Ռաջանի Պալմ Դաթ
Ռաջանի Պալմ Դաթ (անգլ.՝ Rajani Palme Dutt, հունիսի 19, 1896[1], Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] - դեկտեմբերի 20, 1974[3][4][5][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), հնդկական և շվեդական ծագմամբ անգլիացի պատմաբան և հրապարակախոս։ Մոսկվայի պետական համալսարանի պատվավոր դոկտոր (1962 թվականից)։ Մեծ Բրիաանիայի կոմունիստական կուսակցության անդամ (1920)։ Սովորել է Օքսֆորդի համալսարանում, որտեղից հեռացվել է (1917 թվականին) մարքսիստական պրոպագանդա վարելու համար։ 1922 թվականին ընտրվել է կոմկուսի ԿԿ-ի և քաղբյուրոյի անդամ։ 1943-1961 թվականներին եղել է կոմկուսի գործադիր կոմիտեի փոխնախագահ, 1961-1965 թվականներին՝ կոմկուսի փոխնախագահ։ 1921 թվականից «Լեյբոր մանթլի» («Labour Monthly») ամսագրի, 1922-1924 թվականներին՝ «Ուորկերս ուիքլի» («Worker’s Weekly»), 1936-1938 թվականներին՝ «Դեյլի Ուորքեր» («Daily Worker») թերթերի խմբագիր։ Հեղինակ է տեսական, պատմական և տնտեսագիտական աշխատությունների։
Ռաջանի Պալմ Դաթ անգլ.՝ Rajani Palme Dutt | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 19, 1896[1] |
Ծննդավայր | Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] |
Մահացել է | դեկտեմբերի 20, 1974[3][4][5][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | հինդուիզմ |
Կրթություն | Բալիոլ քոլեջ և Պերս դպրոց |
Մասնագիտություն | լրագրող և քաղաքական գործիչ |
Ամուսին | Սալմե Դաթ |
Ծնողներ | մայր՝ Anna Augusta Dutt? |
Կուսակցություն | Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցություն |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 Датт Раджани Палм (ռուս.) / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 5,0 5,1 5,2 Faceted Application of Subject Terminology
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 262)։ |