Ռիչարդ Բրանկատիսանո

Ռիչարդ Պետեր Բրանկատիսանո (անգլ.՝ Richard Peter Brancatisano, հոկտեմբերի 29, 1983(1983-10-29)[1], Սիդնեյ, Ավստրալիա, հայտնի է նաև Ռիչի Բրանկո բեմական անունով), հեռուստատեսության ավստրալիացի դերասան և երաժիշտ, առավել հայտնի է «Հզոր ռենջերներ խորհրդավոր ուժ» հեռուստասերիալում Քսանդեր Բլուի դերի մարմնավորմամբ (կանաչ առասպելական ռեյնջեր)։ Մարմնավորել է նաև Դոմինիկ Ռուսոյի դերը՝ «ABC Family» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հետապնդելով կյանքը» հեռուստասերիալում։ Իր դեբյուտային առաջին «Fight Me» սինգլը թողարկել է 2018 թվականի հուլիսի 10-ին[2]։

Ռիչարդ Բրանկատիսանո
Richard Brancatisano (8674144959) (cropped).jpg
Ծնվել էհոկտեմբերի 29, 1983(1983-10-29)[1] (38 տարեկան)
ԾննդավայրՍիդնեյ, Ավստրալիա
ՔաղաքացիությունFlag of Australia (converted).svg Ավստրալիա
Մասնագիտություներաժիշտ, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան

ԿենսագրությունԽմբագրել

Ռիչարդ Բրանկատիսանոն ծնվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում, իտալացի հոր և ավստրալիացի մոր ընտանիքում։ Դրամատիկական արվեստների նկատմամբ սերն սկսվել է դեռ վաղ տարիքից։ Դեռ դպրոցական տարիքում խաղացել է մի քանի մյուզիքլներում։ Հաճախել է Հյուսիսային Պարամատայի թագավորական դպրոց։

Մինչև «Հզոր ռենջերներ խորհրդավոր ուժ» հեռուստասերիալում նկարահանվելը, Ռիչարդը մարմնավորել է Քորիի դերը՝ «Բոյբենդ․ մյուզիքլ» հեռուստասերիալի 2005 թվականի եթերաշրջանում, որն արտադրվել է «Ricochet Working Productions» ընկերության կողմից։ Մարմնավորել է նաև Վինի դերը թատերական «Վին» ներկայացման մեջ, որն արտադրվել էր Ավստրալիայի թատերական ընկերության կողմից։ Երեք տարի սովորել է Նեպեյան թատրոնում։ Ուսումն ավարտելուց հետո շարունակել է աշխատել թատրոնում, որպես դերասան և երաժիշտ, խաղալով ազգային և միջազգային ներկայացումներում։

Ավստրալիական թատրոնում և երաժշտական շրջանակներում հայտնի է նաև «Ռիչի Բրանկո» անվամբ[3]։ Շրջագայություններով հանդես է եկել նոր զելանդացի արտիստ Գին Վիգմորի հետ։

Նկարահանվել է նաև «Փղիկ արքայադուստրը» միջազգային մանկական հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում՝ մարմնավորելով Քալեբի դերը, իսկ «Տանը և հեռու» հեռուստասերիալում մարմնավորել է արքայազն Վիտորիո Սեկայի դերը։

2015 թվականին «Ալեքս և Եվա» հայտնի ֆիլմում մարմնավորել է գլխավոր բացասական կերպարի դերը, որի սցենարիստը եղել է Ալեքս Լիկոսը։ Վերջինս եղել է Ռոմեոյի և Ջուլիետայի ժամանակակից պատմությունը և նման էր «Իմ մեծ չաղ հունական հարսանիքին»։ «Ալեքս և Եվա» ֆիլմը պատմում է հույն ուղղափառ Ալեքսի և լիբանանցի մուսուլման Եվայի սիրո պատմությունը, որը ներկայացումը դարձնում է միջմշակութային բախումների հարթակ։ Ֆիլմում խաղացել են նաև Անդրա Դեմետրիադեսը, Թոնի Նիկոլակոպուլոսը, Զոե Կարիդասը և Ջորջ Կապինիարիսը։

ՖիլմագրությունԽմբագրել

ՖիլմերԽմբագրել

Տարի Վերնագիր Դեր Ծանոթագրություններ
2006 Անապատի աղջիկը Եղջյուրավոր մարդ կարճամետրաժ ֆիլմ
2009 Սպիտակ գիծը Թոմո կարճամետրաժ ֆիլմ
2009 Կուպիդոն Կուպիդոն կարճամետրաժ ֆիլմ
2011 Անելիքներ Պետե կարճամետրաժ ֆիլմ
2012 Ցունամի 3D Ռորի
2015 Համիշ Անդերսոն․ փոքր ստեր Թոք շոուի հաղորդավար կարճամետրաժ տեսագրություն
2015 Ալեքս և Եվա Ալեքս

ՀեռուստատեսությունԽմբագրել

Տարի Անվանում Դեր Ծանոթագրություններ
2003 Սպիտակաթույր կապույտը Դարսի Ուորթ «2.2»
2004 Կրկնակի բռունցք Դարպասների մոտի ահաբեկիչ «Ահաբեկիչ»
2006 Հզոր ռենջերներ։Խորհրդավոր ուժ Քսանդեր Գլայ հիմնական դեր
2007 Հզոր ռենջերներ։ «Օվերդրայվ» գործողություն Քսանդեր Գլայ «Մի անգամ ռեյնջեր, մաս 1 և 2»
2007 Տանը և հեռու Թեո Բարեթ 1 սերիա
2010 Տանը և հեռու Արքայազն Վիտորիո Սեկա երկրորդական դեր
2011 Փղիկ արքայադուստրը Քալեբ հիմնական դեր (2-րդ եթերաշրջան)
2011 Ածելի Գուիդո Կալետի հիմնական դեր
2012 Հարած շոկոլադ Սաքսոն Բլեյք հեռուստաֆիլմ
2013 Հույսի կղզու բժիշկները Բժիշկ Ռիք դե Ալեսանդրո հիմնական դեր
2013 Պարի ակադեմիա Ռայս Օ'Լերի երկրորդական դեր
2014–15 Հետապնդելով կյանքին Դոմինիկ Ռուսո հիմնական դեր
2016 Պայքարող սերվերներ դերասան «Մարզիչը»
2018 Հարոու սերժանտ Գաբրիել Կապելո 1 սերիա

ԹատրոնԽմբագրել

Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն
2002 Սրտեր և ադամանդներ Ադամանդների թագավոր
2004 Քամին կտորների մեջ Ռեթի
2005 Բոյբենդ․ մյուզիքլ Քորի
2005 Վին Վին

Հանրային մասնակցությունԽմբագրել

Ռիչարդը եղել է Լոս Անջելեսում կազմակերպված «Power Morphicon» կոնֆերանսի մասնակիցներից մեկը, որը նվիրված է եղել «Հզոր ռեյնջերներին»։ Ռիչարդն այդ կոնֆերանսին մասնակցել է 2007 թվականի հունիսին և 2014 թվականի օգոստոսին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Fight Me - single»։ iTunes Australia։ Վերցված է հուլիսի 26, 2018 
  3. Richard Brancatisano

Արտաքին հղումներԽմբագրել