Ռազմիկ Ամիրգուլյան
հայ դերասան
Ռազմիկ Վաղարշակի Ամիրգուլյան (ապրիլի 6, 1929, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 29, 2012, Երևան, Հայաստան[1]), հայ դերասան։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1980)։
Ռազմիկ Ամիրգուլյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 6, 1929 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 29, 2012 (82 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրել1943 թվականից աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1949-1953 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1953 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ՝ Արմեն Գուլակյանի արվեստանոց։ 1958 թվականին կրկին վերադարձել է Պատանի հանդիսատեսի թատրոն և մինչև կյանքի վերջն աշխատել այդ թատրոնում։
Դերեր
խմբագրելԹատրոնում խաղացել է ավելի քան 100 դեր։
- Վասո, Գիքոր՝ Թումանյանի «Գիքորը»
- Մարմարով՝ «Քանդած օջախ»
- Սարգիս՝ «Խաթաբալա»
- Բենիամին՝ Պետրոսյանի «Չապրած տարիներ»
- Աֆանասև՝ «Գարնանը կվերադառնամ»
- Ձիապան՝ «Մեր գյուղը գետի այն ափին է»
- Նինոս՝ «Եղիցի երկիր»
- Անտոն՝ «Ալվան ծաղիկ»
- Ժամկոչ Վահրամ՝ «Կարմիր կիրակիի զինվորը»
Նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝ «Ջրհորի մոտ», «Շրթներկ համար 4» և այլն[2]։