Ռաուլ Բելանովա (իտալ.՝ Raoul Bellanova, մայիսի 17, 2000(2000-05-17)[1], Ռհո, Միլան, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, «Տորինո» ակումբի և Իտալիայի հավաքականի պաշտպան։

Ռաուլ Բելանովա
իտալ.՝ Raoul Bellanova
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 17, 2000(2000-05-17)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Ռհո, Միլան, Լոմբարդիա, Իտալիա
Դիրք եզրային պաշտպան

Ակումբային Կարիերա

խմբագրել

Բելանովան 2006 թվականից գտնվում էր «Միլանի» երիտասարդական համակարգում։ Նրա պայմանագիրը ակումբի հետ կնքվել է մինչև 2019 թվականի հունիսը, Ռաուլը հրաժարվել է «Միլանի» կողմից իրեն առաջարկված նոր պայմանագրից՝ ակումբի հիմնական կազմում ընդգրկվելու ոչ մեծ հնարավորությունների պատճառով[2]։

2019 թվականի հունվարի 23-ին Բելանովան 4.5 տարվա պայմանագիր է կնքել ֆրանսիական «Բորդո» ակումբի հետ: «Միլանն» իր սանի համար ստացել է 1 միլիոն եվրո, ինչպես նաև ֆուտբոլիստի վաճառքից ստացված հասույթի 10 տոկոսը: Գործարքի համաձայն՝ 2018/19 մրցաշրջանի երկրորդ կեսը Ռաուլը վարձավճարով անցկացրել է «Միլանի» երիտասարդական թիմում[3]։ 2019 թվականի ամռանը Բելանովան միացել է «Բորդոյին»։ Օգոստոսի 10-ին նա իր նորամուտը նշեց պրոֆեսիոնալ մակարդակում՝ մեկնարկային կազմում հանդես գալով Ֆրանսիայի առաջնության «Անժեի» հետ հանդիպմանը[4]։

Ելույթներ ազգային հավաքականում

խմբագրել

2015 թվականից Բելանովան հանդես է գալիս Իտալիայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում ՝ սկսած մինչև 15 տարեկան ֆուտբոլիստների թիմից: Մինչև 17 տարեկան պատանիների թիմի կազմում հանդես է եկել 2016 և 2017 թվականների Եվրոպայի առաջնություններում: Մինչև 19 տարեկանների հավաքականի հետ Ռաուլը 2018 թվականին հասել Է Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որտեղ իր թիմը պարտվել է Պորտուգալիայի սհասակակիցներին: 2019 թվականին Բելանովան մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում հանդես է եկել աշխարհի առաջնությունում, որտեղ իտալացիները զբաղեցրել են չորրորդ տեղը:

Խաղաոճ

խմբագրել

Բելանովան հիմնականում խաղում է աջ պաշտպանի դիրքում։ Այն առանձնանում է բարձր արագությամբ և լավ ֆիզիկական տվյալներով, բայց միևնույն ժամանակ չունի տեխնիկական հմտություն։ Ռաուլն ավելի լավ է գործում հարձակումներին միանալիս, քան պաշտպանությունում խաղալիս[3]։

Վիճակագրություն

խմբագրել

2022 թվականի օգոստոսի 6-ի դրությամբ

Ելույթները և գոլերը ըստ ակումբների, մրցաշրջանների և մրցումների
Ակումբ Մրցաշրջան Լիգա Ազգային գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բորդո 2019–20 Լիգա 1 1 0 0 0 1 0
Ատլանտա 2019–20 Սերիա Ա 1 0 0 0 0 0 1 0
Պեսկարա 2020–21 Սերիա Բ 30 0 1 0 31 0
Կալյարի 2021–22 Սերիա Ա 31 1 0 0 31 1
Ինտերնացիոնալե 2022–23 Սերիա Ա 18 0 1 0 3[Ն 1] 0 22 0
Տորինո 2023–24 Սերիա Ա 37 1 2 0 39 1
Ընդհանուր կարիերայի ընթացքում 118 2 4 0 3 0 125 2

Ձեռքբերումներ

խմբագրել

«Ինտերնացիոնալե»

  • Իտալիայի Սուպերգավաթակիր՝ 2022

Նշումներ

խմբագրել
  1. Appearances in UEFA Champions League

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Ufficiale: Bellanova è del Bordeaux, rimane in prestito al Milan» (իտալերեն). MilanLive. 2019-01-31. Արխիվացված է օրիգինալից 2019-01-31-ին. Վերցված է 2019-08-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. 3,0 3,1 «Raoul Bellanova : le nouvel espoir italien de Bordeaux - Foot - L1 - Bordeaux» (ֆրանսերեն). L'Équipe. 2019-01-23. Արխիվացված է օրիգինալից 2019-04-24-ին. Վերցված է 2019-08-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «French Football League - Ligue 1 Conforama - Season 2019/2020 - Week 1 - Angers SCO / Girondins de Bordeaux» (ֆրանսերեն). Ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2019-08-12-ին. Վերցված է 2019-08-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)