Ռեքս Թիլերսոն
Ռեքս Ուեյն Թիլերսոն (անգլ.՝ Rex Wayne Tillerson, մարտի 23, 1952[1][2][3][…], Ուիչիտա Ֆոլս, Տեխաս, ԱՄՆ), 2017 փետրվարի 1-ից մինչև 2018 մարտի 13-ը ԱՄՆ պետքարտուղար, ամերիկացի գործարար, ExxonMobil ընկերության նախագահ, գործադիր տնօրեն[6]։ Թիլերսոնի ղեկավարությամբ ExxonMobil-ը ձեռք բերեց XTO Energy կազմակերպությունը։ Exxon-ը Էփլի և Գուգլի հետ համարվում են 3 ամենամեծ հասարակական ընկերությունները՝ ըստ շուկայական արժեքի[7]։ 2018 թվականի մարտի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղարի պաշտոնից հեռացրել է Թիլերսոնին[8]։
Ռեքս Թիլերսոն անգլ.՝ Rex Tillerson | |
---|---|
Ծնվել է | մարտի 23, 1952[1][2][3][…] (72 տարեկան) |
Ծննդավայր | Ուիչիտա Ֆոլս, Տեխաս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | կոնգրեգացիոն եկեղեցի[4] |
Կրթություն | Օսթինի տեխասյան համալսարան և Tejas Club? |
Գիտական աստիճան | գիտության բակալավր |
Մասնագիտություն | գործարար, քաղաքական գործիչ, ճարտարագետ, քաղինժեներ և վաճառական |
Աշխատավայր | ExxonMobil |
Զբաղեցրած պաշտոններ | ԱՄՆ-ի պետքարտուղար և National president of the Boy Scouts of America? |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Rex Tillerson Վիքիպահեստում |
Կրթություն խմբագրել
Ռեքս Ուեյն Թիլերսոնը ծնվել է 1952 թվականի մարտի 23-ին Տեխասի Ուիչիտա Ֆոլս քաղաքում։ 1965 թվականին[9] ստացել է Eagle Scout-ի կոչում[10]։ 1970 թվականին ավարտել է Հանտսվիլի ավագ դպրոցը։ 1975 թվականին ավարտելով Օսթինում գտնվող Տեխասի համալսարանը՝ ստացել է բակալավրի աստիճան քաղաքացիական ճարտարագիտության ոլորտում[11]։ Օսթինում սովորելու տարիներին ներգրավվել է Տեխաս ակումբի, Լոնգհորն Բենդի և Ալֆա Ֆի Օմեգայի մեջ[12]։ 2006 թվականին անվանվել է ականավոր ճարտարագետ-շրջանավարտ[11]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Orwig S. F. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ https://religionnews.com/2016/12/14/rex-tillerson-establishment-protestant-secretary-of-state/
- ↑ http://www.kremlin.ru/acts/bank/36082
- ↑ Rex W. Tillerson Արխիվացված 2013-10-12 Wayback Machine. ExxonMobil. Retrieved on June 28, 2012.
- ↑ «Google Passes Exxon to Become Second-Most Valuable U.S. Company». Bloomberg. 2014 թ․ փետրվարի 7. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Трамп заявил, что Помпео заменит Тиллерсона на посту госсекретаря». РИА Новости (ռուսերեն). 20180313T1749+0300Z. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Eagles Honor Roll of Troop 820». Troop 820 Web Page. 2010 թ․ սեպտեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Kirdahy, Matthew (2007 թ․ սեպտեմբերի 4). «Teaching Leadership: Scouts Honor». Forbes. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ 11,0 11,1 «2006 Distinguished Engineering Graduate: Rex W. Tillerson, B.S.C.E. 1975, Chairman and CEO, Exxon Mobil Corporation». Cockrell School of Engineering, University of Texas.
- ↑ «Torch Talk» (PDF). Torch & Trefoil. Alpha Phi Omega. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 22-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- «Rex W. Tillerson, Chairman and Chief Executive Officer». About Us. Exxon Mobil Corporation. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.
- World Energy magazine – The Global Energy Community's Leadership Imperative Արխիվացված 2012-02-09 Wayback Machine
- Rolling Stone Magazine on R. Tillerson's Climate Change Impact Արխիվացված 2010-04-05 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեքս Թիլերսոն» հոդվածին։ |