Ռիգայի կենդանաբանական այգի

Ռիգայի կենդանաբանական այգի (լատիշ․՝ Rīgas Zooloģiskais dārzs), զբոսայգի և կենդանաբանական այգի, որը գտնվում է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։

Ռիգայի կենդանաբանական այգի
լատիշ․՝ Rīgas Zooloģiskais dārzs
Տեսակկենդանաբանական այգի
Երկիր Լատվիա
ՎարչատարածքՌիգա
Հիմնվել էհոկտեմբերի 14, 1912
Մակերես16.4 հեկտար[1]
Ռիգայի կենդանաբանական այգիը գտնվում է Լատվիաում
Ռիգայի կենդանաբանական այգի
Ռիգայի կենդանաբանական այգիը գտնվում է Երկիրում
Ռիգայի կենդանաբանական այգի

Ռիգայի կենդանաբանական այգին գտնվում է Մեժապարկում՝ Կիշեզերս լճի արևմտյան ափին։ Ռիգայի կենդանաբանական այգին ամենամեծն է Մերձբալթյան երեք հանրապետություններում և համարվում է Եվրոպայի խոշորագույն կենդանաբանական այգիներից մեկը։

Ռիգայի կենդանաբանական այգում կան ավելի քան 500 տարբեր տեսակների 4000 կենդանիներ՝ կաթնասուններ, թռչուններ և սողուններ։

Այս կենդանաբանական այգին գրանցել է նաև բարձր զբաղվածության աստիճան։ Ամեն տարի այգի է այցելում 250,000-300,000 այցելուներ, որոնց մի մասը նաև զբոսաշրջիկներ են։

Այգին ընդհանուր հաշվով զբաղեցնում է 135 հեկտար (330 ակր) հողատարածություն։

Պատմություն

խմբագրել

1908 թվականին ընդունվել է Լատվիայում կենդանաբանական այգի կառուցելու մասին որոշում։ Այդ նպատակով, ռուսական իշխանությունները 1911 թվականին բնապահպանության կազմակերպություններին հատկացրել են 16.4 հողակտոր՝ կենդանաբանական այգի կառուցելու նպատակով։

Որպես հանրային զբոսայգի, Ռիգայի կենդանաբանական այգին բացվել է 1912 թվականի հոկտեմբերի 14-ին։ Այդ ժամանակահատվածում կենդանաբանական այգին բավականին աղքատ էր։

Այստեղ ապրում էին 88 տարբեր տեսակի 267 կենդանատեսակներ։ Կենդանիների մեծ մասը պարզապես նվիրաբերվել է կենդանաբանական այգուն։

Միայն 1914 թվականին Ռիգայի կենդանաբանական այգին ստեցել է 538 կենդանիներ։

Որպես Ռուսական կայսրության մաս Լատվիան ևս մասնակցում էր Առաջին համաշխարհային պատերազմին։ Լատվիան դառնում է ռուս-գերմանական հակամարտությունների թատերաբեմ։ Այդ իսկ պատճառով բազմաթիվ կորուստների արդյունքում 1917 թվականին կենդանաբանական այգին փակվել է։

Այն բանից հետո, երբ գերմանական բանակը ռազմակալեց Ռիգան, ավերվեց նաև կենդանաբանական այգին։ Երկար տարիներ Լատվիայում կենդանաբանական այգի չկար։

Նոր կենդանաբանական այգի Ռիգայում բացվել է միայն 1932 թվականի դեկտեմբերի 29-ին։ 1933 թվականի տվյալներում այգին ուներ 48 տեսակների 124 կենդանատեսակներ։ 1938 թվականին ավելացվեցին նաև 106 նոր կենդանատեսակներ։

Նոր վրա հասած Երկրորդ համաշխարհային պատերազմը ևս դառնում է կենդանաբանական այգու արգացման կասեցման պատճառ։ Չնայած նրան, որ գերմանական բանակը կարողանում է գրավել Լատվիան, սակայն կենդանաբանական այգու շենքը և կենդանատեսակները մնում են անվնաս։

1944 թվականի նոյեմբերի 9-ին վերստին Ռիգայի կենդանաբանական այգին բացվում է։ 1945-1950-ական թվականներին այն առաջատարներից էր Խորհրդային Միության տարածքում։

1950 թվականին կենդանաբանական այգում բացվում է նաև ակվարիում, իսկ 1955 թվականից բացվում է էքսկուրսավար ծառայություն։

1980-1985 թվականներին վերանորոգվում են ֆլամինգոյի և արջի վանդակները։ 1987 թվականին կենդանաբանական այգում կային 401 տեսակի 2150 կենդանիներ։ 1988 թվականին մեծ ջանքերի շնորհիվ կենդանաբանական այգին կարողանում է Ռիգա տեղափոխել մի քանի եվրոպական ծառագորտ։

Այն բանից հետո, երբ 1991 թվականին Լատվիան անկախանում է ԽՍՀՄ-ից կենդանաբանական այգու համար ևս սկսվում է ռեակցիայի շրջան։ Նրա այցելուների թիվը կրճատվում է մոտ 110,000 այցելուով։

1992 թվականին Ռիգայի կենդանաբանական այգին միանում է Կենդանաբանական այգիների եվրոպական ասոցացիային։ 2002 թվականին այգուն տրամադրվել է լրացուցիչ 0.035 կմ² հողակտոր։

Կենդանատեսակներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «A Day at the Zoo(dārzs)». latvians.com. Latvians.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 19-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիգայի կենդանաբանական այգի» հոդվածին։