Ռիչարդ Բաքալյան

հայ հեռուստատեսային դերասան, դերասան

Ռիչարդ Բաքալյան (հունվարի 29, 1931(1931-01-29), Ուոթերթաուն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - փետրվարի 27, 2015(2015-02-27)[1], Էլմայրա, Նյու Յորք, ԱՄՆ), հայազգի հոլիվուդյան դերասան։

Ռիչարդ Բաքալյան
Ծնվել էհունվարի 29, 1931(1931-01-29)
ԾննդավայրՈւոթերթաուն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 27, 2015(2015-02-27)[1] (84 տարեկան)
Մահվան վայրԷլմայրա, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանՖորեստ Լոուն հուշայգի
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող և սցենարիստ
Ժանրերվեսթեռն

Կենսագրություն խմբագրել

Ռիչարդ Բաքալյանը ծնվել է 1931 թվականի հունվարին Ուոթերթաունում (Նյու Ինգլենդ նահանգ)՝ տիգրանակերտցի Նշան Բաքալյանի և ամերիկուհի մոր ընտանիքում։ Իսկական անունը Տիգրան է։ Ինը տարեկանում զրկվել է հորից։ Մանկուց զբաղվել է ֆուտբոլով և բռնցքամարտով, դարձել Նյու Ինգլենդի «Ոսկե ձեռնոցներ» բռնցքամարտի մրցույթի ախոյան։ Այնուհետև ծառայել է օդուժում, բռնցքամարտ պարապել օդաչուների հետ։ 1950 թ․ օգոստոսին Թեքսասում Տիգրան Բաքալյանը պատահաբար ականատես է եղել բանկի կողոպուտի, կրակել է գողերի վրա, սակայն ինքն էլ վիրավորվել է ձախ ուսից՝ կորցնելով թևի աշխատունակությունը։ Բռնցքամարտը նրա համար այլևս անցյալ է դարձել։ Այնուհետև աշխատել է օդանավաշինական և ճարտարագիտական ընկերություններում, ապա՝ Հոլիվուդում[2]։

Ֆիլմագրություն խմբագրել

1954 թվականից կատարել է երկրորդական դերեր ՝

  • Վիք Տուչչի՝ Ֆիլ Կառլսոնի «Ռիկո եղբայրները» 1957
  • Չաք՝ Թոմաս Քարի «Դինո» 1957
  • Էրմի ՝ Դոն Մքգիրի «լավ լսիր ինձ» 1957

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Find A Grave — 1996.
  2. Արծվի Բախչինյան, Հայերը համաշխարհային կինոյում, Երևան 2004

Գրականություն խմբագրել

  • Humphreys, Justin (2006). «Richard Bakalyan». Names You Never Remember, With Faces You Never Forget : Interviews with the Movies' Character Actors (softcover) (First ed.). Albany, GA: BearManor Media. էջեր 44–67. ISBN 978-1-62933-094-5.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Բաքալյան» հոդվածին։