Ռիկկարդո Սապոնարա

ֆուտբոլիստ

Ռիկկարդո Սապոնարա (իտալ.՝ Riccardo Saponara, դեկտեմբերի 21, 1991(1991-12-21)[1][2], Ֆորլի, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Ռիկկարդո Սապոնարա
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 21, 1991(1991-12-21)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Ֆորլի, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
2000-2004 Իտալիա Սամմարտինես
2004-2007 Իտալիա Սպորտինգ Ֆորլի
2007-2009 Իտալիա Ռավեննա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
200-2009 Իտալիա Ռավեննա 3 (0)
2009-2013 Իտալիա Էմպոլի 65 (9)
2013-2014 Իտալիա Միլան 8 (0)
2015-2018 Իտալիա Էմպոլի 68 (14)
2017-2018  Իտալիա Ֆիորենտինա 29 (2)
2018— Իտալիա Ֆիորենտինա 0 (0)
2018—2019  Իտալիա Սամպդորիա 22 (2)
2019  Իտալիա Ջենոա 4 (0)
2020—  Իտալիա Լեչչե 3 (1)
Ազգային հավաքական
2009 ԻտալիաԻտալիա Մ-18 3 (0)
2009 ԻտալիաԻտալիա Մ-19 1 (0)
2011-2013 ԻտալիաԻտալիա Մ-21 22 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 26 փետրվար 2013:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 26 փետրվար 2013

Կարիերա

խմբագրել

Ակումբային

խմբագրել

Սապոնարան հարձակողական ոճի կիսապաշտպան է և նրան հաճախ են համեմատել Ռիկարդո Կակայի հետ[3][4][5]։ Նա կարող է նաև խաղալ որպես եզրային կիսապաշտպան (հիմնականում աջ կողմում) և որպես վինգեր[6][7]։ 

Ֆուտբոլային կարիերան սկսել է «Ռավեննայում», որտեղ անցկացրել է մեկ մրցաշրջան՝ մասնակցելով ընդամենը 3 հանդիպման։ 2010 թվականի հունիսի 25-ին ֆուտբոլիստի տրանսֆերը գնել է «Էմպոլին» 500 հազար եվրոյով[8]։

Իր դեբյուտային մրցաշրջանում Ռիկին «Էմպոլիի» կազմում անցկացրել է 17 հանդիպում (7 փոխարինում)՝ չփխելով ոչ մի գոլ։ «Էմպոլիում» նորակուտը նշել է 2010 թվականի նոյեմբերի 13-ին՝ «Ատալանտայի» դեմ խաղում, որն ավարտվել է «կապույտների» հաղթանակով (3:0)։ 2011/12 մրցաշրջանում Սապոնարան խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում։ Դա տեղի է ունեցել 2011 թվականի սեպտեմբերի 26-ին՝ «Ռեջինայի» դեմ խաղում (3:2)։ 2011/12 մրցաշրջանում Ռիկարդոն անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

2013 թվականի հունվարի 21-ին «Միլանը» ձեռք է բերել[9] խաղացողի իրավունքների կեսը[10][11] մոտավորապես 4 միլիոն եվրոյով և անմիջապես նրան վարձավճարով ուղարկել «Էմպոլի» մնացած մրցաշրջանի համար[12]։ 2013 թվականի ամռանը միացել է «Միլանին»։ 2012/13 մրցաշրջանում Սապոնարան անցկացրել է 36 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ։ Ընդհանուր առմամբ նա «Էմպոլիի» կազմում անցկացրել է 83 հանդիպում և դարձել 12 գոլի հեղինակ։

2017 թվականի հունվարի 28-ին Սապոնարան վարձավճարով տեղափոխվել է «Ֆիորենտինա» մինչև մրցաշրջանի ավարտը՝ հետագայում տրանսֆերը գնելու իրավունքով[13]։ Սերիայի Ա-ում նա անցկացրել է 29 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում[14]։

2018 թվականի օգոստոսի 7-ին խաղացողը վարձավճարով միացել է «Սամպդորիային»։ Համաձայնագիրը նախատեսվել է մեկ մրցաշրջանի համար։ 2018/19 մրցաշրջանում Սերիայի Ա-ում նա 22 խաղում խփել է 2 գոլ[15]։

2019 թվականին Ռիկարդոն վարձավճարով «Ֆիորենտինայից» տեղափոխվել է «Լեչե» մինչև մրցաշրջանի ավարտը[16]։

Ազգային հավաքականում

խմբագրել

Մեկ խաղ անցկացրեց Իտալիայի պատանեկան հավաքականի հետ։ Երիտասարդական հավաքականում նորամուտը նշել է 2011 թվականի փետրվարի 8-ին՝ Անգլիայի հավաքականի դեմ խաղում (1։0)[17]: Առաջին գոլը խփել է 2012 թվականի ապրիլի 13-ին՝ Ռուսաստանի հավաքականի դեմ խաղում (2:0)[18]։ Վերջին անգամ հավաքականի կազմում աչքի է ընկել 2013 թվականին՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության՝ իսրայելացիների դեմ խաղում (4:0), որում տարած հաղթանակի շնորհիվ իտալացիներին անցել են կիսաեզրափակիչ[19]։ Այս մրցաշարի Իտալիայի հավաքականը նվաճել է արծաթե մեդալ՝ եզրափակչում զիջելով Իսպանիայի իրենց հասակակիցներին[20]։

Ձեռքբերումներ

խմբագրել
  • Թուլոնում անցկացվող մրցաշարի բրոնզե մեդալակիր – 2011
  • Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր – 2013

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. «Saponara-Milan nel nome di Kakà Ecco chi è il nuovo talento rossonero» (Italian). La Gazzetta dello Sport. 2013 թ․ հունվարի 10. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Generazione di Fenomeni - Riccardo Saponara, da scheggia dell'Empoli a 'top young' nel Milan... ricordando Kakà» (Italian). Goal.com. 2013 թ․ հունվարի 10. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Kris Voakes (2013 թ․ հունվարի 13). «'The Kaka of Serie B' - Introducing new AC Milan starlet Riccardo Saponara». Goal.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  6. «Saponara a Forza Milan!: "Meglio da trequartista ma va bene anche l'esterno"» (Italian). MilanNews.it. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Saponara provato mezzala, lanci e colpi di qualità: Montella prova a rigenerarlo» (Italian). Viola News. 2019 թ․ հուլիսի 22. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Empoli FC SpA bilancio (financial report and accounts) on 30 June 2010 (իտալ.), PDF purchased from Italian CCIAA
  9. «Galliani, arriva Saponara dall'Empoli; Milan: bivio Mesbah, se va c'è Zaccardo». La Gazzetta dello Sport (Italian). 2013 թ․ հունվարի 9. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Empoli FC SpA bilancio (financial report and accounts) on 30 June 2013, PDF purchased from Italian CCIAA
  11. 2013 bilancio AC Milan
  12. Сапонара будет выступать за «Милан»
  13. «SAPONARA E' UN CALCIATORE DELLA FIORENTINA». it.violachannel.tv (իտալերեն).
  14. livesport.ru. ««Фиорентина» арендовала Сапонару».
  15. sport-express.ru. «"Сампдория" арендовала хавбека "Фиорентины" Сапонару».
  16. footboom.com. «Риккардо Сапонара арендован "Лечче"».
  17. «PAGELLE / Italia-Inghilterra Under 21(1-0): cronaca, tabellino e pagelle» (Italian). 2011 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «Under 21, Italia-Russia 2-0: Tanta fatica e un pò di fortuna, e nel finale arriva l'uno-due firmato da Saponara e Gabbiadini» (Italian). Goal.com. 2011 թ․ ապրիլի 13. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «Europei under 21: Italia-Israele 4-0, azzurrini già in semifinale ma Insigne va ko» (Italian). La Repubblica. 2013 թ․ հունիսի 8. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. «Under 21, la Spagna è troppo forte Gli azzurrini di Mangia crollano 4-2» (Italian). Il Corriere della Sera. 2013 թ․ հունիսի 18. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումենր

խմբագրել