Ռատի Ալեքսիձե
Ռատի Ալեքսիձե (վրաց.՝ რატი ალექსიძე, օգոստոսի 3, 1978[1][2], Թբիլիսի, ԽՍՀՄ), վրացի ֆուտբոլիստ, հարձակվող։ 1998-2009 թվականներին հանդես է եկել Վրաստանի հավաքականում։
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Վրաստան | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 3, 1978[1][2] (45 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Թբիլիսի, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||
Հասակ | 186 | |||||||||||||||||||||||
Քաշ | 77 | |||||||||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա
խմբագրելՌատի Ալեքսիձեն կարիերան սկսել է վրացական «Դինամոյում»։ Սկզբից հանդես է եկել երիտասարդական կազմում, սիկ հետո դարձավ հիմնական կազմի խաղացող։ 1997 թվականին Արչիլ Սախվադձեի հետ վերապատրաստվել է «Չելսիում», հանդես է եկել որպես պահեստային և դարձել նրանց լավագույն հարձակվողը։ Անգլիայից վերադառնալուց հետո Ալեքսիձեն ընտրվել է թիմի ավագ։
1999 թվականին «Չելսին» գնեց նրան։ 2000-2001 թվականներին առաջին խաղը խաղացել է ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայում շվեյցարական «Սանկտ Գալլեն»[3]։ Անգլիայի առաջնությունում Ալեքսիձեն խաղաց ընդամենը երկու խաղ և 2002 թվականին վերադարձավ «Դինամո»։
2004 թվականին Ալեքսիձեն առաջարկ ստացավ «Ռոստովից»։ Առաջին խաղը Ռուսաստանի առաջնությունում նա խաղաց մարտի 13-ին «Տորպեդոյի» դեմ, ընդմիջումից հետո փոփոխության դուրս գալով Իսո Կանենդայի փոխարեն[4]։ Ընդհանուր Ռուսաստանի առաջնությունում նա խաղացել է 9 խաղ։ Մրցաշրջանի ավարտից հետո Ռատին ավարտում է կարիերան, բայց 2007 թվականին վերադարձավ և պայմանագիր կնքեց Թբիլիսյան «Լոկոմոտիվի» հետ։
2009 թվականին տեղափոխվեց «Դյոր»։
Ձեռքբերումները
խմբագրել- Վրաստանի առաջնություն (5) - 1995/96, 1996/97, 1997/98, 1998/99, 2002/03
- Վրաստանի գավաթի մրցանակակիր (2) - 1997, 2003
- «Չելսի»
- Անգլիայի գավաթակիր
- Անգլիայի սուպերգավաթի մրցանակակիր
- «Դյոր»
- 2012/13 թվականին Հունգարիայի չեմպիոն
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Забил бы "Санкт-Галлену" - был бы в основе "Челси"» (ռուսերեն). Спорт-Экспресс. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Ростов (Ростов-на-Дону) 0 — 4 Торпедо (Москва)» (ռուսերեն). КЛИСФ. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.