Ռակովսկու անվան ռազմական ակադեմիա
Ռակովսկու անվան ռազմական ակադեմիա (բուլղար․՝ Военна академия „Георги Стойков Раковски“), Բուլղարիայի ամենահին բարձրագույն ռազմական կրթական հաստատությունը, որը գտնվում է Սոֆիայում։ Կառույցը կրում է բուլղարացի հեղափոխական Գեորգի Ռակովսկու անունը։
Ռակովսկու անվան ռազմական ակադեմիա | |
---|---|
Տեսակ | կրթօջախ |
Հիմնադրված է | 1912, մարտի 1 |
Նախագահ | կոմոդոր Դիմիտր Անգելով[1] |
Ուսանողներ | 1500 |
Անդամակցություն | Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[2] |
Երկիր | Բուլղարիա |
Տեղագրություն | Սոֆիա և Սոֆիայի համայնք |
Կայք | Պաշտոնական կայք |
Rakovski Defence and Staff College Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՀիմնադրվել է 1912 թվականի մարտի 1-ին Բուլղարիայի ազգային ժողովի որոշմամբ, բացվել է 1915 թվականի հունվարի 4-ին, բացման ձգձգումները կապված են եղել Բալկանյան պատերազմի հետ։
Հիմնադրման պահից կառույցը եղել է Բուլղարիայի ռազմական հրամանատարների և անձնակազմի կրթման և վերապատրաստման, ազգային անվտանգության և ռազմագիտության գլխավոր և առաջնային հաստատությունը։ Տարեկան ունենում է 1500 սպա և քաղաքացիական շրջանավարտներ, ակադեմիայում դասավանդում են 148 որակավորված մասնագետներ։ Ակադեմիան ղեկավարում է Միկտո Պետկովը։
Հայտնի շրջանավարտների շարքում են Պետկո Իոտովը և գեներալ Զլատան Ստոյկովը։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռակովսկու անվան ռազմական ակադեմիա» հոդվածին։ |