Ռայան Քրիստի (անգլ.՝ Ryan Christie,փետրվարի 22, 1995(1995-02-22)[1][2], Ինվերնես, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆուտբոլիստ, «Բորնմութ» ակումբի և Շոտլանդիայի հավաքականի կիսապաշտպան։ Եվրոպայի երկու առաջնությունների մասնակից (2020 և 2024)։

Ռայան Քրիստի
անգլ.՝ Ryan Christie
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 22, 1995(1995-02-22)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Ինվերնես, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 178 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Քրիստին իր հայրենի քաղաքի «Ինվերնես Կալեդոնյան Տիսլ» ակումբի սան է։ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին «Սելթիկի» դեմ խաղում նորամուտն է նշել Շոտլանդիայի Պրեմիեր լիգայում[3]։ «Մոտերուելի» դեմ խաղում Ռայանն իր առաջին գոլն է խփել «Ինվերնես Կալեդոնյան Տիսլի» կազմում։ 2015 թվականին օգնել է ակումբին նվաճել Շոտլանդիայի գավաթը։ Այդ տարվա ամռանը Քրիստին ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ և քառամյա պայմանագիր է կնքել «Սելթիկի» հետ, սակայն հաջորդ կես տարին վարձավճարով անցկացրել է «Ինվերնեսում»[4]։ 2016 թվականի սկզբին Ռայանը լիարժեք դարձել է «կելտերի» խաղացող։ Հունվարի 23-ին «Սենտ Ջոնսթոնի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[5]։ Մայիսի 15-ին «Մոտերուելի» դեմ խաղում Քրիստին խփել է առաջին գոլը «Սելթիկի» կազմում[6]։

2017 թվականի սկզբին վարձավճարով տեղափոխվել է «Աբերդին»[7]։ Հունվարի 27-ին «Դանդիի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր ակումբում[8]։ Փետրվարի 4-ին «Պարտիկ Տիսլի» դեմ խաղում Քրիստին խփել է իր առաջին գոլը «Աբերդինի» կազմում[9]։ Ամռանը նրա վարձակալությունը երկարաձգվել է[10]։

2018 թվականի ամռանը վարձակալության ավարտից հետո Քրիստին վերադարձել է «Սելթիկ»։ 2019 թվականին Ֆրանսիայի հավաքականի մեկնարկային կազմը «Ռենի» դեմ խաղում[11][12] և իտալական «Լացիոյում»[13] խփել է 3 գոլ։ Ակումբի կազմում Ռայանը երեք անգամ դարձել Է Շոտլանդիայի չեմպիոն։ 2021 թվականի ամռանը Քրիստին տեղափոխվել է անգլիական «Բորնմութ»՝ կնքելով եռամյա պայմանագիր։ Տրանսֆերի գումարը կազմել է 1,5 մլն ֆունտ[14][15]։ «Բարնսլիի» դեմ խաղում նորամուտն է նշել Չեմպիոնշիփում։

Միջազգային կարիերա

խմբագրել

2017 թվականի նոյեմբերի 9-ին Նիդերլանդների հավաքականի դեմ ընկերական խաղում Քրիստին նորամուտն է նշել Շոտլանդիայի հավաքականի կազմում[16]։ 2019 թվականի նոյեմբերի 16-ին Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական խաղում Կիպրոսի հավաքականի դեմ խաղում խփել է առաջին գոլը ազգային թիմի կազմում[17]։

2021 թվականին Քրիստին մասնակցել է Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշրջանի ժամանակ խաղացել է Չեխիայի հավաքականի դեմ խաղին[18]։

Գոլեր Շոտլանդիայի հավաքականում

խմբագրել
# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
1 16 նոյեմբերի 2019 ԳՍՊ, Նիկոսիա, Կիպրոս   Կիպրոս 0:1 1:2 Եվրոպայի առաջնություն 2020 որակավորում
2 4 սեպտեմբերի 2020 Հեմփդեն Պարկ, Գլազգո, Շոտլանդիա   Իսրայել 1:0 1:1 ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգա 2020/2021
3 7 սեպտեմբերի 2020 Անդրուվ, Օլոմուց, Չեխիա   Չեխիա 1:2 1:2 ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգա 2020/2021
4 12 նոյեմբերի 2020 Ռայկո Միտիչ, Բելգրադ, Սերբիա   Սերբիա 0:1 1:1 (д.в.) Եվրոպայի առաջնություն 2020 որակավորում
5 24 սեպտեմբերի 2022 Հեմփդեն Պարկ, Գլազգո, Շոտլանդիա   Իռլանդիա 2:1 2:1 ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգա 2022/2023
6 3 հունիսի 2024 Ալգարվե, Ֆարո/Լոլե, Պորտուգալիա  Ջիբրալթար 0:1 0:2 Ընկերական հանդիպում

Ձեռքբերումներ

խմբագրել

Թիմային

  «Ինվերնես Կալեդոնյան Տիսլ»

  • Շոտլանդիայի գավաթի գավաթակիր՝ 2014/15

  «Սելթիկ»

  • Շոտլանդիայի չեմպիոն (3)՝ 2018/19, 2019/20, 2021/22
  • Շոտլանդիայի գավաթակիր (2)՝ 2018/19, 2019/2020
  • Շոտլանդական լիգայի գավաթակիր (2)՝ 2018/2019, 2019/2020

Անձնական նվաճումներ

խմբագրել
  • Շոտլանդիայի Պրեմիեր լիգայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ 2014/2015

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Инвернесс Каледониан Тисл VS. Селтик 0:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  4. «Ryan Christie: Celtic agree four-year deal for Inverness player». BBC News. 2015 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  5. «Селтик VS. Сент-Джонстон 3:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունվարի 23. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  6. «Селтик VS. Мотеруэлл 7:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ մայիսի 15. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  7. Jackson, Keith (2017 թ․ հունվարի 24). «Celtic starlet Ryan Christie joins Aberdeen on loan until end of the season». Daily Record. Trinity Mirror. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  8. «Абердин VS. Данди 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 27. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  9. «Абердин VS. Партик Тисл 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  10. «Jonny Hayes: Celtic sign winger as Ryan Christie returns to Aberdeen on loan». BBC Sport. 2017 թ․ հունիսի 17. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  11. «Ренн VS. Селтик 1:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 12-ին.
  12. «Селтик VS. Ренн 3:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 12-ին.
  13. «Селтик VS. Лацио 2:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 12-ին.
  14. «Christie completes Cherries transfer». AFCB. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
  15. «Transfer news: Celtic's Ryan Christie joins Bournemouth». Sky Sports (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
  16. «Шотландия VS. Нидерланды 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  17. «Кипр VS. Шотландия 1:2» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 12-ին.
  18. «Шотландия VS. Чехия 0:2» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունիսի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայան Քրիստի» հոդվածին։