Ռամլայի ճակատամարտ (1105)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռամլայի ճակատամարտ (այլ կիրառումներ)
Ռամլայի ճակատամարտ, ռազմական ընդհարում Երուսաղեմի թագավորության խաչակիրների և Եգիպտոսում իշխող ֆաթիմյան դինաստիայի միջև 1105 թվականի օգոստոսի 27-ին։ Ռամլա քաղաքը գտնվում է Երուսաղեմից Ասկալոն տանող ճանապարհին։ Ասկալոնը հետագայում դարձավ Պաղեստինում ամենամեծ Ֆաթիմյան ամրոցներից մեկը։ 1099-1107 թվականներին ֆաթիմյան վեզիր հայազգի ալ-Աֆդալը Ասկալոնից էր իրականացնում իր հարձակումները նորաստեղծ խաչակրաց թագավորության վրա։ Երկու զորքերը Ռամլայում հանդիպում են երեք անգամ՝ 1101, 1102 և 1105 թվականներին։ Այս հանդիպումներից վերջինը համարվում է ամենաարյունարբու հանդիպումը։
Ռամլայի ճակատամարտ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաչակրաց արշավանքներ | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Երուսաղեմի թագավորություն | Ֆաթիմյան խալիֆայություն | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Բալդուին I | վեզիր Ալ-Աֆդալը և աթաբեկ Տուղտիկինը | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
անհայտ | անհայտ | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
անհայտ | անհայտ |
Այդ ժամանակ եգիպտական զորքը ապավինում էր արաբ և բերբեր հեծելազորի և սուդանցի նետաձիգերի վրա, և հենց այս փաստը առավելություն տվեց խաչակիրներին հաղթանակ տանելու այս ճակատամարտերում։ Վերջիններս մշակել էին հետապնդման և շրջափակման մարտավարություն, որի նպատակն էր նվազեցնել եգիպտական զորքերի ազդեցությունը։
Ինչպես նախորդ ճակատամարտերում, 1105 թվականին նույնպես խաչակիրների հեծելազորի և հետևակի հրամանատարն էր Բալդուին I-ը։ Այս ճակատամարտում եգիպտացիներին էին միացել Դամասկոսի սելջուկ թուրքերը, ովքեր ունեին հեծյալ նետաձիգեր, որն էլ մեծ սպառնալիք էր ներկայացնում խաչակիրների համար։ Այնուամենայնիվ, երկար դիմադրությունից հետո, խաչակիրներին հաջողվեց ներխուժել քաղաք և ճակատամարտ տանել ամբողջ օրը։ Բալդուինը կարողացավ կրկին հեռացնել թշնամուն ճակատամարտի դաշտից, բայց անկարող էր երկար հետապնդել։ Այս ճակատամարտում նույնպես խաչակիրները իրենց հաղթանակով պարտական էին Բալդուին I-ին։ Չնայած այս պարտությանը, եգիպտացիները շարունակում էին իրենց հարձակումները Երուսաղեմի թագավորության վրա։ Հաջորդ մեծ ընդհարումը ֆաթիմյանների և խաչակիրների միջև Յիբնեի ճակատամարտն էր 1123 թվականին։
Գրականություն
խմբագրել- Dupuy, R. E. and T. N. Dupuy, eds. The Encyclopedia of Military History. New York: Harper & Row, 1977. ISBN 0-06-011139-9
- Smail, R. C. Crusading Warfare, 1097–1193. New York: Barnes & Noble Books, 1995 [1956]. ISBN 1-56619-769-4