Ռիշատ (Գուել֊Էր֊Ռիշատ, հայտնի է նաև որպես Սահարայի աչք), երկրաբանական ձևավորում տեղակայված Սահարա անապատի մավրիտանիական մասում, Ուդան բնակավայրի մոտ, Տաուդենիի սինեկլիզի մեջ[1]։

Ռիշատի կառուցվածքը արբանյակային լուսանկարը։ Լուսանկարը հիմնաված է ջերմային արտաճառագայթման վրաև արված է ռադիոմետրով ASTER 2000 թվականի հոկտեմբերի 7֊ին
Տեղագրական վերակառուցում (մասշտաբ 6:1 ըստ ուղղահայաց առանցքի) արբանյակային լուսանկար։ Գույների նշանակությունը․ հիմնածայր՝ շականակագույն, ավազ՝ դեղին, սպիտակ, բուսականություն՝ կանաչ, նստվածքներ՝ երկնագույն

Կառուցվածքի տրամագիծը 50 կիլոմետր է[2]։ Ռիշատի կառուցվածքի մեջ գտնվել է դոլերիտի ինտրուզիա[1][3]։ Արբանյակից արված լուսանկարի մեջ կանաչ գույնին համապատասխանում է աղքատիկ բուսականությունը, որ գոյացել է գոյացության կենտրոնից ավելի հարավ արևելք։ Բավականին երկար ժամանակ Ռիշատի կառուցվածքը ծառայել է որպես կողմնորոշիչ տիեզերագնացների համար, քանի որ հանդիսանում էր լավ տեսանելի օբիեկտ ոչինչով աչքի չնկնող անապատի ընդարձակ տարածքում։ Հատազետվել է մասնավորապես Վալենտին Լեբեդևի կողմից «Սալյուտ֊7» օդանավից, 1982 թվականի հոկտեմբերի 24֊ին, նա Ռիշատը համեմատեց մանկական բազմագույն օղակներով բուրգի հետ[4]:44։

Ծագում խմբագրել

Համարվում է, որ Ռիշատը առաջացել է հին պրոտերոզոյան և օրդովիկի ժամանակաշրջանների միջև (ամենահին օղակը ձևավորվել է 500—600 մլն տարի առաջ)։ Ավելի վաղ ենթադրվում էր, որ շրջանաձև կառուցվածքը համարվում է բախման խառնարան, սակայն այս գիտաենթադրությունը չի համապատասխանում հատակի հարթ մակերեսին և հարվածային ազդեցության հետքերով լեռնային տեսակների բացարձակ բացակայությունը։ Այն, որ կառուցվածքի ձևավորումը առաջացել է հրաբխային ժայթքման հետևանքով նույնպես քիչ է հավանական, քանի որ բացակայում է ժայթքումից առաջացած խառնարանը և հրաբխային լեռնատեսակները։

Ժամանակակից գիտնականները ենթադրում են[5], որ Ռիշատի նստվածքային ապարների կառուցվածքը համարվում է էրոզիայի գործունեության արդյունք երկրակեղևի բարձրացված հատվածներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Кац Я.Г., Полетаев А.И., Сулиди-Кондратьев Е.Д. Кольцевые структуры лика планеты. — М.: Знание, 1989. — (Новое в жизни, науке, технике. Сер. «Науки о Земле»; № 5).
  2. NASA (28 октября 2002). «Earth's Richat Structure» (անգլերեն). Astronomy Picture of the Day. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 19.09.2009-ին.
  3. Alan Robert Woolley Alkaline Rocks and Carbonatites of the World. Part 3: Africa. — London: The Geological Society, 2001. — ISBN 1862390835
  4. В. Лебедев Дневник космонавта // Наука и жизнь. — М.: Правда, 1988. — № 5. — ISSN 0028-1263.(չաշխատող հղում)
  5. Dave Schumaker (25 сентября 2008). «Richat Structure in Mauritania» (անգլերեն). The Geology News Blog. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 19.09.2009-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիշատ» հոդվածին։