Ռազմաօդային ուժեր

(Վերահղված է ՌՕՆից)

Ռազմա-օդային ուժերը (ՌՕՈՒ) կամ ռազմաօդային նավատորմը (ՌՕՆ), անգլերեն՝ Air Force կամ Air Army[1] պետության զինված ուժերի (ԶՈՒ) տեսակ է, որի գործառույթների մեջ մտնում են

  • տիեզերքում, օդային տարածությունում, ցամաքում, ծովում ստորջրյա և վերջրյա հակառակորդի հետ պայքարը,
  • դեսանտի փոխադրումը,
  • զինամթերքի և սարքավորումների առաքումը,
  • օդային հետախուզումը,
  • օժանդակ օդանավերի օգնությամբ եղանակի հետախուզումը։
F-35 կործանիչ
F-22 Raptor կործանիչ
Ռազմավարական ուրվական ռմբակոծիչ B-2 «Սպիրիթ»

Ռազմա-օդային ուժերը Զինված ուժերի կարևոր բաղադրամասն են։

ՌՕՈՒ-ն ներառում է.

Օրինակ. բացի ավիացիայից՝ օդուժից, որոշ երկրների ռազմաօդային ուժերը, ունեն՝ հետախուզության, կապի, ռադիոտեխնիկական ապահովման և կառավարման ավտոմատ համակարգերի, ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ), ինժեներական (ճարտարագիտական), ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ), տոխոգեոդեզիական (տեղագրա-երկրագիտական), որոնողա-փրկարարական, օդերևութաբանական, օդանավարկման (նավիգացիոն), բարոյա-հոգեբանական, նյութատեխնիկական ապահովման (ՆՏԱ), բժշկական ապահովման, ռազմական կառավարման մարմինների ապահովման և պահպանության զորամասեր և ստորաբաժանումներ[2]։

Զանազան պետություններում ՌՕՈՒ-ն կարող է հանդես գալ կամ որպես ԶՈՒ-ի ինքնուրույն տեսակ կամ միասնական զորատեսակ լինել հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հետ միասին[3]։

ՌՕՈՒ-ի զորատեսակներն են.

  • հեռահար գործողության (ռազմավարական) օդուժ,
  • ճակատային օդուժ,
  • ռազմափոխադրական օդուժ,
  • սանիտարական օդուժ[3]։

Պետության բանակի, այսինքն՝ ցամաքային զորքերի (ՑԶ), ինչպես նաև՝ Ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) և Հակաօդային պաշտպանության զորքերի (ՀՕՊ) կազմում կարող են լինել համապատասխանաբար՝

Կարող է լինել նաև ռազմավարական միջուկային ուժերի օդուժ (օրինակ, Ռուսաստանի Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի՝ ՌՆՀԶ-ի օդուժը)։ Նշված օդուժի զորատեսակները սովորաբար չեն մտնում պետության ՌՕՈՒ-ի կազմի մեջ[3]։

Օդուժի կազմավորումները խմբագրել

Ստորև ներկայացված են պետության զինված ուժերի ՌՕՈՒ-ի կամ ՌՕՆզորատեսակների հիմնական կազմավորումները (ստորաբաժանումները, զորամասերը, միավորումները և զորամիավորումները)[4]։

Կազմավորումների անվանումները Զորատեսակը Կազմի մեջ Մշտական կամ ժամանակավոր
Անձնակազմ Օդուժ (Ռազմավարական օդուժ, Բանակային օդուժ, Փոխադրական օդուժ, Ծովային օդուժ) օղակ (ջոկատ) Մշտական
Օղակ (ջոկատ) Օդուժ (ռազմավարական, բանակային, փոխադրական, ծովային) Էսկադրիլիա Մշտական
Էսկադրիլիա Օդուժ (ռազմավարական, բանակային, փոխադրական, ծովային) Գունդ (Զորագունդ կամ Ավիագունդ), առանձին էսկադրիլիա (դիվիզիոն) Մշտական
Գունդ, առանձին էսկադրիլիա (դիվիզիոն) Օդուժ (ռազմավարական, բանակային, փոխադրական, ծովային) Բրիգադ Մշտական
Բրիգադ Օդուժ (ռազմավարական, բանակային, փոխադրական, ծովային) Դիվիզիա (էսկադրա) Մշտական
Դիվիզիա (էսկադրա) Օդուժ (ռազմավարական, բանակային, փոխադրական, ծովային) Օդուժի կորպուս, ավիացիոն կորպուս Մշտական
Օդուժի կորպուս (ավիացիոն կորպուս) Օդուժ (ռազմավարական, բանակային, փոխադրական, ծովային) Օդային բանակ (ԽՍՀՄ) Մշտական
Օդային բանակ Օդուժ (ռազմավարական, բանակային, փոխադրական, ծովային) Ռազմաօդային ուժեր (Ռազմաօդային նավատորմ) Մշտական
Ռազմաօդային ուժեր (Ռազմաօդային նավատորմ) Օդուժ Զինված ուժեր Մշտական

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://en.wikipedia.org/wiki/Air_force
  2. «"С.в." ВВС ВС России». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 https://ru.wikipedia.org/wiki/%D0%92%D0%BE%D0%B5%D0%BD%D0%BD%D0%BE-%D0%B2%D0%BE%D0%B7%D0%B4%D1%83%D1%88%D0%BD%D1%8B%D0%B5_%D1%81%D0%B8%D0%BB%D1%8B
  4. * ВВС ВС России. Արխիվացված 2016-03-05 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել