Ռայնա Կատսարովա

բուլղարացի էթնոերաժիշտ

Ռայնա Կատսարովա (մայիսի 7, 1901(1901-05-07)[1], Սոֆիա, Բուլղարիայի իշխանություն - սեպտեմբերի 14, 1984(1984-09-14)[1]), բուլղարացի էթնոերաժիշտ։

Ռայնա Կատսարովա
Դիմանկար
Ծնվել էմայիսի 7, 1901(1901-05-07)[1]
ԾննդավայրՍոֆիա, Բուլղարիայի իշխանություն
Մահացել էսեպտեմբերի 14, 1984(1984-09-14)[1] (83 տարեկան)
Քաղաքացիություն Բուլղարիա[2]
ԿրթությունԵրաժշտության պետական ակադեմիա
Մասնագիտություներաժշտական ազգագրագետ
Ծնողներհայր՝ Dimitar Katsarov?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱզգագրության և բանահյուսության միջազգային միություն
ԵրեխաներQ125449312?

Կենսագրություն խմբագրել

Ռայնա Կատսարովան ծնվել է 1901 թվականի մայիսի 7-ին, Սոֆիայում։ 1925 թվականին ավարտել է Սոֆիայի երաժշտական ակադեմիան, որտեղ նրան դասավանդել է Դոբրի Խրիստովը։ 1931 թվականին Էրիխ Մորից ֆոն Հորնբոստելի և Ռոբերտ Լախմանի հետ սովորել է Բեռլինում։ Աշխատել է Սոֆիայի ազգագրական թանգարանի ժողովրդական երաժշտության բաժնում, 1934-1937 թվականներին եղել է հերթապահ- օգնական, 1947-1952 թվականներին՝ ավագ հերթապահ և ղեկավար[3]։

1947 թվականին եղել է Ավանդական երաժշտության միջազգային խորհրդի հիմնադիրների թվում։ 1952-1962 թվականներին եղել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի երաժշտագիտության ինստիտուտի տնօրեն։ 1965 թվականից անդամակցել է Ազգագրության և բանահյուսության միջազգային միությանը[4]։ Երաժշտագիտության ինստիտուտում հիմնադրել է պարի արխիվը։ Կատսարովայի ուսանողներից են եղել Ստոյան Ջուջևը, Նիկոլայ Կաուֆմանը և Թոդոր Թոդորովը։ 1965 թվականին Պետկո Ստայնովի և Աննա Կամենովայի հետ հիմնել է Բուլղարական ժողովրդական արվեստի ազգային փառատոնը[5]։

Ռայնա Կատսարովան մահացել է 1984 թվականի սեպտեմբերի 14-ին[3]։

Ընտրյալ հրատարակություններ խմբագրել

  • Dances of Bulgaria (1951)
  • Błogarskije narodnyje tancy (1958)
  • Le manque de coïncidences entre la figure chorégraphique et la phrase mélodique (1960)
  • L'ethnomusicologie et Bulgarie de 1954 à nos jours (1960)
  • La classification des mélodies en Bulgarie (1965)[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Bibliothèque nationale de France Record #15046083n // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  3. 3,0 3,1 «Katsarova(-Kukudova), Rayna». Grove Music Online (անգլերեն). doi:10.1093/gmo/9781561592630.article.14765. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
  4. 4,0 4,1 Dziębowska, Elżbieta (1979). Encyklopedia muzyczna PWM. Kraków: Polskie Wydawn. Muzyczne. էջ 2. ISBN 83-224-3303-4.
  5. «17 000 души участваха в IX Национален събор в Копривщица». News.bg (bulgarian). 2005 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)