Ռանյա Մորդանովա
Ռանյա Մորդանովա (անգլ.՝ Ranya Mordanova, հուլիսի 18, 1991, Ուֆա, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), մոդել, որը հայտնի է իր անդրոգին տեսքով[1]։
Ռանյա Մորդանովա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18, 1991 (31 տարեկան) |
Ծննդավայր | Ուֆա, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Մասնագիտություն | մոդել |
ԿենսագրությունԽմբագրել
Ռանյա (մոդելային անունը) Մորդանովան ծնվել է 1991 թվականի հուլիսին Ուֆա քաղաքում։ 20 տարեկանում սկսել է թոփ-մոդելի հաջող կարիերան։ Նրա հաջողությունը մասամբ կապված է վերջին տարիներին մոդելային ինդուստրիայում անդրոգենության նորաձևությունից։
2009 թվականի փետրվարին Ռանյան առաջին անգամ դուրս եկավ պոդիում։ Նա մասնակցել է Նյու Յորքի Monique Lhuillier-ի ցուցադրությանը։ Նույն շրջանում նա մասնակցել է Adam Lippes, Betsey Johnson, Tuleh-ների համար ցուցադրություններին։ Սակայն Մորդանովայի համար իսկական բեկումնային է դարձել Փարիզի Givenchy և Louis Vuitton նորաձևության տների ցուցադրությունները։ Շուտով նա աշխատել է Anna Sui, Burberry, Emilio Pucci, Fendi, Gianfranco Ferre, Helmut Lang, Hermès, Lanvin, Marc Jacobs, Missoni և շատ այլ նորաձևության տների համար[2][3]։
Ռանյա Մորդանովան նկարահանվել է գովազդային ընկերություններում և ստորագրել է պայմանագիր Givenchy ընկերության հետ, ինչպես նաև հայտնվել է հեղինակավոր նորաձևության էջերում և շապիկներին, ինչպիսիք են՝ Vogue, W, V Magazine, Tush, French, Vogue Italia Beauty, Another Magazine, Dazed & Confused, LOVE և Elle[4][5]:
Ռանյան աշխատել է նորաձևության բազմաթիվ հայտնի լուսանկարիչների հետ, ինչպիսիք են՝ Steven Meisel, Mario Sorrenti, David Sims, Nick Knight, Greg Lotus, Ellen von Unwerth և այլք։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Ranya Mordanova»։ New York Magazine։ Վերցված է հոկտեմբերի 7, 2011
- ↑ «Ranya Mordanova»։ Style.com։ Վերցված է հոկտեմբերի 7, 2011
- ↑ «Ranya Mordanova»։ Vogue.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է հոկտեմբերի 7, 2011
- ↑ «Раня Морданова в июньском номере Vogue Russia»։ Intermoda.ru։ Վերցված է հոկտեմբերի 7, 2011
- ↑ «Ranya Mordanova (Раня Морданова) for US ELLE AUGUST 2011»։ Fashionbank.ru։ հուլիսի 13, 2011։ Վերցված է հոկտեմբերի 7, 2011
Արտաքին հղումներԽմբագրել
- «Раня Морданова: FashionModelDirectory.com» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-16-ին
- Раня Морданова в интернет-базе моделей http://www.models.com/
- Раня Морданова Archived 2014-12-23 at the Wayback Machine. на сайте http://www.supermodels.nl/ Archived 2014-12-23 at the Wayback Machine.