Ռասուլ Փարվիզի
Ռասուլ Փարվիզի (պարս.՝ رسول پرویزی, 1919, Tangestan - հոկտեմբեր 1977 կամ նոյեմբերի 8, 1977), պարսիկ արձակագիր։
Ռասուլ Փարվիզի | |
---|---|
Ծնվել է | 1919 |
Ծննդավայր | Tangestan |
Վախճանվել է | հոկտեմբեր 1977 կամ նոյեմբերի 8, 1977 |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ և վիպասան |
Քաղաքացիություն | Իրան |
Ժանրեր | պատմվածք |
Ծնվել է 1919 թվականին, Իրանի հարավային Նավահանգիստներից մեկում՝ Բուշեհրում։ Դպրոցական շրջանն անց է կացրել Շիրազում։ Այնուհետն միլիոնավոր իրանցիների նման հաստատվել է Թեհրանում և աշխատել որպես պետական պաշտոնյա։
Նրա առաջին պատմվածքները տպագրվել են «Սոխան» պարբերականում, ապա 1957 թվականին մեկտեղվել «Կարկատված տաբատներ» ժողովածուում։ Փարվիզիի արձակը հիմնականում կրում է ինքնակենսագրական բնույթ։ Նրա լեզուն դյուրըմբռնելի է, և ստեղծագործություններին հատուկ է երգիծական շունչը։ Նրա գրքերն են «Հարբած գնչուն» և «Կտակը»։ Նրա «Շիրմոհամադ» պատմվածքն իր իրավունքների պաշտպանության համար ոտքի ելած ժողովրդի պայքարի մասին է և հիշեցնում է Սադեղ Չուբաքի «Թանգսիրը»։ Մահացել է 1977 թվականին, Թեհրանում[1]։
Ռասուլ Փարվիզին հայերեն
խմբագրել- Ես աշխարհ եկա։ Մետաքսի ճամփան (Իրանի ժամանակակից պատմվածքը), Ե., Ապոլոն, 1996, էջ 90-92։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Մետաքսի ճամփան (Իրանի ժամանակակից պատմվածքը), Ե., Ապոլոն, 1996, էջ 89։