անվանվել է ի պատիվ նորվեգացի բևեռախույզ Յա․ Ռիսեր-Լարսենի (Ri-iser Larsen, 1890-1965

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։