Ռիդհաման Պանդեյ
Ռիդհաման Պանդեյ (ծնվել է 2009 թվականին) ակտիվիստ է Հնդկաստանից, ով պայքարում է գլոբալ տաքացման դեմ գործողությունների համար։ Նրան նմանեցրել են Գրետա Թունբերգին[1]։

Նախապատմություն Խմբագրել
Ապրում է Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ութարաքանդ քաղաքում։ Նրա հայրը՝ Դինեշ Պանդեյը, նույնպես կլիմայական ակտիվիստ է, ով 16 տարի աշխատել է Ութարաքանդում, այս պաշտոնում[2]։
Պանդեյի տունը՝ Ութարաքանդը, վերջին տասը տարիների ընթացքում եղանակայի խիստ պայմաններից տուժել է։ 2013 թվականին, ջրհեղեղների և սողանքների արդյունքում, զոհվել է ավելի քան 1000 մարդ[3]։ Գրեթե 100, 000 մարդ պետք է տարհանվեր տարծաշրջանից[4]։
Համաձայն Համաշխարհային բանկի, գլոբալ տաքացումը, ամենայն հավանականությամբ, ճնշող ազդեցություն կունենա ջրամատակարարման վրա Հնդկաստանում[5]։
Կլիմայական ակտիվիզմ Խմբագրել
Իրավական գործողություններ Հնդկաստանի կառավարության դեմ Խմբագրել
Ինը տարեկան հասակում, Պանդեյը հայց է ներկայացրել Հնդկաստանի կառավարության դեմ՝ հիմնվելով այն բանի վրա, որ նրանք չեն ձեռնարկել էական քայլեր կլիմայի փոփոխության համար, որի շուրջ համաձայնության էին եկել Փարիզի համաձայնագրում։ Այս դատական գործը ներկայացվել է Ազգային կանաչ տրիբունալում, դատարան, որը ստեղծվել է 2010 թվականին և զբաղվում է բացառապես բնապահպանական գործերով։ Նաև խնդրել է կառավարությանը պատրաստել ածխածնի արտանետումները նվազեցնելու ծրագիր և գլոբալ տաքացման ազդեցությունը զսպելու համապետական ծրագիր, ներառյալ հանածո վառելիքի օգտագոծումը կրճատելը[2]։
The Independent բրիտանական օրաթերթին տված հարցազրույցում Պանդեյը նշում է․
«Իմ կառավարությունը չի կարողացել քայլեր ձեռնարկել ջերմոցային գազերի արտանետումները կարգավորելու և նվազեցնելու համար, որոնք առաջացնում են ծայրահեղ կլիմայական պայմաններ։ Սա կանդրադառնա ինչպես ինձ, այնպես էլ գալիք սերունդների վրա։ Իմ երկիրը հսկայական ներուժ ունի հանածո վառելիքի օգտագործումը կրճատելու համար, և Կառավարության անգործության պատճառով ես դիմեցի Ազգային կանաչ տրիբունալին»[2]։
Ազգային կանաչ տրիբունալը մերժել է նրա խնդրանքը՝ նշելով, որ այն ըդգրկված է եղել բնապահպանական դաշնագրի գնահատման ներքո[1]։
Բողոք ՄԱԿ-ին Խմբագրել
2019 թվականի սեպտեմբերի 23 –ին, 15 երեխաների, այդ թվում՝ Գրետա Թունբերգի, Այախա Մելիթաֆայի և Ալեքսանդրիա Վիլասենյորի հետ դիմել է ՄԱԿ–ի երեխայի իրավունքների կոմիտեյին՝ մեղադրելով Արգենտինային, Բրազիլիային, Գերմանիային, Ֆրանսիային և Թուրքիային՝ երեխայի իրավունքների կոնվենցիան խախտելու և կլիմայական ճգնաժամին համարժեք լուծում չտալու համար[6] [7]։
Հետագա գործունեություն Խմբագրել
Պանդեյը կոչ է արել լիովին արգելել պլաստմասայի կիրառումը՝ պնդելով, որ դրա շարունակական արտադրությունը սպառողի պահանջարկի արդյունք է։ Նա նաև կոչ է արել Հնդկաստանի կառավարությանը և տեղական իշխանություններին անել ավելին Գանգես գետը մաքրելու համար[1]։
Երեխաներն ընդդեմ կլիմայի փոփոխության վերաբերյալ իր կենսագրության մեջ մեջբերում է` նշելով իր նպատակը.
«Ես ուզում եմ փրկել մեր ապագան։ Ես ուզում եմ փրկել բոլոր երեխաների և ապագա սերունդների բոլոր մարդկանց ապագան»[6]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «Who Is Ridhima Pandey»։ Business Standard India։ Վերցված է 23 April 2020
- ↑ 2,0 2,1 2,2 «Meet the nine-year-old girl who is suing the Indian Government over climate change»։ The Independent (անգլերեն)։ 1 April 2017։ Վերցված է 23 April 2020
- ↑ Associated Press (24 June 2013)։ «India's death toll in aftermath of floods reaches 1,000»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2020-04-23
- ↑ «Many still stranded in India floods»։ BBC News (en-GB)։ 28 June 2013։ Վերցված է 23 April 2020
- ↑ «India: Climate Change Impacts»։ World Bank (անգլերեն)։ Վերցված է 23 April 2020
- ↑ 6,0 6,1 «#ChildrenVsClimateCrisis»։ childrenvsclimatecrisis.org։ Վերցված է 23 April 2020
- ↑ «earthjustice.org»։ Վերցված է 26 April 2020