Ռեյնջեր-3
Ռեյնջեր-3, (անգլ.՝ Ranger-3), ԱՄՆ ՆԱՍԱ-ի Ռեյնջեր ծրագրի շրջանակներում իրականացված առաքելություն, որով նախատեսվում էր հարվածել Լուսնի մակերևույթին, և հարվածի պահից 10 վայրկյան առաջ ուղարկել մակերևույթի լուսանկարներ, փորձարկել սարքավորումները և գործընթացները, որոնք հետագայում պետք է կիրառվեին լուսնային և մոլորակային առաքելությունների ժամանակ։ Արձակվել է 1962 թվականի հունվարի 26-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս ԼՎ-3 Աջենա-Բ կրող հրթիռով։
Կազմակերպություն | ՆԱՍԱ |
---|---|
Հիմնական կապալառուներ | ՌՇԼ |
COSPAR ID | [1] 1962-001A[1] |
NSSDCA ID | 1962-001A |
SCN | 00221 |
Գործարկման ամսաթիվ | 1962 հունվարի 26, 20:30:00 UTC[1] |
Գործարկման վայր | Քանավերալ |
Գործարկման հրթիռ | Ատլաս ԼՎ-3 Աջենա-Բ |
Աշխատանքի ավարտ | 1962 հունվարի 28 |
Ուղեծրից դուրս գալու ժամկետ | հունվարի 28, 1962 |
Զանգված | 330 կգ[1][2] |
Մի շարք անսարքությունների պատճառով կայանը անցավ Լուսնի մոտով 35000 կմ հեռավորության վրա[3]։
Կայանի կառուցվածք
խմբագրել«Ռեյնջեր-3» կայանը առաջինն էր, որ կառուցվել էր նոր Բլոկ II հիմքի վրա, այն ուներ 3,1 մետր բարձրություն, բաղկացած էր 635 մմ տրամագծով հարվածող մասից, որը ծածկված էր փայտով, արգելակող շարժիչներից, ինչպես նաև 1,5 մետր չափերով վեցանկյուն հիմքից։ Արեգակնային վահանակների երկու թևերը ունեին 5,2 մետր երկարությունը և ամրացված էին հիմքին։ Հիմքի ներքևի մասում տեղադրված էր մեծ հզորության ուղղորդված ալեհավաք։
Թռիչք
խմբագրել«Ռեյնջեր-3» կայանը արձակվել է 1962 թվականի հունվարի 26-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս ԼՎ-3 Աջենա-Բ կրող հրթիռով։ Արձակումից հետո տեղի ունեցան մի շարք վթարներ ու խափանումներ, ինչպես կայանի, կրող հրթիռի, այնպես էլ Երկրի վրա գտնվող համակարգերում։ Արդյունքում կայանի Երկրի ուղեծրից Լուսնի ուղղությամբ շարժումը սկսեց 7 ժամ նախատեսվածից շուտ, ինչ պատճառով կայանը Լուսնին հարվածելու փոխարեն անցավ 35000 կմ հեռավորության վրա[4]։
Քանի որ կայանի սարքավորումները դեռ կարող էին օգտագործվել, որոշում կայացվեց փոխել առաքելության ծրագիրը։ Կայանի համակարգչին փոխանցվեց նոր թռիչքի ծրագրային ապահովումը, որը ամբողջական չստացվեց կայանի կողմից, ինչի արդյունքում համակարգիչը շարքից դուրս եկավ։ Դրանից հետո կայանը դարձավ անկառավարելի։ Մինչև հունվարի 31 շարունակվեցին կայանի վերահսկողության վերականգնման փորձերը, մինչ ավարտվեց վառելիքը, և առաքելությունը համարվեց ավարտված[3]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 NASA. «Ranger 3». NASA. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Ranger 3». NASA's Solar System Exploration website. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ 3,0 3,1 «National Space Science Data Center - Ranger 3». National Air and Space Administration. Վերցված է 2012 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «US racing with the Moon; but Ranger goes too fast». Montreal, Quebec: The Gazette. Associated Press. 1962 թ․ հունվարի 27. էջ 1. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.