Ռայնլանդի պետական թանգարան (Բոն)

թանգարան Գերմանիայում

Ռայնլանդի պետական թանգարան (Ռայնլանդյան տարածաշրջանային թանգարան, նաև՝ Ռայնլանդի երկրագիտական թանգարան, գերմ.՝ LVR-LandesMuseum Bonn. Rheinisches Landesmuseum für Archäologie, Kunst- und Kulturgeschichte), Գերմանիայի Բոն քաղաքում (Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկիր) գտնվող թանգարան, որը ղեկավարում է Ռայնլանդ լանդշաֆտային ասոցիացիան։ Բացվել է 1874 թվականին, համարվում է Գերմանիայի հնագույն թանգարաններից մեկը և հանդիսանում է Ռայնլանդական տարածաշրջանի հնագիտության, պատմության և մշակույթի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ, որի ցուցադրություններն ընդգրկում են անտիկ շրջանից մինչև մեր օրերը։ 1997 թվականից մինչև 2003 թվականն ընկած ժամանակահատվածում թանգարանը ենթարկվել է լայնածավալ վերակառուցման[2]։ 2010 թվականին «Քարի դարի տարածքը» վերափոխվել է[3]։ 2014 թվականի հունիսին բացվել է նոր մշտական ցուցադրություն՝ նվիրված Ռեյնլանդի կելտերի պատմությանը։ «Szene Rheinland» նախագծի շրջանակներում թանգարանում անցկացվում են տեղացի նկարիչների կողմից ստեղծված ժամանակակից արվեստի ստեղծագործությունների ժամանակավոր ցուցադրություններ։

Ռայնլանդի պետական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Գերմանիա[1]
ՏեղագրությունԲոն[1]
Հիմնադրվել է1820
Կայքrlmb.lvr.de
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն և նկարագիր

խմբագրել

1820 թվականի հունվարի 4-ին Պրուսիայի կանցլեր Կարլ Ավգուստ ֆոն Հարդենբերգի հրամանագրով Բոնում հիմնադրվում է Հնությունների թանգարանը (Museum Rheinisch-Westfälischer Altertümer), ժամանակակից դասակարգմամբ՝ պատմա-գավառագիտական թանգարան, որի առաջին ղեկավարն է եղել «Verwaltung für Alterthumskunde im Rheinlande und in Westfalen» վարչության տնօրեն Վիլհելմ Դորովը (Wilhelm Dorow, 1790-1845)։ Գավառագիտական թանգարանի (Provinzialmuseums) հիմնադրումը տեղի է ունեցել կես դար անց՝ 1874 թվականին, պատմաբան և հնագետ Էռնստ Վերտի (Ernst aus'm Weerth, 1829-1909) և մարդաբան Հերման Շաֆհաուզենի (18936-18916) նախաձեռնությամբ։ 1877 թվականին Տրիրում հիմնադրվել է Ռայնլանդի թանգարանը (Rheinisches Landesmuseum Trier), որպես «հարակից» թանգարան՝ մասնագիտանալով Ռայնլանդի մարզի Մոզելի գավառագիտական պատմության բնագավառում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավերված Բոնի թանգարանի շենքը 1967 թվականին փոխարինվել է վիսբադենցի ճարտարապետ Ռայներ Շելի (1917–2000) նախագծած շենքով։ 1997-2003 թվականներին թանգարանը վերակառուցման փուլում է եղել, և նրա հավաքածուն տեղափոխվել է։ 2003 թվականին այն վերաբացվել է նոր հայեցակարգով՝ որպես թեմատիկ թանգարան (Themenmuseum)։ 2010 թվականի կեսերին հնագիտական հավաքածուի համար հատկացված տարածքները վերակառուցվել են։ Ի թիվս այլ փոփոխությունների, ստեղծվել է առանձին սենյակ քարե դարի գտածոների համար (Steinzeitbereich)՝ մասնավորապես, այնտեղ պահվում են «Նեանդերթալ 1»-ի մնացորդները, որոնք թանգարանում պահվում էին 1877 թվականից։ 2014 թվականի հունիսին բացվել է նոր մշտական ցուցահանդես՝ նվիրված Ռայնլանդիում կելտերի պատմությանը, որտեղ ներկայացված էին ինչպես հին ցուցանմուշներ, այնպես էլ այդ ժամանակաշրջանի նշանավոր մարդկանց մի քանի դամբարաններից նոր գտածոներ։

Մշտական հավաքածուի մյուս ցուցանմուշները ներկայացնում են տարածաշրջանի պատմությունը ուշ սառցե դարաշրջանից (մ.թ.ա. 12000 տարի) մինչև Հռոմեական կայսրության և Ֆրանկական պետության ժամանակաշրջանը, միջնադարյան հավաքածուն հասանելի է նաև այցելուներին։

Տեղական պատմության թանգարանի համար հատուկ շենք է կառուցվել 1889-1892 թվականներին Colmantstraße փողոցում, որը նախագծել է ճարտարապետ Կլեմենս Գինբերտը, Կարլ Թոմի (1857-1923) ղեկավարությամբ։ Թանգարանի բացումը տեղի է ունեցել 1893 թվականի հուլիսի 12-ին, իսկ 1907-1908 թվականներին թանգարանի շենքն ընդլայնվել է հարակից շենքերի հաշվին ճարտարապետ Հենրիխ Ռետգենի (1863-1932) կողմից, բացի այդ, գլխավոր մասնաշենքին կից կառուցվել է վարչական շենք՝ հուշարձանների պահպանության կառավարման համար։ 1934-1935 թվականներին՝ տնօրեն Ֆրանց Օելմանի (Franz Oelmann, 1883-1963) օրոք, ով զբաղեցրել է այդ պաշտոնը երկու տասնամյակից էլ պակաս, կցակառույցի դահլիճը վերանախագծվել է։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հիմնական մասնաշենքն ամբողջությամբ ավերվել է 1944 թվականի հոկտեմբերի 18-ին Բոնի լայնածավալ ռմբակոծության ժամանակ, սակայն Բախշտրասեի վրա գտնվող կցակառույցը համեմատաբար ավելի լավ է պահպանվել և կարող էր վերականգնվել պատերազմից հետո։ 1963-1967 թվականներին նախկին գլխավոր մասնաշենքի տեղում Շելլեի նախագծով կառուցվել է նոր չորսհարկանի շենք, միաժամանակ քանդվել է Բախշտրասեի վրա գտնվող հին կցակառույցը։ Թանգարանի ընդլայնումն ու վերակառուցումը տեղի է ունեցել 1997 թվականից մինչև 2003 թվականը, որն իրականացվել է շտուտգարտցի մի խումբ ճարտարապետների նախագծով՝ Կնուտ Լոհերի գլխավորությամբ («Atelier Lohrer» բյուրո)։ Շենքը հարմարեցվել է ցուցահանդեսային տարածքի ժամանակակից չափանիշներին, նախագծում հաշվի են առնվել նաև բնապահպանական նոր չափանիշները։ Սկզբում վերակառուցումը ծրագրված է եղել իրականացնել երեք տարում և գնահատվել է 45 միլիոն եվրո, սակայն նախագիծը տևել է վեց տարի և արժեցել է շուրջ 80 միլիոն։

Արվեստ

խմբագրել

Բացի մեծածավալ պատմական հավաքածուից, թանգարանն ունի նաև միջնադարից մինչև մեր օրերը ստեղծված արվեստի ստեղծագործությունների ֆոնդ։ Թանգարանի շենքում է գտնվում նաև «Arthaus-Kino» կինոթատրոնը, որը ցուցադրում է ֆիլմեր բնօրինակ լեզվով՝ գերմաներեն ենթագրերով։ Cinéfête փառատոնի շրջանակում թանգարանը տարին մեկ անգամ ցուցադրում է հանրահայտ ֆրանսիական ֆիլմեր դպրոցականների համար։ Բացի այդ, «Szene Rheinland» հատուկ նախագծի շրջանակներում թանգարանը կազմակերպում է տեղացի նկարիչների կողմից ստեղծված ժամանակակից արվեստի ստեղծագործությունների ժամանակավոր ցուցադրություններ, օրինակ 2016 թվականին անցկացվել է ZERO art խմբի նկարիչների լայնածավալ խմբակային ցուցահանդես։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Frank Günter Zehnder (Hrsg.): Das Rheinische Landesmuseum Bonn. Die neun Themen: Der offizielle Museumsführer. Greven Verlag, Köln 2003, ISBN 978-3-7743-0347-8.
  • Rheinisches Landesmuseum Bonn. 150 Jahre Sammlungen. 1820—1970. (= Kunst und Altertum am Rhein Bd. 38). Rheinland-Verlag, Düsseldorf 1971, ISBN 3-7927-0140-5.
  • Bettina Bouresh: Die Neuordnung des Rheinischen Landesmuseums Bonn, 1930—1939. Zur nationalsozialistischen Kulturpolitik der Rheinprovinz. (= Kunst und Altertum am Rhein Bd. 141). Rheinland-Verlag, Köln 1996, ISBN 978-3-7927-1604-5.
  • Führer durch das Provinzialmuseum in Bonn. 2 Bände, Bonn 1913—1915 Digitalisat
  • Hans Lehner: Das Provinzialmuseum in Bonn. Abbildungen seiner wichtigsten Denkmäler. 2 Bände, Cohen, Bonn 1905—1917.
  • Hans Lehner: Das rheinische Provinzialmuseum in Bonn, in: Rheinische Heimatblätter, 1924 Nr. 11
  • Hans-Eckart Joachim: Der Museumsleiter Franz Oelmann. Ein Direktor in schwierigen Zeiten. In: Bonner Jahrbücher 216, 2016 (2017), S. 3-12.
  • Andreas Denk, Ingeborg Flagge: Architekturführer Bonn. Dietrich Reimer Verlag, Berlin 1997, ISBN 3-496-01150-5, S. 34.
  • Ursel und Jürgen Zänker: Bauen im Bonner Raum 49-69. Versuch einer Bestandsaufnahme // Landschaftsverband Rheinland (Hrsg.): Kunst und Altertum am Rhein. Führer des Rheinischen Landesmuseums Bonn. Nr. 21. Rheinland-Verlag, Düsseldorf 1969, S. 174—175.

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
  • «LVR-LandesMuseum Bonn / Rheinisches Landesmuseum für Archäologie, Kunst- und Kulturgeschichte». rheinischemuseen.de (գերմաներեն). Thilo Martini M.A. / Landschaftsverband Rheinland. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  • «LVR-LandesMuseum Bonn». artfacts.net (անգլերեն). ArtFacts.Net GmbH. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայնլանդի պետական թանգարան (Բոն)» հոդվածին։