Ռեջեփ Մեյդան (ալբ․՝ Rexhep Meidani, օգոստոսի 17, 1944(1944-08-17), Տիրանա, Ալբանիա), ալբանացի քաղաքական գործիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Ալբանիայի նախագահը 1997-2002 թվականներին։

Ռեջեփ Մեյդանի
Sali Berisha
Ալբանիայի 3-րդ նախագահը
հուլիսի 24, 1997 - հուլիսի 24, 2002
Նախորդող Սալի Բերիշա
Հաջորդող Ալֆրեդ Մոսյու
 
Կուսակցություն՝ Ալբանիայի սոցիալիստական կուսակցություն
Կրթություն՝ Տիրանայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ֆիզիկոս և համալսարանի դասախոս
Ազգություն ալբանացի
Դավանանք իսլամ
Ծննդյան օր օգոստոսի 17, 1944 (79 տարեկան)
Ծննդավայր Տիրանա
Ալբանիա Ալբանիա
Քաղաքացիություն  Ալբանիա
Ամուսին Լիդրա Մեյդան
 
Ինքնագիր
 
Պարգևներ
Տոմիսլավ արքայի օրդեն

Կենսագրություն խմբագրել

Ռեջեփ Մեյդանը ծնվել է 1944 թվականին, Տիրանայում։

Կրթություն խմբագրել

1966 թվականին ավարտել է Տիրանայի համալսարանի բնագիտական ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը, 1974 թվականին՝ Ֆրանսիայի Կաննի համալսարանը։ 1966-1996 թվականներին Տիրանայի համալսարանում զբաղեցրել է մի շարք պաշտոններ՝ պրոֆեսոր, ամբիոնի վարիչ, բնագիտական ֆակուլտետի դեկան[1]։ Այս ժամանակահատվածում հրատարակել է մի շարք գրքեր և հոդվածներ։ Ռեջեփ Մեյդանը համարվում է երկրի առաջատար ակադեմիկներից մեկը։

Քաղաքական կարիերա խմբագրել

Քաղաքական գործունեությունը սկսել է 1990 թվականից։ 1991 թվականին առաջին համայնքային ընտրությունների ժամանակ զբաղեցրել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, 1991 թվականին եղել է նախագահական խորհրդի անդամ։ 1992-1996 թվականներին զբաղվել է քաղաքական, հասարակական գործունեությամբ, 1994-1996 թվականներին՝ Ալբանիայի մարդու իրավունքների կենտրոնի խորհրդի նախագահը։ 1996 թվականին եղել է Ալբանիայի սոցիալիստական կուսակցության անդամ, 1996-1997 թվականներին՝ կուսակցության գլխավոր քարտուղար։

1997 թվականի խորհրդարանական ընտրություններում դարձել է Ալբանիայի խորհրդարանի անդամ։ 1997 թվականի հուլիսի 24-ին Ալբանիայի խորհրդարանը Մեյդանին ընտրել է երկրի նախագահ։ Պաշտոնավարել է մինչև 2002 թվականը։ Նրան հաջորդել է Ալֆրեդ Մոսյուն։

Մեյդանը Մադրիդի ակումբի անդամ է։

Նախորդող
Սալի Բերիշա
Ալբանիայի նախագահ
Ռեջեփ Մեյդան

հուլիսի 24, 1997 - հուլիսի 24, 2002
Հաջորդող
Ալֆրեդ Մոսյու

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • Տոմիսլավ արքայի մեծ պարգև (Ալբանիայի և Խորվաթիայի հանրապետությունների միջև նշանակալի ներդրման, բարեկամական առաջխաղացման, համագործակցության համար, 2001)
  • Հռոմի ամերիկյան համալսարանի պատվավոր տիտղոսակիր[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Rexhep Meidani, President of the Republic of Albania (1997-2002)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
  2. Honorary Degrees Recipients / Lauree “ad honorem”

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեջեփ Մեյդան» հոդվածին։