Ռաժդեն Բաբերցյան

հայ ֆիզիկոս

Ռաժդեն Պետրոսի Բաբերցյան (օգոստոսի 28, 1936(1936-08-28), Ղզլքիլիսա, Դմանիսի մունիցիպալիտետ, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 1, 1999(1999-02-01), Երևան, Հայաստան), հայ ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (1996):

Ռաժդեն Բաբերցյան
Ծնվել էօգոստոսի 28, 1936(1936-08-28)
ԾննդավայրՂզլքիլիսա, Դմանիսի մունիցիպալիտետ, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 1, 1999(1999-02-01) (62 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1960)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունֆիզիկոս
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Կենսագրություն

խմբագրել

Ռաժդեն Բաբերցյանը ծնվել է 1936 թվականի օգոստոսի 28-ին, Ղզլքիլիսա (Վրաստանի Ծալկայի շրջան) գյուղում։ 1960 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1965-1999 թվականներին աշխատել է նույն համալսարանում (1967 թվականից՝ նաև փորձարարահետազոտական լաբորատրիայի վարիչ)։

Փորձնական ճանապարհով հիմնավորել է ցածր ճնշման պայմաններում համասեռ մագնիսական և անհամասեռ էլեկտրական դաշտերում օսցիլացվող էլեկտրոններով էլեկտրական պարպման առկայությունը և դրա կիրառումը որպես սառը էլեկտրոններով լիցքակիր մասնիկների (իոններ, էլեկտրոններ և իոնաէլեկտրոնային հոսքեր) աղբյուր։ ԽՍՀՄ-ում առաջինն է ստեղծել իոնային շարժիչ, որն օգտագործվում է տիեզերանավերի և թռչող սարքերի կառավարման ու կողմնորոշման համակարգերում[1]։

Ռաժդեն Բաբերցյանը մահացել է 1999 թվականի փետրվարի 1-ին, Երևանում։

  • Էլեկտրականություն և մագնիսականություն։ Ընդհանուր դասընթացի խնդիրների ժողովածու։ Շառոյան Լ. Ա, Գասպարյան Վլադիմիր Մացակի, Նազարյան Ա. Խ, Սեդրակյան Դավիթ Մհերի [խմբ.], Բաբերցյան Ռաժդեն Պետրոսի, [խմբ.], ԵՊՀ, Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային ռադիոֆիզիկայի ամբիոններ, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1986[2]։
  • Մեթոդական ցուցումներ էլեկտրականության լաբորատոր աշխատանքների վերաբերյալ։ Բաբերցյան Ռաժդեն Պետրոսի [խմբ.], Ամատունի Քնարիկ Միսակի, [կազմ.], Երևանի պետական համալսարան, Երևան, Ռոտապրինտ, 1984[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 184։
  2. Շառոյան, Լ Ա; Գասպարյան, Վլադիմիր Մացակի; Նազարյան, Ա Խ (1986). Սեդրակյան, Դավիթ Մհերի; Բաբերցյան, Ռաժդեն Պետրոսի (eds.). Էլեկտրականություն և մագնիսականություն։ Ընդհանուր դասընթացի խնդիրների ժողովածու. ԵՊՀ. Երևան: ԵՊՀ հրատ.
  3. Բաբերցյան, Ռաժդեն Պետրոսի; Ամատունի, Քնարիկ Միսակի; Երևանի պետական համալսարան, eds. (1984). Մեթոդական ցուցումներ էլեկտրականության լաբորատոր աշխատանքների վերաբերյալ. Երևան: Ռոտապրինտ.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաժդեն Բաբերցյան» հոդվածին։