Ռիչարդ Ուիթնի

ամերիկացի ֆինանսիստ

Ռիչարդ Ուիթնի (անգլ.՝ Richard Whitney, օգոստոսի 1, 1888(1888-08-01)[1], Բոստոն, ԱՄՆ - դեկտեմբերի 5, 1974(1974-12-05)[1], Far Hills, Սոմերսեթ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի ֆինանսիստ, Նյու Յորքի ֆոնդային բորսայի նախագահ (1930-1935)։ Ավելի ուշ դատապարտվել է յուրացման համար և բանտարկվել։

Ռիչարդ Ուիթնի
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 1, 1888(1888-08-01)[1]
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 5, 1974(1974-12-05)[1] (86 տարեկան)
Մահվան վայրFar Hills, Սոմերսեթ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԳերեզմանSt. Bernard's Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԳրոտոնի դպրոց և Հարվարդի համալսարան
Մասնագիտությունբանկիր
ԱմուսինԳերտրուդ էլիսոն Շելդոն
Ծնողներհայր՝ Ջորջ Ուիթնի[2], մայր՝ Էլիզաբեթ Ուիթնի[2]
 Richard Whitney (financier) Վիքիպահեստում

Վաղ տարիներ

խմբագրել

Ուիթնին ծնվել է 1888 թվականի օգոստոսի 1-ին Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում։ Նա Էլիզաբեթ Ուիթնիի որդին էր։ Նրա հայրը՝ Ջորջ Ուիթնին՝ Ջոն Ուիթնիի հետնորդն էր[3][4], North National Union Bank-ի նախագահը[5]։

Ռիչարդը և նրա ավագ եղբայրը՝ Ջորջ Ուիթնի Կրտսերը (որը հետագայում ամուսնացել է ԱՄՆ պետքարտուղարի և Ֆրանսիայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Բեկոնի դստեր՝ Մարթա Բեատրիքս Բեկոնի հետ) կրթություն են ստացել Գրոտոնի դպրոցում (որտեղ նա բեյսբոլի թիմի ավագ էր և դպրոցի պրեֆեկտ) և Հարվարդի համալսարանում[6]։

Կարիերա

խմբագրել
 
Սենատոր Բերթոն Ուիլերը (ձախից) ողջունում է Ուիթնիին, 1937 թվական

1910 թվականին նա, հետևելով իր եղբորը՝ Ջորջ Ուիթնի Կրտսերին, գնացել է Նյու Յորք, որտեղ հիմնել է իր սեփական բրոքերային ընկերությունը՝ Richard Whitney & Co-ն, որը մասնագիտանում էր պարտատոմսերի առևտրի մեջ։ Նրա հորեղբայրը JP Morgan & Co-ի գործընկերն էր, իսկ եղբայր Ջորջը ապացուցել է, որ ընկերության համար անգնահատելի կարգավիճակ ունի Morgan Bank-ում իր դիրքի պատճառով, ինչը նրան թույլ է տվել մեծ բիզնեսն ուղղել Ռիչարդի բրոքերային ընկերությանը։

1919 թվականին նա ընտրվել է Նյու Յորքի ֆոնդային բորսայի կառավարիչների խորհրդի անդամ, իսկ շուտով նշանակվել նրա փոխնախագահ։

1929 թվականի հոկտեմբերի 24-ին՝ «Սև հինգշաբթի»-ին, նա փորձել է կանխել 1929 թվականի Ուոլ Սթրիթի սնանկացումը։ Անհանգստացած բաժնետոմսերի գների անկումից՝ Ուոլ Սթրիթի մի քանի առաջատար բանկիրներ հանդիպել են՝ Նյու Յորքի ֆոնդային բորսայի շուկայում խուճապից և քաոսից ելք գտնելու համար[7]։ Հանդիպմանը ներկա են եղել Morgan Bank-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Թոմաս Վ. Լամոնտը, Chase National Bank-ի ղեկավար Ալբերտ Ուիգինը և Նյու Յորքի National City Bank-ի նախագահ Չարլզ է. Միտչելը։ Նրանք ընտրել են Ուիթնիին, որն այն ժամանակ Նյու Յորքի ֆոնդային բորսայի փոխնախագահն էր, որպեսզի հանդես գա իրենց անունից[8]։

Իր թիկունքում ունենալով բանկիրների ֆինանսական ռեսուրսները՝ Ուիթնին դուրս է եկել Նյու Յորքի բորսայի հարթակ և ցուցադրաբար խաղադրույք է կատարել U.S. Steel-ի 25,000 բաժնետոմսերի գնման վրա՝ 205 դոլար գնով, շուկայական արժեքից շատ ավելի բարձր[9]։ Թրեյդերների աչքի առաջ Ուիթնին այնուհետև նմանատիպ հայտեր է տեղադրել «կապույտ չիպերի» այլ բաժնետոմսերի համար։ Այս մարտավարությունը, որը նման էր 1907 թվականի խուճապին վերջ տալուն, հաջողությամբ դադարեցրել է անկումը այդ օրը։ Դոու-Ջոնսի արդյունաբերական ցուցանիշը վերականգնվել է փոքր աճով՝ այդ օրվա ընթացքում փակվելով ընդամենը 6,38 կետով ցածր։ Այս դեպքում, սակայն, հետաձգումը միայն ժամանակավոր էր. հետագայում բաժնետոմսերը աղետալիորեն զրոյացել են սև երեքշաբթի՝ հոկտեմբերի 29-ին։ Այս գործողությունների շնորհիվ նա ստացել է «Ուոլ Սթրիթի սպիտակ ասպետ» մականունը[10]։

Հրաժարական և ազատազրկում

խմբագրել
 
Հ.Գ. Վելինգթոնը (ձախից) և դատական փորձագետ Սամուել Օ. Քլարկ Կրտսերը Whitney Co-ի վթարի SEC-ի հետաքննության ժամանակ:

Մինչ Ռիչարդ Ուիթնին մեծ հաջողությունների էր հասել, նրա եղբայր Ջորջը առաջ է գնացել Morgan bankում և մինչև 1930 թվականը բանկի նախագահ Թոմաս Վ. Լամոնտի հավանական իրավահաջորդն էր։ Չնայած Ռիչարդ Ուիթնին համարվել է փայլուն ֆինանսիստ, նա նաև ներգրավված է եղել տարբեր բիզնեսներում սպեկուլյատիվ գործարքների մեջ և դրա պատճառով զգալի կորուստներ է ունեցել։ Ջրի երեսին մնալու համար նա սկսել է մեծ գումարներ վերցնել իր եղբայր Ջորջից, ինչպես նաև այլ հարուստ ընկերներից, և հնարավորինս շատ մարդկանցից վարկեր ստանալով՝ դիմել է յուրացումների՝ բիզնեսում իր աճող կորուստները ծածկելու և իր շռայլ ապրելակերպը պահելու համար։ Նա միջոցներ է գողացել Նյու Յորքի ֆոնդային բորսայի բարեգործական հիմնադրամից, Նյու Յորքի զբոսանավերի ակումբից (որտեղ նա աշխատել է որպես գանձապահ) և 800,000 ԱՄՆ դոլարի պարտատոմսեր իր աներոջ ունեցվածքից[11]։

1935 թվականին Նյու Յորքի ֆոնդային բորսայի նախագահի պաշտոնից հեռանալով՝ Ուիթնին մնացել է կառավարիչների խորհրդում, բայց 1938 թվականի մարտի սկզբին նրա անցյալը սկսել է հետապնդել նրան, երբ բորսայի վերահսկիչն իր վերադասներին տեղեկացրել է, որ ինքն անհերքելի ապացույցներ է գտել, որ Ռիչարդ Ուիթնին յուրացնող է, և որ նրա ընկերությունն անվճարունակ է։ Հաջորդ օրերին իրադարձությունները զարգացել են ձնագնդի պես․ Ուիթնին հայտարարել է ընկերության սնանկության մասին։ Զարմացած հհանրությունն իմացել է նրա հանցանքների մասին մարտի 10-ին, երբ Նյու Յորքի շրջանային դատախազ Թոմաս Դյուին պաշտոնապես մեղադրել է նրան յուրացման մեջ[12]։ Մեծ ատենակալների կողմից մեղադրանք առաջադրվելուց հետո Ուիթնին ձերբակալվել է և իրեն մեղավոր է ճանաչել։ Նա դատապարտվել է 5-10 տարվա ազատազրկման Սինգ Սինգ բանտում[13]։ 1938 թվականի ապրիլի 12-ին վեց հազար մարդ հավաքվել է Կենտրոնական կայարանում՝ դիտելու, թե ինչպես են զինված պահակները Ուոլ Սթրիթի քաղաքական վերնախավից մեկին ձեռնաշղթաներով ուղեկցել դեպի բանտ տանող գնացքը[14]։

Որպես օրինակելի բանտարկյալ՝ Ռիչարդ Ուիթնին պայմանականորեն վաղաժամկետ ազատ է արձակվել 1941 թվականի օգոստոսին՝ երեք տարի չորս ամիս մնալով Սինգ-Սինգում[15]։ Նա դարձել է կաթնամթերքի ֆերմայի մենեջեր՝ վերահսկելով երեք ֆերմայի և քսանհինգ կովերի։ 1946 թվականին նա վերադարձել է բիզնես՝ դառնալով տեքստիլ ընկերության նախագահ, որը մանվածք է արտադրել Ֆլորիդայում աճող սպիտակ ռամիի գործարանից[16]։

Գործընթացից հետո նրա Նյու Յորքի տունը, Նյու Ջերսիի ագարակը և գույքը աճուրդի հանվեցին։ Նրան արգելվել է իր ողջ կյանքի ընթացքում ակտիվներ վաճառել։ Հետագայում նա հանգիստ կյանքով ապրել է Նյու Ջերսիի նահանգում՝ Ֆար Հիլզում։ Մահացել է 1974 թվականի դեկտեմբերի 5-ին։

Անձնական կյանք

խմբագրել
 
Գերտրուդ Սենդս Ուիթնի

1916 թվականին Ուիթնին ամուսնացել է Գերտրուդ էլիսոն (ծննդյան անունը՝ Շելդոն) Սենդսի (1888-1969) հետ։ Գերտրուդը, որը Մերի Սենի Շելդոնի և բրուքլինցի Ջորջ Ռ. Շելդոնի դուստրն էր, SS Sands & Co-ի բանկիրի այրին էր։ Նրա սկեսրայրը ազդեցիկ Union League ակումբի նախագահն է եղել, իսկ Ուիթնին դարձել է քաղաքի մի շարք էլիտար համայնքային ակումբների անդամ և նշանակվել է Նյու Յորքի զբոսանավերի ակումբի գանձապահ։

Բացի իր առաջին ամուսնությունից որդուց՝ Սամուել Սթիվենս Սանդս IV-ից (1911-1976), Ռիչարդն ու Գերտրուդը միասին երկու դուստրերի ծնողներ էին․

  • Նենսի Ուիթնի (1917-2012)[17][18], ամուսնացել է Հենրի Ավերելա Ջերիի հետ (1914-2000)[19], որը Ռոբերտ Լիվինգսթոն Ջերի Ավագի որդին և էլբրիջ Թ. Ջերի Ավագի ու Ռոբերտ Լ. Ջերի Կրտսերի եղբայրն էր[20][21]։
  • Էլիս Ուիթնի (1919-2015), ամուսնացել է Սկրիվեն Լորիլարդի (1909-1979)՝ Էռնեստ է. Լորիլարդի և Էլիզաբեթ Քինգ (ծնդյան անունը՝ Սկրիվեն) Լորիլարդի որդու հետ[22]։ Լորիլարդը նախկինում ամուսնացած է եղել ԴեՎիթթ Քլինթոն Բլերի թոռնուհու՝ Նատիկա Բլերի հետ[23]։

Նրանց Նյու Յորքի քաղաքային տունը, Նյու Ջերսիի ագարակը և ունեցվածքը վաճառվել են աճուրդով[24][25][26][27]։ Այն բանից հետո, երբ նրա կյանքը գլխիվայր շուռ է եկել, նրա կինը[28] և ընտանիքն աջակցել են նրան, իսկ նրա ընկերուհին՝ Մեյ Կիննիկուտը և նրա ամուսինը՝ Գ. Հերման Կիննիկուտը՝ ֆոնդային բրոքերային ընկերության գործընկերը, տիկին Ուիթնիին են տրամադրել Նյու Ջերսիում գտնվող Ֆար Հիլզի ագարակը։ Ջորջ Ուիթնին ի վերջո փոխհատուցել է իր եղբորը պարտք եղած ամբողջ գումարը[6]։

Նրան ցմահ արգելվել էր արժեթղթերի վաճառքը, ր մինչև 1974 թվականի դեկտեմբերի 5-ը՝ իր մահը, նա հանգիստ կյանք է վարել Նյու Ջերսի նահանգի Ֆար Հիլզ քաղաքում։

Ժողովրդական մշակույթում

խմբագրել
  • Լուիս Օշինկլոսը նրա կյանքի հիման վրա գրել է վեպ «Հափշտակողը» վերնագրով[29]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Geni(բազմ․) — 2006.
  3. Whitney, Henry Austin. A Brief Account of the Descendants of John and Elinor Whitney, of Watertown, Mass. Boston: H. W. Dutton and Son, 1857, pp. 3 – 4. 7, 17
  4. Anderson, Robert Charles. The Great Migration, Immigrants to New England, 1634-1635, Volume VII (T-Y). Boston: New England Historic Genealogical Society, 2011, pp. 366-72.
  5. B. Hormans, Jr. (ed.) The Bankers' Magazine and Statistical Register, (New York: I. Smith Hormans, Jul. 1874 -Jun. 1875, Vol 29, or Vol. 9, Series 3), p. 648.
  6. 6,0 6,1 Krebs, Albin (1974 թ․ դեկտեմբերի 6). «Richard Whitney, 86, Dies; Headed Stock Exchange» (PDF). The New York Times. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  7. The Great Depression, by Robert Goldston, pages 39-40
  8. Leonard, Jonathan Norton (1939). Three years down. Carrick & Evans.
  9. "Brief Review Transactions On Exchange". Associated Press. The Ithaca Journal (Ithaca, New York). October 25, 1929. p. 14.
  10. Beschloss, Michael (2014 թ․ սեպտեմբերի 14). «The Upshot – From White Knight to Thief». The New York Times. էջ BU1. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
  11. «SEC GIVES TOTALS ON WHITNEY LOANS; Broker Borrowed $27,361,500 in About 4 Months in Effort to Stave Off Bankruptcy $6,471,000 WAS NOT REPAID Commission Ascribes Failure of Firm to Activities Other Than Its Normal Affairs Ability to Borrow Noted Assets Drained Away SEC GIVES TOTALS ON WHITNEY LOANS Withdrawals Are Noted Few Accounts With the Public Early Insolvency Charged Morgan Influence Felt» (PDF). The New York Times. 1938 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  12. Brooks, John (1969). Once in Golconda: A True Drama of Wall Street, 1920-1938. New York: Harper & Row. էջ 271.
  13. «Richard Whitney's Sentence» (PDF). The New York Times. 1938 թ․ ապրիլի 12. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 02-ին.
  14. TIMES, Special to THE NEW YORK (1938 թ․ ապրիլի 15). «SING SING INMATES IN AWE OF WHITNEY; Raise Caps in Deferential Greeting--One Sacrifices His Sheets to Broker ALL CALL HIM 'MISTER' New Prisoner Embarrassed by Homage--Lorenz Is Named Trustee for Company Lorenz Is Elected Trustee» (PDF). The New York Times. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 02-ին.
  15. «WHITNEY GOES FREE ON PAROLE AUG. 11; Ex-Head of Stock Exchange to Be Manager of Dairy Farm '100 Miles From Boston' GOOD RISK,' BOARD FINDS He Will Quit Sing Sing After Serving 3 Years, 4 Months for $214,000 Theft» (PDF). The New York Times. 1941 թ․ հուլիսի 9. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 02-ին.
  16. Bandler, James; Burke, Doris (2008 թ․ դեկտեմբերի 16). «70 years before Madoff, there was Whitney». CNN.
  17. «NANCY W. GERRY». The New York Times. 2012 թ․ սեպտեմբերի 30, 2012. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  18. «In Memoriam: Nancy Whitney Gerry». FishersIsland.net. 2012 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  19. «Paid Notice: Deaths – Gerry, Henry Averell». The New York Times. 2000 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  20. «HENRY GERRY TO WED MISS NANCY WHITNEY; Their Engagement Announced by Mrs. Richard Whitney» (PDF). The New York Times. 1940 թ․ մարտի 29. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 02-ին.
  21. World, Times Wide (1940 թ․ մայիսի 4). «MISS WHITNEY WED TO HENRY GERRY; Becomes the Bride of Harvard Alumnus in the Church of the Epiphany Here» (PDF). The New York Times. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 02-ին.
  22. «Alice Whitney Lorillard, 96, equestrian, of Bedminster». New Jersey Hills Media Group (անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 06. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 06-ին.
  23. «Deaths: LORILLARD--Screven» (PDF). The New York Times. 1979 թ․ մայիսի 6. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 02-ին.
  24. «SUES OVER WHITNEY DEBT; Trust Company Seeks to Foreclose Mortgage on Town House» (PDF). The New York Times (անգլերեն). 1938 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 02-ին.
  25. «WHITNEY HOME OFFERED; 73d Street House in Foreclosure Auction on Dec. 20» (PDF). The New York Times. 1938 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 02-ին.
  26. «WHITNEY HOME HERE IS SOLD AT AUCTION; Bank, Only Bidder, Gets House in E. 73d St. for $90,000» (PDF). The New York Times. 1938 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 02-ին.
  27. TIMES, Special to THE NEW YORK (1938 թ․ հունիսի 25). «LIVESTOCK SOLD AT WHITNEY FARMM; Richard's Racing and Hunting Stables and Prize Cattle Bring $13,451 for Creditors. Carnival Spirit at Sale Horses Bring Total of $4,500» (PDF). The New York Times. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 02-ին.
  28. She had no choice. At the time, New York law did not permit divorce except in the case of adultery. N.Y. Dom. Rel. Law s. 170 (prior to 1966 amendment)
  29. «THE EMBEZZLER by Louis Auchincloss». Kirkus Reviews (անգլերեն). 1965 թ․ փետրվարի 7. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 02-ին.

Գրականություն

խմբագրել
  • Мусский И. А. 100 великих афер // Издательство «Вече», 2013.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Ուիթնի» հոդվածին։