Ռիսակո Կավայի
Ռիսակո Կավայի (ճապ.՝ 川井 梨紗子, նոյեմբերի 21, 1994[1], Tsubata, Kahoku district, Իսիկավա (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնացի մարզուհի (ազատ ոճի ըմբշամարտ)[2], կրկնակի օլիմպիական չեմպիոն (2016 և 2020), աշխարհի առաջնությունների եռակի չեմպիոն և մեդալակիր, Ասիայի քառակի չեմպիոն։
Ռիսակո Կավայի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | ճապ.՝ 川井 梨紗子 |
Մասնագիտացում՝ | ըմբիշ |
Երկիր՝ | Ճապոնիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | նոյեմբերի 21, 1994[1] (29 տարեկան) |
Ծննդավայր՝ | Tsubata, Kahoku district, Իսիկավա (պրեֆեկտուրա), Ճապոնիա |
1,6 մետր | |
Քաշ՝ | 61 կիլոգրամ |
Կարիերա խմբագրել
Ռիսակոյի հայրը եղել է հունահռոմեական ոճի ըմբիշ, որը մասնակցել է 1989 թվականի աշխարհի առաջնությանը։ Նրա երկու քույրերը նույնպես զբաղվել են ըմբշամարտով։
Դեռ դպրոցում ուսանելու ժամանակ Ռիսակոն հաղթել է ըմբշամարտի մի քանի ազգային պատանեկան մրցումներում։ 2013 թվականին ընդունվել է համալսարան, իսկ 2014 թվականին Ճապոնիայի թիմի կազմում նվաճել է ըմբշամարտի աշխարհի գավաթը։ 2015 թվականի աշխարհի առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը մինչև 63 կգ քաշային կարգում[3], ինչը նրան թույլ է տվել որակավորվել 2016 թվականի Օլիմպիական խաղերի համար։ 2016 թվականի փետրվարին նվաճել է Ասիայի առաջնության ոսկե մեդալ։ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում հաղթել է ռուսաստանցի Իննա Տրաժուկովային, եզրափակիչում՝ բելառուս Մարիա Մամաշուկին: Նույն թվականի նոյեմբերին պարգևատրվել է Պատվո մեդալով մանուշակագույն ժապավենով։
2017 թվականին տեղափոխվել է մինչև 60 կգ քաշային կարգ, որտեղ հաղթել է Ասիայի և աշխարհի առաջնություններում։
2019 թվականին Ղազախստանում կայացած աշխարհի նախաօլիմպիական առաջնությունում մինչև 57 կգ քաշային կարգում Ռիսակոն նվաճել է ոսկե մեդալ՝ դառնալով չեմպիոն և ստանալով օլիմպիական ուղեգիր իր ազգային օլիմպիական կոմիտեի համար։
2021 թվականին Կավասին ոսկե մեդալ է նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերում մինչև 57 կգ քաշային կարգում։ Նրա կրտսեր քույրը ՝ Յուկակոն, նախօրեին ոսկե մեդալ է նվաճել մինչև 62 կգ քաշային կարգում[4]։
Պարգևներ խմբագրել
- Tokyo Sports
- Ըմբշամարտի հատուկ մրցանակ (2016, 2017)[5]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Risako_Kawai
- ↑ «Risako Kawai». Rio 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «2015 World Weightlifting Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Landers, Serena (August 5, 2021), «Wrestling: Risako Kawai Follows Sister Yukako in Winning Gold», Japan Forward
- ↑ «東京スポーツ プロレス大賞(2010~)». Tokyo Sports (Japanese). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիսակո Կավայի» հոդվածին։ |