Ռաֆայել Մնացականյան

դաշնակահար

Ռաֆայել Մնացականյան (1952, Թեհրան, Իրան), հայ դաշնակահար։

Ռաֆայել Մնացականյան
Ծնվել է1952
Թեհրան, Իրան
Մասնագիտությունդաշնակահար

Կենսագրություն խմբագրել

Ռաֆայել Մնացականյանը ծնվել է 1952 թվականին Թեհրանում։ Նախնական երաժշտական կրթությունն ստացել է Թեհրանում, ապա կատարելագործվել Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Լոնդոնում, Իտալիայում։ Պատանեկան տարիներից համերգներով հանդես է եկել Իրանում, ԱՄՆ-ում, Լոնդոնում, Փարիզում և այլուր։ 1976 թվականին Թեհրանում Առնո Բաբաջանյանի հետ համերգում կատարել է Բաբաջանյան-Հարությունյանի «Հայկական ռապսոդիան» (2 դաշնամուրի համար)։

Ռաֆայել Մնացականյանը՝ որպես դաշնակահար, հանդես է եկել նաև եռյակի կազմում (ջութակահար՝ Խ. Բաբայան, թավջութակահար՝ Ա. Զահիրեդդին). երկացանկում ընդգրկված են Լ. վան Բեթհովենի, Ա. Դվորժակի, Յ. Բրամսի և ուրիշների երկերից։ 2016 թվականին Յ. Ա. Բախի, Ֆ. Շուբերտի, Ֆ. Շոպենի ստեղծագործությունների կատարումով հանդես է եկել ֆրանսիական «Ֆաջր» միջազգային երաժշտական փառատոնում։

1973 թվականին արժաանացել է «SionAir»-ի մրցանակի (Շվեյցարիա)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։