Ռեյնջեր-2, (անգլ.՝ Ranger-2), ԱՄՆ ՆԱՍԱՌեյնջեր ծրագրի շրջանակներում իրականացված երկրորդ առաքելությունը, որով նախատեսվում էր փորձարկել սարքավորումները և գործընթացները, որոնք հետագայում պետք է կիրառվեին լուսնային և մոլորակային առաքելությունների ժամանակ, որպես երկրորդական նպատակ էր դրված հետազոտել տիեզերական միջավայրում առկա մասնիկների և դաշտերի բնույթը, ինչպես նաև հայտնաբերել Երկրին հետևող հնարավոր ջրածնի պոչը։ Արձակվել է 1961 թվականի նոյեմբերի 18-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս ԼՎ-3 Աջենա-Բ կրող հրթիռով։

Ռեյնջեր-2
ԿազմակերպությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ՆԱՍԱ
Հիմնական կապալառուներՌՇԼ
COSPAR ID[1] 1961-032A[1]
NSSDCA ID1961-032A
SCN00206
Գործարկման ամսաթիվ1961 նոյեմբերի 18, 08:09:00 UTC[1][2]
Գործարկման վայրՔանավերալ
Գործարկման հրթիռԱտլաս ԼՎ-3 Աջենա-Բ
Աշխատանքի ավարտ1961 նոյեմբերի 20
Ուղեծրից դուրս գալու ժամկետնոյեմբերի 20, 1961
Զանգված304 կգ[1]

Կրող հրթիռի խափանման պատճառով կայանը կարողացավ հասնել միայն ցածր Երկրի ուղեծիր և կարողացավ իրականացնել միայն հետազոտությունների մի մասը[1]։

Կայանի կառուցվածք

խմբագրել

Կայանը կառուցված էր Բլոկ I հիմքի վրա, կառուցվածքը գրեթե ամբողջությամբ կրկնում էր Ռեյնջեր-1-ի կառուցվածքը՝ որը ներառում էր վեցանկյուն հիմք 1,5 մետր չափերով, որի վրա ամրացված էր ալյումինե հենարաններից բաղկացած 4 մետրանոց կոնաձև աշտարակ։ Արեգակնային վահանակների երկու թևերը ունեին 5,2 մետր երկարությունը և ամրացված էին հիմքին։ Հիմքի ներքևի մասում տեղադրված էր մեծ հզորության ուղղորդված ալեհավաք։ Հիմքի և աշտարակի վրա տեղադրված էին տիեզերանավի գիտական սարքավորումները։ Գիտական սարքավորումները ներառում էին՝ Լիմանի-ալֆա աստղադիտակ, մագնիսաչափ, էլեկտրաստատիկ անալիզատորներ, միջին էներգիայի միջակայքի մասնիկների տվիչներ, երկու աստղադիտակներ, տիեզերական ճառագայթների ինտեգրման իոնացման խցիկ, տիեզերական փոշու և արևային ռենտգենյան ճառագայթման տվիչներ։ հաշվիչներ. Այս կառուցվածքում նախատեսված չէին տեսախցիկներ կամ կայանի շարժումը կարգաբերոց շարժիչներ[1]։

«Ռեյնջեր-2» կայանը արձակվել է 1961 թվականի նոյեմբերի 18-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս ԼՎ-3 Աջենա-Բ կրող հրթիռով։ Կրող հրթիռը նոր էր, և նրա գործարկումը ուներ առանձնահատկություններ՝ հրթիռի երկրորդ աստիճանը պետք է գործարկվեր երկու անգամ։ Առաջին անգամը պետք է դուրս բերեր կայանը ցածր Երկրի ուղեծիր, և երկրորդը պետք է հաղորդեր կայանին երկրորդ տիեզերական արագություն։ Սակայն երկրորդ անգամ Աջենա մոդուլի շարժիչները գործարկելուց մի քանի վայրկյան հետո շարժիչն անջատվեց առաջացնելով կայանի պտույտ։ Ի տարբերություն Ռեյնջեր 1-ի կայանը մնաց ավելի ցածր ուղեծրում և նրա հետ հնարավոր չեղավ կապ հաստատել։ Ընդամենը երկու օր հետո կատարելով Երկրի շուրջ 19 պտույտ կայանը մտավ մթնոլորտի խիտ հատվածներ և այրվեց[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 NASA. «Ranger 2». NASA. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  2. Баевский А. В. (1971). Космические автоматические аппараты США для изучения Луны и окололунного пространства 1958-1968 гг. М.: Производственно-издательский комбинат ВИНИТИ.

Արտաքին հղումներ

խմբագրել