Ռեյնջեր-5, (անգլ.՝ Ranger-5), ԱՄՆ ՆԱՍԱՌեյնջեր ծրագրի շրջանակներում իրականացված առաքելություն, որով նախատեսվում էր հարվածել Լուսնի մակերևույթին, և հարվածի պահից 10 վայրկյան առաջ ուղարկել մակերևույթի լուսանկարներ, ինչպես նաև կոշտ վայրէջի միջոցով հասցնել մակերևույթ սեյսմոգրաֆ։ Արձակվել է 1962 թվականի հոկտեմբերի 18-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս ԼՎ-3 Աջենա-Բ կրող հրթիռով։

Ռեյնջեր-5
ԿազմակերպությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ՆԱՍԱ
Հիմնական կապալառուներՌՇԼ
COSPAR ID[1] 1962-055A[1]
NSSDCA ID1962-055A
SCN00439
Գործարկման ամսաթիվ1962 հոկտեմբերի 18, 16:59:00 UTC[1]
Գործարկման վայրՔանավերալ
Գործարկման հրթիռԱտլաս ԼՎ-3 Աջենա-Բ
Աշխատանքի ավարտ1962 հոկտեմբերի 19
Ուղեծրից դուրս գալու ժամկետհոկտեմբերի 21, 1962
Զանգված342,46 կգ[1][2]

Չպարզված անսարքության պատճառով կայանը դադարեց ստանալ սնուցում և դադրեցրեց աշխատել։ Այն անցավ Լուսնից 725 կմ հեռավորության վրա[1]։

Կայանի կառուցվածք խմբագրել

«Ռեյնջեր-5» կայանը առուցվել էր նոր Բլոկ II հիմքի վրա, այն ուներ 3,1 մետր բարձրություն, բաղկացած էր 635 մմ տրամագծով հարվածող մասից, որը ծածկված էր փայտով, արգելակող շարժիչներից, ինչպես նաև 1,5 մետր չափերով վեցանկյուն հիմքից։ Արեգակնային վահանակների երկու թևերը ունեին 5,2 մետր երկարությունը և ամրացված էին հիմքին։ Հիմքի ներքևի մասում տեղադրված էր մեծ հզորության ուղղորդված ալեհավաք։

Թռիչք խմբագրել

«Ռեյնջեր-5» կայանը արձակվել է 1962 թվականի հոկտեմբերի 18-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս ԼՎ-3 Աջենա-Բ կրող հրթիռով։ Ոչ շատ անց այն պահից երբ կայանը սկսեց թռիչքը դեպի Լուսին, գրանցվեց կայանի համակարգչային համակարգի բարձր ջերմաստիճան, քիչ անց արևային մարտկոցներից հոսանքը դադարեց։ Պարզ դարձավ, որ կարճ միացումը անջատել է մարտկոցները և կայանը ունի ընդամենը մի քանի ժամվա աշխատանքի պաշար։ ՌՇԼ-ի մասնագետները փորձեցին արագ աշխատեցնել հիմնական շարժիչը ուղղելով կայանը դեպի Լուսին։ Շարժիչն աշխատացվեց, սակայն մարտկոցների պաշարն ավարտվեց մինչ շարժիչների կանգը, և հնարավոր չեղավ վերջնականապես ճշգրտել հետագիծը։ Արդյունքում կայանը անցավ Լուսնի մակերևույթից 725 կմ հեռավորության վրա[1]։

Կայանը հասցրեց ուղարկել ընդամենը 4 ժամվա գամմա փորձի արդյունքներ, մնացած ծրագիրը չիրականացվեց[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 NASA. «Ranger 5». NASA. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  2. «Ranger 5». NASA's Solar System Exploration website. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել