Ռաուլ Նավա Լոպես (իսպ.՝ Raúl Nava López, սեպտեմբերի 17, 1990(1990-09-17)[1][2], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի ֆուտբոլիստ, «Դեպորտիվո Իստապա» ակումբի հարձակվող։

Ռաուլ Նավա Լոպես
Քաղաքացիությունը  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 17, 1990(1990-09-17)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա խմբագրել

Նավան «Տոլուկա» ակումբի սան է։ 2010 թվականի հոկտեմբերի 5-ին «Կրուս Ասուլ» ակումբի դեմ խաղում նա իր նորամուտն է նշել Մեքսիկայի ֆուտբոլի առաջնությունում` փոխարինելով Էկտոր Մանսիլիին[3]։ Նոյեմբերի 30-ին «Էստուդիանտես Տեկոսի» դեմ խաղում Ռաուլը առաջին գոլն է խփել «Տոլուկայի» կազմում[4]։ 2009 և 2010 թվականներին Նավան 2 անգամ դարձել է Մեքսիկայի չեմպիոն։

2012 թվականին վարձավճարով տեղափոխվել է «Տիխուանա» ակումբ։ Հուլիսի 28-ին «Լեոնի» դեմ խաղում Նավան իր նորամուտն է նշել նոր ակումբում[5]։ «Տիխուանում» Ռաուլը հիմնական խաղացող չէր և ընդամենը մեկ անգամ է խաղի սկզբում դուրս եկել դաշտ։ Չնայած դրան` նա մասնակից էր ակումբի պատմական չեմպիոնությանը։

2013 թվականի ամռանը Ռաուլը վերադարձել է «Տոլուկա»։ 2014 թվականին նա օգնել է ակումբին դուրս գալ ԿՈՆԿԱԿԱՖի չեմպիոնների գավաթի եզրափակիչ և խփած 7 գոլերով ճանաչվել է առաջնության լավագույն ռմբարկու։ 2015 թվականի ամռանը Նավան տեղափոխվել է «Միներոս դե Սակատեկաս»։ Հուլիսի 25-ին «Վենադոսի» դեմ խաղում նա նշել է իր դեբյուտը նոր ակումբում[6]։ 2018 թվականի սկզբին Ռաուլը խաղային պրակտիկա փնտրելով տեղափոխվել է «Ատլանտե», սակայն կես տարվա մեջ երբևէ չխաղալով` դարձել է գվատեմալական «Դեպորտիվո Իստապա» ակումբի խաղացող։ Օգոստոսի 29-ին «Կոբան Իմպերիալի» դեմ խաղում նշել է իր դեբյուտը Գվատեմալի առաջնությունում[7]։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային

  Մեքսիկա «Տոլուկա»

  • Մեքսիկայի ֆուտբոլի առաջնություն-Ապերտուր 2008

  Մեքսիկա «Տիխուանա»

  • Մեքսիկայի ֆուտբոլի առաջնություն-Ապերտուր 2012

Անհատական

  • ԿՈՆԿԱԿԱՖ-ի լավագույն ռմբարկու-ԿՈՆԿԱԿԱՖ չեմպիոնների լիգա 2013/2014|2013/2014

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Крус Асуль VS. Толука 1:1» (անգլերեն). soccerway.com. 2010—10—05.
  4. «Толука VS. Эстудиантес Текос 2:0» (անգլերեն). soccerway.com. 2010—11—30.
  5. «Леон VS. Тихуана 4:0» (անգլերեն). soccerway.com. 2012—07—28.
  6. «Венадос VS. Минерос де Сакатекас 2:4» (անգլերեն). soccerway.com. 2015—07—25.
  7. «Депортиво Истапа VS. Кобан Империал 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018—08—29.

Արտաքին հղումներ խմբագրել